Փարաքարի գյուղացիները սպառնում են կրկին փակել օդանավակայանի ճանապարհը, եթե մարզպետը չվերանայի իր որոշումը. Shamshyan.com
Արդեն 3 ժամից ավելի է Փարաքար գյուղի հազարից ավելի բնակիչներ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վերջ տա «իր ոստիկանական հակումներին և Փարաքար գյուղի անդորրը չխաթարի»:
Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
«Փարաքարցիները պատմել են, որ մարզպետը մի օր քնել, հելել ու որոշել է, որ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանին և դպրոցի մի քանի աշխատակիցների պետք է ազատի աշխատանքից»,– գրում է կայքը` հավելելով, որ քիչ առաջ գյուղացիները ճանապարհը բացել են`սպառնալով, որ եթե մարզպետը իր որոշումը չվերանայի, ապա օդանավակայանի ճանապարհը կրկին փակելու են: