Փորձագետները հայտնաբերել են դա Վինչիի վրձնին պատկանող «մերկ Մոնա Լիզային» (լուսանկար)
Մերկ կտավը, որը բավականին մեծ նմանություն ունի Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավին, նույնպես կարող է պատկանել իտալացի նկարչի վրձնին:
Ինչպես ներկայացնում է Agence France Presse-ը, Փարիզի Լուվր թանգարանի փորձագետները, որտեղ պահվում է իտալական Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցը, ուսումնասիրում են փայտածուխով պատկերված «Մոննա Վաննա» կոչվող նկարը, որը վերագրվել է Ֆլորենսիայի վարպետների դպրոցին:
Հսկայական նկարը 1862 թվականից պահվում է Փարիզի Կոնդե թանգարանի Վերածննդի արվեստի հավաքածուի կազմում։
Թանգարանի մասնագետները մեկ ամիս տևած փորձարկումներից հետո կարծիք են հայտնել, որ այն «առնվազն մասամբ» պատկերված է Լեոնարդոյի կողմից: Նրանց խոսքով՝ առանձնակի նմանություն է նկատվում դիմանկարների դեմքերի և ձեռքերի շրջանում: