103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

ՓՄՁ-ները ճկուն օրգանիզմներ են և չեն կարող իրենց թույլ տալ այնպիսի շռայլություններ, ինչպիսին պարտադիր հաշվապահական հաշվառումն է. տնտեսագետ

0

2014-2016 թթ. փոքր և միջին ձեռնարկությունների վիճակագրությունը վերլուծելիս պարզ է դառնում, որ հարկային ծանրաբեռնվածությունը, վճարված հարկատեսակների ծանրաբեռնվածությունը մեծանում է ՓՄՁ-ների վրա, մինչդեռ շրջանառությունը նույն համամասնությամբ չի մեծանում:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի այն հայտարարությանը, որ անօրինական դաշտում ավելի շատ ոչ թե մեծածախ, այլ մանրածախ առևտրով զբաղվողներն են: 

«Այն պնդման դեպքում, որ խոշորներն են ստվերային դաշտում, էլի պետք է տարանջատել ֆորմալ և ոչ ֆորմալ առումները: Հիմա, եթե ներմուծումը մեծ հաշվով խոշորացված է, և խոշոր սուբյեկտներն են այստեղ տիրում, նրանք ունեն գնային իշխանություն, կարողանում են շուկայում գին թելադրել: Իսկ ՓՄՁ սուբյեկտները հիմնականում վերավաճառքով են զբաղվում, այսինքն՝ պետք է ձեռք բերեն և վաճառեն»,-ասել է տնտեսագետը:

Ըստ նրա՝ խոշոր սուբյեկտները, որպեսզի ինչ-որ առումով շրջանցեն օրենքները, պատշաճ հաշվետվողականություն չեն անում և իրենք, ունենալով հարկային, վարչական լծակներով մարմին, այս ամբողջ բարձրաձայնման բեռը դնում են ՓՄՁ սուբյեկտների վրա:

«Մեզ մոտ կա այս ծախսերի չճանաչման մասը: Կարող է ֆորմալ առումով համարվել, որ ստվերը գտնվում է ՓՄՁ-ներում, եթե խոսում ենք իրերի, երևույթների և դրանք ծնող պատճառների մասին, բայց ակնհայտ է, որ ՓՄՁ-ներն այստեղ չեն կարող թելադրող գինը վերցնել: Այս պարագայում նրանք խաղի կանոններին հետևող են, և ավելի կարևոր է հարցի որակական, քան ձևական կողմը: Ձևականորեն մենք կարող ենք ասել, որ այո, ՓՄՁ-ներն են ստվերում գործում, բայց երբ ուզում ենք խորքային հասկանալ, ակնհայտ է, որ ստվերն այդտեղ չէ»,-նշել է Արտակ Մանուկյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ հարկային նոր օրենսգրքի քննարկումներին կառավարության ներկայացուցիչները կարծիք են հայտնել, թե մեծածախ առևտրով զբաղվողները թաքնվում են ՓՄՁ-ներում, տնտեսագետն ասել է. «Դեպքեր կան, երբ մեծ սուբյեկտը տարանջատվում է մի քանի փոքր ֆիրմաների և օրինակ՝ տարատեսակ հարկային արտոնություններ է ստանում. սա հենց խորքային, բովանդակային վերլուծությունն է: Ֆորմալ առումով դու կարող ես ասել՝ տեսե՛ք, կար գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ, էլ չկա: Կարող է 15 ՓՄՁ-ի տակ թաքնված լինել մի ֆիրմա: Հիմա հարցն այն է, թե մենք ուզո՞ւմ ենք իրականում լուծել խնդիրը, թե՞ ուղղակի շրջանցել: Եթե ուզում ենք շրջանցել, կարող ենք կամայական բնույթի նման խնդիրները տեսնել այլ բնագավառներում, մինչդեռ դրա խորքային լուծումը չտրվի»:

Արտակ Մանուկյանի գնահատմամբ՝ Հայաստանի գրեթե բոլոր խնդիրները թաքնված են այդ համակարգային փոփոխությունների հետևում, որը էլի ենթադրում է ոչ թե շրջանցում, այլ խնդրի կտրում լուծումներ:

«Մենք պետք է հասկանանք, որ ՓՄՁ-ները ճկուն օրգանիզմներ են, և նրանք չեն կարող իրենց թույլ տալ այնպիսի շռայլություններ, ինչպիսին պարտադիր հաշվապահական հաշվառումն է: Մենք պետք է այնպես անենք, որ ՓՄՁ-ն հնարավորինս զբաղվի իր առօրյա գործունեությամբ: Հիմա, երբ դիտարկում ենք՝ արդյո՞ք ՓՄՁ ոլորտում հեռանկարները բավականաչափ դրական են, կարող ենք ասել՝ ոչ, որովհետև հարկային օրենսգրքի ընդունումով, վստահեցնում եմ, 2018-ին մեծածավալ բողոքներ կլսենք նաև ՓՄՁ-ների  առումով»,-նշել է տնտեսագետը:





Губернаторы России
Москва

Сергей Собянин: МСД улучшил транспортное обслуживание 5 млн человек





Москва

От заморозков к плюс 20: какой будет погода в Москве в последнюю неделю сентября


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин рассказал о передовых российских разработках ИИ в области медицины



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Вадим Самойлов

Музыкант Самойлов: сейчас особенно важно ощущение единения




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Тверской области временно прекращено движение по трассе М-9 «Балтия» в Нелидовском районе

Набор в резерв сборных для участия в школьных олимпиадах объявили в Москве

Естественный отбор технологий: в Москве пройдет отборочный этап чемпионата «Битва роботов»


ATP

Котов проиграл О'Коннеллу в первом круге турнира ATP в Чэнду



Новости Крыма на Sevpoisk.ru


VIP

Песня под Ключ. Купить Песню под Ключ. Запись Песни под Ключ.



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России