Ճապոնական ընկերությունները տասնյակ հազարավոր աշխատակիցների կփոխարինեն ռոբոտներով
Ճապոնիայի ֆինանսական ընկերությունները սկսել են իրենց բիզնեսի ավտոմատացումը: Ենթադրվում է, որ նրանք ռոբոտներով ու ծրագրային ալգորիթմներով կփոխարինեն մի քանի տասնյակ հազար աշխատակցի:
Ինչպես նշում է korrespondent.net-ը՝ Nikkei-ին հղումով, օրինակ՝ Mizuho Financial Group հոլդինգային ընկերությունում 2021թ. դրությամբ ռոբոտները կփոխարինեն 8.000 աշխատողի, իսկ 2026թ. դրությամբ առաջադեմ տեխնոլոգիաների պատճառով աշխատանքից կզրկվի արդեն 19.000 ճապոնացի:
Մինչդեռ Sumitomo Mitsui Financial Group բանկային կորպորացիայի 4.000 աշխատող 2020թ. դրությամբ կզրկվի աշխատանքից: Նրանց փոխարեն կաշխատեն ծրագրերը:
Հայտնի է, որ Bank of Tokyo-Mitsubishi UFJ-ն ևս նախապատրաստվում է զանգվածային կրճատումների՝ նպատակ ունենալով ավտոմատացնել 9.500 աշխատատեղ: Բացի այդ, ծրագրերը կփոխարինեն բանկային մասնաճյուղերի աշխատակիցների ևս 30%-ին:
Հետաքրքրական է, որ Հարավային Կորեայում ցանկանում են ռոբոտների հարկ սահմանել՝ առաջնորդվելով մտավախությամբ, որ դրանք մարդկանցից խլում են աշխատատեղերը: