Նավալնին բացահայտել է Սոլովյովի ունեցվածքը` բնակարաններ և առանձնատուն Իտալիայում (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Մոսկվայի կենտրոնում էլիտար անշարժ գույքի սեփականատեր է, նրան շքեղ առանձնատուն է նաև պատկանում Իտալիայում: Այդ մասին հայտնի է դարձել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությունում: Այդ մասին Նավալնին հայտնել է իր բլոգում:
«Մենք Սոլովյովի կարողության նվազագույն չափը գնահատում ենք միլիարդ ռուբլի: Դա միայն այն է, ինչը նա ոչ մի կերպ չի կարող թաքցնել և ապացուցված է փաստաթղթերով: Կարծում եմ՝ եթե ավելացնենք նաև ռուսական և օտարերկրյա բանկերում գումարները, ինչպես նաև անկողնու տակ ճամպրուկում կանխիկ գումարները, թիվը հարկավոր կլինի կրկնապատկել»,- հայտարարել է Նավալնին:
Հետաքննության համաձայն՝ Մոսկվայի քաղաքապետարանը Սոլովյովի համար էլիտար շենքում 160 մետր քառակուսի տարածքով բնակարան է գնել և այն նրան վաճառել է 2,5 միլիոն ռուբլիով այն դեպքում, երբ գնումն իրականացնելու տարվա ընթացքում նման բնակարանների նվազագույն շուկայական արժեքը եղել է 13 միլիոն: Սոլովյովը կարճ ժամանակ անց ևս երկու բնակարան է գնել այդ շենքում՝ իր էլիտար սեփականության տարածքը հասցնելով 450 քառակուսի մետրի:
Այսօր այդ անշարժ գույքի գինը կազմում է 250 միլիոն ռուբլի:
Բացի այդ Սոլովյովին է պատկանում Մոսկվայի մարզի Պերեդելկինո գյուղում, որն արժե մոտ 400 միլիոն ռուբլի:
Ինչպես պարզվել է, Սոլովյովը նաև իտալական Կոմո քաղաքում գտնվող առանձնատան սեփականատեր է, նա ունի նաև Իտալիայի ռեզիդենտի վկայագիր: