Կալիֆոռնիայում հայ տղամարդ է մահացել ավտովթարի հետևանքով
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հայ տղամարդ է մահացել ավտովթարի հետևանքով։
Տեղի ոստիկանության տեղեկությամբ՝ դեպքը պատահել է Բըրբենքում՝ 134 մայրուղու վրա։
Վաթսունամյա Ռուբեն Յաղուբյանն Էնսինո քաղաքից իր մեքենայով դուրս էր եկել երթևեկելի հատվածից և հարվածել ծառին։
Վարորդը մեքենայում մենակ էր եղել և տեղում մահացել էր։