103news.com
World News in Armenian
Сентябрь
2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30

Քիչ է հավանականությունը, որ պետքարտուղարության կրճատումներն ազդեն ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի պաշտոնի վրա. Արսեն Խառատյան

0

Քիչ է հավանականությունը, որ Թիլերսոնի ղեկավարած պետքարտուղարության կրճատումները ազդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի համար տարածաշրջանային իմաստով չափազանց կարևոր է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավվածություն ունենալը: Բացի դրանից, եթե Ուկրաինայի, Սիրիայի և այլ ճգնաժամային իրավիճակներում ռուս-ամերիկյան հակասություններ կան, ապա Մինսկի խմբի շրջանակներում, ըստ Արսեն Խառատյանի, երկրների միջև լավ համագործակցություն կա:

- ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Կովանոյի ու Փոլ Սթեյրասի հոդվածում, որը հրապարակվել է «Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի» վերլուծական կենտրոնում, ասվում է, որ Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը ազդեցություն կթողնի Վրաստանի վրա, որը ադրբեջանական գազի մատակարարումներից շատ մեծ  կախման մեջ է: Վրացի փորձագետներն ի՞նչ կանխատեսումներ  ունեն այս մասով:

-Կոնկրետ Կովանոյի համահեղինակությամբ հոդվածի վերաբերյալ վրաց փորձագիտական շրջանակներից առանձին անդրադարձ, կարծես, չի եղել։ Այսուհանդերձ, արցախյան ճակատում լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման պարագայում հակամարտության տարածաշրջանային ազդեցության վտանգի մասին ահազանգում են հաճախ։ Մասնավորապես, չի բացառվում էներգակիրների թիրախում հայտնվելու հավանականությունը։ Այսպես, օրինակ, 2016-ի ապրիլյան էսկալացիայի ընթացքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ամերիկացի ղեկավարը նշել էր, որ պատերազմի օրերին աշխատում էին արտակարգ ռեժիմով: Գործընթացներին, որոշ լարվածությամբ, ուշի ուշով հետևում էին նաև Վրաստանի պետական կառույցների ներկայացուցիչները։

- Ռազմական գործողությունները կարող են նաև խախտել էներգակիրների փոխադրման ցանցը: Ռուսաստանը շահագրգռված կլինի, որ Վրաստանում անկայունություն լինի, իսկ Արևմուտքը՝ հակառակը: Վրացի փորձագետները նման մտավախություն ունեն, սա որքանո՞վ եք հավանական համարում են:

- Այնպես չէ, որ Վրաստանում բոլոր փորձագետները համարում են, թե երկրում կայունությունը խաթարողը բացառապես Ռուսաստանն է։ Ինչ խոսք, խոսվում է այն մասին, որ Ռուսաստանը շրջանցող գազատարի գործարկումը կարող է լրացուցիչ լարվածության պատճառ դառնալ։ Այս իմաստով, կարծում եմ, որոշ մտահոգություններ կան, սակայն հնարավոր նոր բախումների կամ առճակատման հավանականությունը մեծ չի համարվում։

- Հոդվածում նաև նշվում է, որ Վաշինգտոնի համար Հարավային Կովկասի անկայունությունը ավելի կբարդացնի Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի հետ արդեն իսկ լարված հարաբերությունները. «Եթե ռուսական զորքերը ներգրավվեն հակամարտության մեջ՝ դա նույնպես կխանգարի ռուսական ռևանշիզմը զսպելու՝ ԱՄՆ վաղեմի փորձերին»: Սա ինչպես կանդրադառնա Վրաստանի վրա, և որքանո՞վ է Վրաստանում այս մտահոգությունը առկա:

- ԱՄՆ-Ռուսաստան արդեն իսկ լարված հարաբերությունների համատեքստում, հակասությունների հնարավոր նոր ճակատը ցանկալի չէ Վրաստանի համար։ Սակայն, օրինակ, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վատթարացումից Վրաստանը նույնիսկ անուղղակիորեն օգտվել է։ Մասնավորապես, Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների աճի առումով։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայության ավելացմանը, ապա այս առումով Վրաստանն, իհարկե, անհանգստություններ ունի, սակայն, ըստ իս, առաջին հերթին սա վերաբերում է Աբխազիային և Հարավային Օսիային։

- ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերին, որը գրվել է այս տարվա օգոստոսին, հանգեցրել է Պետդեպարտամենտի ակնկալվող վերակազմակերպման շրջանակում Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ ԱՄՆ դեսպանի պաշտոնի կրճատման թեմայով շահարկումների։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասել է, որ ԼՂ հակամարտության դեսպանների մասով կրճատումներ չեն լինի, բայց այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ լինեն:

- Համաձայն եմ Սուրեն Սարգսյանի հետ։ Փոքր է հավանականությունը, որ Թիլերսոնի ղեկավարած պետքարտուղարության կրճատումներն ազդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնի վրա։ Ի թիվս այլ հանգամանքների, սա առաջին հերթին հակամարտությունը կարգավորելու գործընթացում ամենաբարձր մակարդակում ներգրավվածություն ունենալն է, ինչը, կարծում եմ, ԱՄՆ-ի համար տարածաշրջանային իմաստով չափազանց կարևոր է։ Նաև չմոռանանք, որ առիթը բաց չեն թողնում արձանագրելու, որ եթե, օրինակ, Ուկրաինայի, Սիրիայի և մի շարք այլ` ճգնաժամային իրավիճակներում հակասություններ կան, ապա Մինսկի խմբի շրջանակներում ռուս-ամերիկյան լավ համագործակցություն կա, իսկ անհամաձայնություններն էական չեն։





Губернаторы России
Москва

Сергей Собянин: МСД улучшил транспортное обслуживание 5 млн человек





Москва

Родители 317,2 тыс. детей в Московской области получают единое пособие


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: К учебному году в МЭШ обновили популярные сервисы и запустили новые



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Иоганн Себастьян Бах

Бах, Вивальди и Реджо




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Баскетболисты ЦСКА начнут защиту титула в Единой лиге ВТБ

Фомичев отправил в нокаут Морроу в поединке «Бойцовского клуба РЕН ТВ»

Набор в резерв сборных для участия в школьных олимпиадах объявили в Москве


ATP

Россиянин Алибек Качмазов вышел в основную сетку турнира ATP-250 в Чэнду



Новости Крыма на Sevpoisk.ru


Game News

Эти игры настолько сложны, что доведут вас до безумия



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России