Մենք պետք է թույլ տանք Արցախի ժողովրդին կյանքի կոչել իրենց անկախությունն ու ազատությունը. ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ կոնգրեսական Թուլսի Գաբարդը, ով անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտոնական, դիվանագիտական պատվիրակության կազմում այցով եղել է Հայաստանում, ինչպես նաև Արցախում, հանդես է եկել անհատական հայտարարությամբ, որը հրապարակվել է նրա կայքում:
«Ես այցելել եմ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ՝ սեփական աչքերով տեսնելու և գնահատելու այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք առկա են Հայաստնի և տարածաշրջանի միջև, ինչպես նաև առանձնացնելու փոխադարձ հետաքրքրություններն ու համագործակցության եզրերը:
Ճկունությունն ու քաջությունը, որը տեսա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեջ, ովքեր անկախության համար շարունակական պայքարի մեջ են և դրսևորում են ազատության, ժողովրդավարության և ինքնորոշման արժեքները: Մենք պետք է աջակցենք առկա հակամարտության դիվանագիտական կարգավորմանը՝ թույլ տալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իրագործել իրենց ազատությունն ու անկախությունը:
Թեև դեռ առաջընթաց կա գրանցելու Հայաստանում, հայ ժողովրդի կայունությունը, նրանց հարուստ մշակույթն ու արժեքները, ինչպես նաև տնտեսական և ակադեմիական ավանդի խորությունը, որը նկատել եմ ի այցելության ժամանակ, հույս է ներշնչում Հայաստանի և տարածաշրջանի ապագայի համար», - գրել է կոնգրեսականը:
Ինչպես նշում է The Armenian Weekly-ն, Գաբարդը կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը ճանաչել նաև Հայոց ցեղասպանությունը: