Կանադայի վարչապետը խորհրդարան է գնացել Սուպերմենի կոստյումով (տեսանյութ)
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն խորհրդարանի նիստին է գնացել Սուպերմենի կոստյումով, որով և նշել է Հելոուինը: Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ի FactPointVideo ալիքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Տրյուդոն կապույտ գործնական կոստյումով, սպիտակ վերնաշապիկով և կարմիր փողկապով մոտեցել է նիստերի դահլիճին, որի մոտ լրագրողներ են կանգնած եղել: Վարչապետը կրել է սև շրջանակով ակնոց, նրա մազերը սանրված են եղել գելով: Հենց այսպիսի տեսք ունի Կլարկ Կենտը՝ Սուպերմենը, «սովորական» կյանքում:
Կարճ ժամանակով կանգ առնելով զարմացած լրագրողների մոտ՝ Տրյուդոն թուլացրել է փողկապը և ցույց տվել Սուպերմենի խորհրդանիշով շապիկը:
«Սա պետք էր անել», - ասել է վարչապետը, ժպտացել և մտել նիստերի դահլիճ: