Ուգանդայի խորհրդարանականները կռվել են նիստի ժամանակ՝ նախագահական իշխանության պատճառով (տեսանյութ)
Ուգանդայի խորհրդարանի անդամները կռվել են նիստի ժամանակ: Միջադեպի տեսաձայնագրությունը հրապարակել է Sky News պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հակառակորդները չեն սահմանափակվել ձեռքերով կռվելով. նրանք սկսել են աթոռներ և ինտերիերի այլ առարկաներ շպրտել իրար վրա: Հայտնի չէ՝ ինչով է ավարտվել կռիվը:
Նշվում է, որ տարաձայնությունների պատճառ է դարձել օրինագիծը, որը թույլ է տալիս երկրի նախագահին պաշտոնը զբաղեցնել 75 տարին լրանալուց հետո: Երկրի նախագահ Յովերի Մուսեվենին 73 տարեկան է:
Հայտնի է, որ օրենքի համաձայն Ուգանդայի նախագահն ընտրվում է հինգ տարին մեկ անգամ՝ ընդhանուր քվեարկությամբ: Մուսեվենին իշխանության է եկել 1986 թվականին՝ իր քաղաքական հակառակորդ Միլտոն Օբոտեի դեմ քաղաքացիական պատերազմից հետո: