103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ

0

Նախագահ Սերժ Սարգսյանը Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյա հոբելյանների կապակցությամբ այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է կազմակերպության աշխատակազմին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ, ինչպես նաև կազմակերպության հայաստանյան թիմի մաս կազմող մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի ղեկավարներին ու աշխատակիցներին այդ կարևոր և հիշարժան հոբելյանի առթիվ: Նախագահը բարձր է գնահատել անցած 25 տարիներին Հայաստանում ՄԱԿ-ի կողմից երևանյան գրասենյակի միջոցով իրականացված զարգացման ծրագրերը, որոնք, նրա խոսքով, եղել են և՛ թիրախային, և՛ բազմազան՝ սկսած ժողովրդավարական հաստատություններին աջակցությունից մինչև փոքր և միջին բիզնեսին օժանդակություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ կազմակերպության հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը տարեցտարի առավել կամրապնդվի ու կխորանա: Նախագահը ջերմությամբ է հիշել ավելի քան մեկ ամիս առաջ իր հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ՄԱԿ-ի հիմքում դրված հիմնարար արժեքներին:

«ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի օգտակար և արդյունավետ աշխատանքում մեծ է նաև մշտական համակարգող Բուզետտոյի ներդրումը: Հայաստանում մարդիկ հավատում են գրասենյակին, որի համակարգմամբ ծրագրերն իրականացվում են մասնագիտական բարձր որակով և մեծ պատասխանատվությամբ: ՄԱԿ-ը, իհարկե, առաջին հերթին ընդհանուր նպատակների շուրջ համախմբված պետությունների միավորում է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպության դրոշի ներքո կարևոր առաքելություն իրականացնող այն բազմահազար մարդկանց, ովքեր ամեն օր մեծագույն նվիրումով իրականացնում են իրենց աշխատանքը»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ՄԱԿ-ի գրասենյակ այցելության, շնորհավորական ջերմ խոսքերի ու գնահատանքի համար և ընդգծել, որ գրասենյակն այս տարիների ընթացքում իր լավագույն ջանքն է ներդրել, որպեսզի ՄԱԿ-ը Հայաստանում դառնա չեզոք հարթակ միջազգային համայնքի և Հայաստանի համադրված աշխատանքի համար: «Հայաստանում՝ ՄԱԿ-ը_բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Եվրոպական Միության, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և այլ դոնորների ֆինանսավորման միջոցով: Մենք այս տարիներին փորձել ենք կենտրոնանալ Հայաստանի կառավարության համար կարևոր ռազմավարական խնդիրների վրա, օրինակ՝ սահմանային անցակետերի արդիականացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, ժողովրդավարական ընտրությունների անցկացում, ինչպես նաև ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանք: Ակնկալում ենք նաև նոր ծրագրերի իրականացում, օրինակ՝ Մեղրիի սահմանակետի արդիականացում, ԱԻՆ-ի հետ քննարկում ենք Նաիրիտի տարածքում վտանգավոր նյութերի պահեստների մաքրման աշխատանքներ իրականացնելու հարցը: Շատ լավ և կարևոր աշխատանքներ ենք իրականացնում Տավուշի սահմանամերձ համայնքներում և այժմ ուսումնասիրում ենք այդ ծրագրերը ընդարձակելու հնարավորությունը՝ ներառելով նաև Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ գյուղերը: 

Իհարկե, չպետք է մոռանանք այն աշխատանքը, որ Հայաստանի հետ համագործակցությամբ իրականացնում ենք սիրիահայ փախստականներին աջակցության նպատակով: 

Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ Հայաստանին երախտագիտություն հայտնել համաշխարհային մակարդակով կայունությանը և խաղաղությանը նպաստելու, մասնավորապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու գործում կարևոր և ակտիվ դերակատարում ունենալու համար: Ցանկանում եմ ընդգծել Մալիում, Լիբանանում և այլ երկրներում Հայաստանի խաղաղապահ առաքելությունը և այն շարունակելու պատրաստակամությունը»,- նշել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Բուզետտոն:

Հանդիպման ավարտին Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուղեկցությամբ դիտել է գրասենյակում բացված «Հայաստան-ՄԱԿ. 25 տարի միավորված ազգերի ընտանիքում» ցուցահանդեսը, որտեղ լուսանկարների միջոցով ներկայացվում են 25 տարվա ընթացքում Հայաստանի ներկայությունը ՄԱԿ-ում, ինչպես նաև Հայաստանում կազմակերպության կողմից տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերը: 





Губернаторы России
Москва

Сергей Собянин: МСД улучшил транспортное обслуживание 5 млн человек





Москва

Сольный концерт Mayot при поддержке Like FM


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин рассказал о передовых российских разработках ИИ в области медицины



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Владимир Высоцкий

Завтра в Калининграде покажут спектакль «Высоцкий. Последняя гастроль»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Тверской области временно прекращено движение по трассе М-9 «Балтия» в Нелидовском районе

Баскетболисты ЦСКА начнут защиту титула в Единой лиге ВТБ

Набор в резерв сборных для участия в школьных олимпиадах объявили в Москве


Даниил Медведев

«Это очень лёгкое чувство». Даниил Медведев — об ощущениях перед началом Кубка Лэйвера



Новости Крыма на Sevpoisk.ru


Новости 24 часа

В Подмосковье сотрудники Росгвардии провели встречу со студентами финансового университета



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России