NBA. Դուեյն Ուեյդը՝ Քլիվլենդի բասկետբոլիստ
«Քլիվլենդը» պաշտոնական կայքում հայտնել է Դուեյն Ուեյդի հետ պայմանագիր կնքելու մասին:
Պաշտպանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում:
Բասկետբոլիստը «Քլիվլենդ» տեղափոխվելու համար խզել էր պայմանագիրը «Չիկագոյի» հետ:
Նախորդ մրցաշրջանում «Բուլզի» կազմում Դուեյնը վաստակել է միջինը 18 միավոր: