Բրիտանացի հաղորդավարը Հելոուինի առթիվ եթեր է մտել «առանց գլխի» (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայում եղանակի տեսության հաղորդավարը Բոլոր սրբերի տոնի կամ Հելոուինի առթիվ որոշել է եթեր մտնել յուրահատուկ տեսքով՝ «առանց գլխի»:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ծրագրային միջամտության արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը՝ տղամարդը մի ձեռքում բռնել է «կտրված» գլուխն ու հանգիստ խոսում է սպասվող եղանակից:
Հետաքրքրական է, որ տոնի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի ավանդական քարտեզի վրայի տեղանունները ևս փոխվել են՝ ստանալով հելոուինյան թեմատիկ հնչողություն:
Սակայն ինչ վերաբերում է բուն եղանակի տեսությանը, ապա այն եղել է ճշգրիտ՝ առանց փոփոխությունների: