Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30

«Տնային աշխատանք» ասելով գուցե Սվիտալսկին նաև նկատի ունի ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը․ Ստեփան Գրիգորյան

0

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն արդեն Եվրամիության հետ վիզայի ազատականացման ուղղությամբ քայլեր արել է՝ 2012 թվականին Եվրամիության հետ ստորագրելով վիզաների հեշտացման և ռեադմիսիայի պայմանագրերը:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի պարբերական դարձող հայտարարությունները, որ ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման համար Հայաստանը պետք է իր «տնային աշխատանքը» կատարի, վերաբերում են՝ առաջ գնալուն: «Եթե մենք ուզում ենք վիզաների ազատականացում, պետք է առաջին՝ վիզաների հեշտացման փուլից անցնենք հաջորդ՝ վիզա երկխոսության փուլին, այդ ժամանակ մենք կարող ենք ասել, որ գնում ենք վիզաների ազատականացմանը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ խոսելով Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման հնարավորությունների մասին՝ դեսպանը նշել էր. «Ուզում եմ կրկնել՝ դիմելով ՀՀ իշխանություններին՝ սկսե՛ք ձեր ներքին նախապատրաստական աշխատանքներն այդ օրվա համար, պատրաստվեք, կատարեք ձեր տնային աշխատանքը, և այդ օրը, հուսով եմ, կգա»:  ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն էլ  այս առիթով Tert.am-ի հետ զրույցում ընդունել էր, որ վիզաների ազատականացման երկխոսությունը լուրջ բարեփոխումներով պայմանավորված գործընթաց է, հետո նշել, որ  եթե ԵՄ դեսպանը դա է ի նկատի առնում «ներքին նախապատրաստական աշխատանքներ» կամ «տնային աշխատանք» ասելիս, ապա այն վաղուց է սկսվել Հայաստանում, և դրա մասին քաջատեղյակ է ԵՄ կողմը և ոչ միայն։

Ստեփան Գրիգորյանը  նկատեց, որ վիզաների հեշտացման փուլում Հայաստանը կատարել է ԵՄ-ի բոլոր պահանջները, որոնք տեխնիկական բնույթի էին, հիմա է, որ գուցե դժվարություններ լինեն, քանի որ երկխոսության փուլում պետք են բարեփոխումներ:

«Օրինակ՝ եթե դու ուզում ես դեպի ազատականացման վերջնական փուլին հասնել, պետք է, անպայման, մի քանի ռեֆորմներ երկրում անես, օրինակ՝ խտրականությանը դեմ, գենդերային հավասարության  մասին օրենքներ ընդունես, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարես: Ճիշտ է, ինչ-որ խոսակցություններ լինում են, պայքար լինում է, բայց արդեն քայլերը հստակ պետք է լինեն»,- ասաց նա:

Քաղաքագետը համաձայնեց, որ, իհարկե, հաշվի առնելով Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի օրինակները, կարելի է ենթադրել, թե ինչ բարեփոխումների փաթեթ ԵՄ-ն պետք է ներկայացնի Հայաստանին վիզայի ռեժիմի ազատականացման համար, սակայն, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Հայաստանին առաջարկվող փաթեթը կարող է տարբեր լինել: «Ես համոզված եմ, որ այդ փաթեթը ներկայացված կլինի Եվրամիության հետ կնքվելիք շրջանակային համաձայնագրում: Այնտեղ կլինի այն բարեփոխումների փաթեթը, որն ակնկալվում է տեսնել վիզայի ռեժիմի ազատականացման ժամանակ: Երբ որ Եվրամիության պատվիրակության ղեկավարն ասում է «տնային աշխատանք», նա նկատի է առնում այն բարեփոխումները, որոնք կան այդ համաձայնագրում»,- ասաց նա՝ նշելով, որ «տնային աշխատանք» ասելով գուցե Սվիտալսկին նաև նկատի ունի ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը:

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ պետք է ընդունել, որ ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացմանը մեկ օրում հասնել հնարավոր չէ, բայց պետք է նաև վստահ լինել, որ մի օր դրան էլ ենք հասնելու:

Թե ինչ նկատի ունի Հայաստանը, երբ ասում է, որ «տնային աշխատանքն» անելու գործընթացը վաղուց արդեն սկսվել է, Ստեփան Գրիգորյանը դժվարացավ ասել: «Ես միայն գիտեմ, որ այո՛, Հայաստանը վիզայի հեշտացման գործընթացի համար շատ պահանջներ կատարել է՝ տեխնիկական հարցեր է լուծել: Միգուցե դա նկատի ունի Հայաստանը: Բայց ես խոսում եմ առաջ գնալու մասին:  Վիզայի հեշտացումը չի նշանակում դեռևս ազատականացում, ազատականացումը պահանջում է նոր բաներ»,- ասաց նա:

Հիմա, Ստեփան Գրիգորյանի խոսքով, պետք է Հայաստանն ակնկալի, որ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացն սկսվի, քանի որ ըստ նրա,  որքան շուտ սկսվի այն, այնքան շուտ Հայաստանը կզարգանա: «Ճիշտ ենք անում, որ հիմա ենք ակնկալում, քանի որ առաջին փուլը հաջող անցանք, արդեն պետք է առաջ գնանք»,- ասաց նա:

Դիտարկմանն ի պատասխան, թե արդյոք մենք պատրաստ ենք, Եվրամիության հետ վիզայի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելուն, քաղաքագետը նկատեց՝ մեզ մոտ նաև ընդունված է «մեղքը» ուրիշի վրա բարդելը: «Եթե մենք չենք ուզում, պետք էլ չէ ինչ-որ բան սկսել: Ես պնդում եմ, որ մեր շահերից բխում է վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացը սկսելը: Եթե մենք դա չենք հասկանում, պետք չէ դա անել: Ես պնդում եմ, որ մեզ պետք են բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմներ մշակելը»,- նշեց նա:

 

 

 

 





Губернаторы России
Москва

Собянин одобрил три проекта по программе создания мест приложения труда





Москва

Евгений Миронов, Ирина Пегова, Кристина Асмус, Илья Авербух, Елизавета Арзамасова и другие звезды не фестивале «НЕБО»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин одобрил три проекта по программе создания мест приложения труда



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Оркестр

Оркестр Центрального округа Росгвардии выступил на площади у Большого театра в честь Дня защиты детей




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Генпрокуратура потребовала передать государству велотрек с Олимпиады-80

Юные тулячки завоевали серебро и бронзу турнира по синхронному плаванию

Первые тренировки нового сезона проекта «Спортивные выходные» прошли в Москве


Даниил Медведев

После поражения де Минору россиянин Медведев завершает выступление в престижном теннисном турнире



Новости Крыма на Sevpoisk.ru


Симферополь

Арт-знакомство «Искусство должно давать счастье и радость»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России