Բրիտանուհին 14 տարի շարունակ բազմաթիվ հուղարկավորությունների է այցելել անվճար սնվելու համար
Oddity Central-ը ներկայացրել է Բրիտանիայում բնակվող 65-ամյա կնոջն, ով անհավանական թվով հուղարկավորությունների է մասնակցել:
Կաթոլիկ եկեղեցու հետևորդ Թերեզա Դոյլը 14 տարի շարունակ այցելել է իրենց եկեղեցում իրակայանացվող յուրաքանչյուր սգո արարողությանը: Մարդիկ հակասական կարծիք ունեն նրա այդ սովորույթի մասին, շատերը նրան մեղադրում են՝ ասելով, որ դա անում է անվճար սնվելու համար:
Բրիտանուհու «արկածների» մասին լուրերը վերջերս են տարածվել բրիտանական մամուլում: Կնոջ հարևանները և հանգուցյալների հարազատները, որոնց տուն նա այցելել է, ևս նշում են, որ նա գալիս է ոչ թե իրենց վիշտը կիսելու, այլ սնվելու համար:
Բրիտանուհին ամեն անգամ ձևացնում է, թե ճանաչել է հանգուցյալին, զրուցում է նրա ընկերների և ընտանիքի անդամների հետ, ապա մոտենում է սեղանին: Ոմանք նշել են, որ նա իր հետ ևս ուտելիք է վերցնում: