Playboy-ի հիմնադրի երիտասարդ կինը մնացել է առանց ժառանգության. The Daily Mail
Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների երիտասարդ կինը՝ Քրիստալ Հարիսը, չի ժառանգի հանգուցյալ ամուսնու կարողությունը: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը:
Նշվում է, որ ամուսնությունից առաջ Հարիսը ստորագրել է ամուսնական պայմանագիր` բավականին խիստ պայմաններով: Բացի այդ, նրա անունը չի հիշատակվում գործարարի կտակի մեջ:
Գործարարի կարողությունը կփոխանցվի իր երեխաներին՝ Քրիսթիին, Դևիդին, Մարսթոնին և Կուպերին, մի մասն էլ կփոխանցվի Հարավային Կալիֆորնիայի համալսարանին և մի քանի բարեգործական կազմակերպությունների:
Հեֆները և Հարիսն ամուսնացել են 2012 թվականին Լոս Անջելեսում: Նրանց միջև 60 տարվա տարբերություն կա:
Հարիսը Հեֆների երրորդ կինն է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ 91 տարեկանում Լոս Անջելեսի իր տանը մահացել է Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները: