Հայտնի է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները
Աֆրիկայի ֆուտբոլի Կոնֆեդերացիան հայտնել է, թե որ խաղացողներն են հավակնում մայրցամաքի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Թեկնածուների թվում են «Լիվերպուլի» կիսապաշտպաններ Մոհամեդ Սալահը և Սադյո Մանեն, ինչպես նաև «Լայպցիգի» ֆուտբոլիստ Նաբի Կեյտան: Մրցանակի թեկնածուների ամբողջական ցուցակը կարող եք տեսնել այստեղ : Մրցանակաբաշխությունը կկայանա 2018 թվականի հունվարի 4-ին:
Նախորդ տարի մերսիսայդցիների կիսապաշտպան Մանեն գրավել էր երրորդ հորիզոնականը: Լավագույնի կոչումը շնորհվել էր «Լեսթերի» խաղացող Ռիյադ Մահրեզին: