Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30

«ԵԱՏՄ, թե՞ ԵՄ» օրակարգը ֆարս է, ընդդիմությունը ծառայություն է մատուցում իշխանությանը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

0

 

Հանրությունն, ընդհանուր առմամբ, ապակողմնորոշված է, անտարբեր. ցավոք, հանրության մեծ մասն իր ապագան Հայաստանի հետ չի կապում, և դա վկայում է ոչ միայն արտագաղթի տեմպը, այլև արտագաղթի ցանկություն ունեցողների քանակի մեծացումը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը: Նա նշեց, որ դա է պատճառը, որ Հայաստանի բնակչությունը չունի եվրոպական կամ եվրասիական կողմնորոշում: Ստեփան Դանիելյանն ասաց, որ եթե հանրությունն անգամ հստակ կողմնորոշում ունենար, ապա դա չէր ազդի իշխանությունների՝ որոշում կայացողների վրա: Միաժամանակ, քաղաքագետն ասաց, որ Հայաստանում կան հակառուսական տրամադրություններ և դա ունի իր օբյեկտիվ հիմքերը: ԵՄ, թե ԵԱՏՄ ընտրությունը Դանիելյանը որակեց որպես մանիպուլյացիա: Նա նշեց, որ Հայաստանը նման ընտրության առաջ կանգնած չէ, իսկ նրանք, ովքեր առաջարկում են ներկա փուլում ԵԱՏՄ-ից դուրս գալ,  ծառայություն են մատուցում իշխանությանը, որովհետև այդ մանիպուլյացիաների միջոցով իշխանությունները ներքին ու արտաքին խնդիրներ են լուծում:

- Օրերս հրապարակվեցին հարցման արդյունքներ, որոնց համաձայն Հայաստանում վերջին 4 տարիների ընթացքում մեծացել է Եվրոպայի կողմնակիցների թիվը: 2017թ.-ին, ըստ այդ հարցման, ԵՄ կողմնակիցները 32 տոկոսն են կազմել, ԵԱՏՄ կողմնակիցները՝ 31: Դուք նկատո՞ւմ եք հանրային տրամադրությունների փոփոխություն:

- Նախ` ուզում եմ ասել, որ հանրության տրամադրություններն առանձնապես որևէ մեկին չեն հետաքրքրում, որովհետև հանրության տրամադրությունները քաղաքական որոշումների հետ որևէ առնչություն չունեն: Դա առաջին հերթին պայմանավորված է ընտրական գործընթացի բացակայությամբ: Հանրությունն ինչ ուզես կարող է մտածել, բայց դա որոշում կայացնողների համար նշանակություն չունի: Ինչ վերաբերում է նրան, թե հանրության տրամադրություններն ինչու են փոխվում, ապա ես կդժվարանամ պատասխանել: Կարծում եմ` այս կամ այն հարցի շուրջ հանրային առանձնահատուկ գիտակցում ձևավորված չէ: Հանրային կարծիքը տարերային է, կախված է նրանից, թե հարցում իրականացնողներն ինչպես են այն իրականացնում, հարցումն անցկացնելուց առաջ ինչ արդյունք են ակնկալում:

- Բայց հանրությունն ունի՞ հստակ կողմնորոշում, թե իր ապագան ինչպիսին պետք է լինի, արժեքային ո՞ր համակարգում է տեսնում՝ եվրոպակա՞ն, եվրասիակա՞ն:

- Հանրությունն, ընդհանուր առմամբ, ապակողմնորոշված է, անտարբեր է, և, ցավոք, հանրության մեծ մասն իր ապագան Հայաստանի հետ չի կապում։ Դա վկայում է ոչ միայն արտագաղթի տեմպը, այլև արտագաղթի ցանկություն ունեցողների քանակի մեծացումը: Իմ տպավորությամբ` նման տրամադրություններ ունեցող մարդկանց քանակը շատանում է: Տեսեք, թե դպրոցներից ամեն տարի քանի երեխա է իր գործերը հետ վերցնում, որովհետև հեռանում են: Ես շատ կուզեի, որ Հայաստանի ավագ դպրոցներում հարցում անցկացվեր, թե աշակերտներն իրենց ապագան որտեղ են տեսնում: Նրանք, ովքեր ուզում են լավ կրթություն ստանալ, իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում: Պատճառն այն է, որ Հայաստանում քաղաքական գործընթացներ չկան, հանրության կարծիքն ու ցանկությունները չեն ազդում իշխանության որոշումների, իշխանության ձևավորման վրա:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի մյուս հատվածին՝ ԵԱՏՄ, ԵՄ… Դրանք մանիպուլյացիաներ են, որոնք արվում են և՛ իշխանության, և՛ իրենց ընդդիմություն կոչողների կողմից, և ունեն այլ խնդիրներ լուծելու նպատակ: Դրանք մանիպուլյացիաներ են ու ամեն մեկն իր խնդիրն է լուծում. ընդդիմությունն ուզում է ցույց տալ, որ ինքը ընդդիմություն է, ինչ-որ առումով նրանք ծառայություն են մատուցում իշխանությանը, որովհետև այդ մանիպուլյացիաների միջոցով իշխանությունները ներքին ու արտաքին խնդիրներ են լուծում: Մտածող մարդկանց մեծ մասը հասկանում է, որ այդ ամենը ֆարս է:

Ավելին՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը, որը «Ելք»-ը մտցրել է խորհրդարան, մեծ հարված է առաջին հերթին նրանց համար, ովքեր Հայաստանի ապագան Եվրամիության կամ եվրոպական արժեքների հետ են կապում: Որովհետև դնել այդ հարցը հիմա ու ստանալ մի արդյունք, որ ԵԱՏՄ-ից դուրս գալուն կողմ է 9 հոգի, մնացածը դեմ է, ոչ այլ ինչ է, քան վերահաստատում, որ Հայաստանի խորհրդարանը հավատարիմ է անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Այստեղ ծառայություն է մատուցվում ԵԱՏՄ–ին անդամակցելու գաղափարին: Գործող իշխանությունն էլ նման կերպ փորձում է սերտացնել իր հարաբերությունները ՌԴ հետ՝ իշխանությունը պահելու աջակցություն ստանալու համար:

- Իսկ չե՞ք կարծում, որ խորհրդարանական աջակցության փոխարեն ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը կարող է աջակցություն ստանալ Հայաստանի եվրոպամետ հատվածի կողմից:

- Կարծում եմ` մարդիկ տարբերում են իրական գործընթացները ֆարսից: Քիչ թե շատ մտածող մարդիկ տեսնում են Վրաստանը, Ուկրաինան, որտեղ մեծ զոհաբերություններ եղան, նրանք տարածքներ կորցրեցին, պատերազմներում հայտնվեցին, մարդիկ զոհվեցին, տնտեսական մեծ կորուստներ ունեցան, բայց ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ Եվրամիության անդամ չդարձան: Հայաստանն` ի տարբերություն Ուկրաինայի, ԵՄ անդամ հարևաններ չունի, ի տարբերություն Վրաստանի՝ ծով չունի, խոսել, որ մարդիկ դուրս կգան փողոց… ինչի՞ համար: Չեմ կարծում, որ մարդիկ այդքան հիմար են, որ անհասկանալի ապագայի համար դուրս գան փողոց: Եթե մենք Եվրամիության տակ հասկանում ենք արժեքային համակարգ, քաղաքակրթություն, ապա կարող ենք հիմա էլ սկսել այդ արժեքային համակարգին հասնելու քայլերի ձեռնարկումը: Բայց մենք գնում ենք հակառակ ուղղությամբ. օր օրի ավելի ոչ իրավական պետություն ենք դառնում, ավելի վտանգավոր երկիր ենք դառնում՝ մեր չորս կողմում սպանություններ են, կրակողներ, քրեական հանցագործները պետական պաշտոններ են ստանում, իրենց հանցագործությունների համար շատ մեղմ են դատվում: Նստել ու քննարկել նման կեղծ օրակարգերը, դա մեծ նվեր է իշխանությանը: Մենք քննարկում ենք մի բան, ինչը գոյություն չունի, ինչի հեռանկարը չկա:

- Հայաստանում միշտ անուղղակի խրախուսվել է անկուսակցականությունը, խոսվել է այն մասին, որ պետք է հայամետ լինել, ոչ թե եվրոպամետ, ռուսամետ կամ արևմտամետ: Բայց աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է: Չե՞ք կարծում, որ Հայաստանը վաղ թե ուշ ստիպված է լինելու ընտրություն կատարել այս բևեռների միջև:

- Նման հարցադրումներին պատասխանելու համար պետք է քարտեզի վրա նայել, հասկանալ, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում մեր շուրջը: Մեր տարածաշրջանը գտնվում է խորքային, մեծ պատերազմի փուլում: Այդ պատերազմները լոկալ կլինեն, թե միջպետական, դեռևս պարզ չէ: Տարածաշրջանում նոր քարտեզի ձևավորման գործընթացներ են ընթանում և թե ինչ ուղղությամբ դրանք կընթանան՝ չենք կարող ասել, բայց դրանք կարող են շատ արդյունավետ լինել: Տեսեք, թե ինչ վերաբերմունք է Իրանի նկատմամբ, ինչ է կատարվում Սիրիայում, Թուրքիայում, Իրաքում: Օր օրի ավելի մեծ թվով մարդիկ են անօրինական հատում Հայաստանի պետական սահմանը, դեռևս առանց զենքի են հատում: Կարծում եմ` ԱՄՆ-ն ու ՌԴ-ն այս տարածաշրջանում համագործակցում են միմյանց հետ, փոխադարձ ընդդիմությունը ձևական է և պատահական չէ Սիրիայի մուտքը տարածաշրջան: Ղարաբաղի հարցում էլ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի միջև համաձայնություն է եղել, համագործակցել են, տարաձայնություններ չեն ունեցել: Այնպես որ, ընտրության խնդիր չկա:

2013թ.-ին, երբ առաջացավ Ուկրաինայի հետ կապված խնդիրը, ԱՄՆ ու ՌԴ միջև խորը դիմակայություն էր, բայց նույն ժամանակ, երբ Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից, հայտարարեց ԵԱՏՄ անդամակցության մասին, ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ դա Հայաստանի որոշումն է և իրենք այն հարգում են: Մոտեցումներն այստեղ այլ են, Ուկրաինայում այլ են, Հյուսիսային Կորեայում՝ այլ: Հայաստանի համար առաջին հերթին կարևորը անվտանգությունն է, կոմունիկացիաները ստեղծելը, որը իշխանություններին դեռևս չի հաջողվում: Այս խնդիրները չեն լուծվում, որ Հայաստանը ընտրի՝ ԵԱՏՄ, թե ԵՄ, այդ խնդիրները խանգարում են ընտրություն կատարել:

Բացի դրանից` նման ընտրություն կատարելու համար Հայաստանը պետք է լինի սուվերեն, այսինքն՝ ժողովուրդը ձևավորի իշխանություն, բայց եթե ժողովուրդը չի ձևավորում իշխանություն, պետությունը չի կարող լինել սուվերեն և այս պայմաններում խոսել ապագաղութացումից, ինքնավարությունից, անիմաստ են, որովհետև այս ամենը սկսվում է այն պահին, երբ ժողովուրդը որոշում է իր ճակատագիրը, իր համար իշխանություն է ձևավորում: Դրանից հետո միայն իշխանությունները` ունենալով կապ հանրային տրամադրությունների հետ, երկրի շահերից բխելով որոշումներ են կայացնում, բայց մենք այսօր չունենք այդ իշխանությունները:

- 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Հայաստանում սրվեցին հակառուսական տրամադրությունները, որովհետև իրադարձությունների ֆոնին ՌԴ իշխանությունները հայտարարում էին, թե շարունակելու ենք զենք վաճառել Ադրբեջանին: Դուք հակառուսականության դրսևորում նկատո՞ւմ եք:

- Հակառուսական որոշակի տրամադրությունների աճն ունի օբյեկտիվ հիմքեր, որոնցից մեկը երկու կողմին զենք վաճառելն է: Մի կողմը զենք է գնում իր գումարով, իսկ մյուս կողմը՝ վարկերով, վարձակալությամբ: Եթե հարցը նայենք տրամաբանական դաշտում, պատերազմի ժամանակ այլ խնդիրներ ևս առաջացան. մարդիկ շրջապատում էին պետական որոշ պաշտոնյաների տներն ու ասում էին՝ գնացեք այդ ամենը վաճառեք ու զենք գնեք: Մարդիկ չեն արդարացնում Ռուսաստանի նման պահվածքը, բայց որպես երկիր մենք չունենք ՌԴ ղեկավարության վրա ազդեցություն գործադրելու գործիք։ Ունենք մեր ղեկավարության վրա ազդելու հնարավորություն, որը երկրի ունեցվածքը մսխել է, մարդիկ փախչում են, զենքի գումար չունենք, բայց դղյակներ ունենք, տեսնում ենք, որ պաշտոնը կորցնելուց հետո մարդիկ իրենց «վաստակած» գումարները տանում են դուրս, բիզնես են դնում: Դրանք այդ զենքի փողերն են: Բացի նրանից, որ ՌԴ հանդեպ կա օբյեկտիվ դժգոհություն, մենք ունենք նաև այլ պատճառներ: Եթե ապագայում Արցախում պատերազմ լինի ու պարտություն կրենք, իշխանությունները կփորձեն այլ մեղավորներ փնտրել, իսկ մեղավորը ներսից է, որովհետև մենք դրսի երկրների վրա ազդեցություն չունենք, մենք` որպես քաղաքացիներ, պետք է ազդենք մեր իշխանությունների վրա, բայց չկա դա:

- Պարո՛ն Դանիելյան, իսկ մարդկանց կողմնորոշման վրա ազդո՞ւմ են արդյոք այն մարդիկ, ովքեր ռուսամետություն կամ արևմտամետություն են քարոզում: Երբ նայում ենք, թե ովքեր են ռուսամետություն քարոզում, ովքեր՝ արևմտամետություն, ընտրությունը, կարծես, ավելի հեշտ է դառնում:

- Մենք ունենք Արևմուտք, որն ունի կայուն արժեքային համակարգ, ժամանակակից տեխնոլոգիաներ, կառավարման արդյունավետ համակարգ, կրթական լավ համակարգ: Իսկ Ռուսաստանի արժեքային համակարգն անորոշ է, տեխնոլոգիաների սահմանափակ շուկա ունի: Ռուսաստանում մենք արժեքային համակարգի ընտրություն չունենք: Երբ ուզում ենք որակյալ կրթություն ստանալ, գնում ենք Եվրոպա, ոչ թե Ռուսաստան, Ռուսաստանից էլ գնում են Եվրոպա, որ լավ կրթություն ստանան: Արևմտամետ, ռուսամետ ուղղությունները, որոնք կան Հայաստանում, դժվար չէ նկատել, որ նույն կենտրոնից են կառավարվում: Դա արվում է հանրությանը վերահսկելու համար, արտաքին քաղաքականության մեջ մանիպուլյացիաներ անելու համար: Ես խիստ կասկածում եմ, որ այդ մարդիկ, ովքեր քարոզում են այս կամ այն ուղղությունը, անկեղծ են:


Մանրամասները՝ տեսանյութում։





Губернаторы России
Москва

Собянин анонсировал самый продолжительный городской фестиваль в мире





Москва

Санкт-Петербург не смог обойти Москву в рейтинге жизни населения


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

В московской мэрии не планируют запрещать самокатам ездить по тротуарам



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Моргенштерн

Связанную с Моргенштерном* блогершу Ахметову лишили родительских прав после видео, на котором она душила дочь




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Две бронзы выиграли забайкалки на международных соревнованиях по киокусинкай «Moscow Cup 2024»

Гонки на яхтах и практики лидеров рынка: предприниматели Татарстана станут участниками образовательной регаты в Москве

Чья компания сильнее всех?


ATP

Даниил Медведев идет третьим в чемпионской гонке ATP, Андрей Рублев — пятый



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

АО «Транснефть – Дружба» провело экологические акции



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России