103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

Ծնելիության թվի նվազման պատճառը ոչ թե արտագաղթն է, այլ ամուսնական տարիքի հասած երիտասարդների սակավությունը. Գ. Հայրապետյան

0

Հայաստանում ծնելիության թվի նվազումը տարբեր պատճառներ ունի, բայց հիմնականն այն է, որ այսօրվա վերարտադրողները քիչ են ծնվել 1990-ականներին, և հիմա նրանք սկսում են մտնել ամուսնական տարիք: Իհարկե, ծնունդների թվի կրճատման վրա ազդում է նաև  միգրացիան և ցածր ծնելիության գործակիցը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ ըստ ազգային վիճակագրության ծառայության նախօրեին հրապարակած տվյալների՝ 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ-ում ծնվել է ընդամենը 27 հազար 655 երեխա:

Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ սա վերջին 7 տարիների վատագույն ցուցանիշն է: Նրա տեղեկացմամբ՝ 2008, 2009, 2010 թթ.-ին ծնելիության ցուցանիշները տարեցտարի բարձրացել են՝ հասնելով մինչև 44 հազարի:

«Մի քանի տարի շարունակ ծնելիության թիվը բավականին բարձրացավ, բայց դա իր բացատրությունն ունի, որովհետև այդ ժամանակ ամուսնական տարիք մտան այն երեխաները, որոնք ծնվում էին 80-ական թվականների վերջերին: Այն ժամանակ Հայաստանում ծնվում էր մոտ 80 հազար երեխա: 2010 թ. հետո ծնելիության թիվը սկսեց նվազել՝ տարեկան մոտ 1000 ծնունդով: Դա կշարունակվի, քանի որ հիմա արդեն վերարտադրողական և ամուսնական տարիք են մտնում այն երեխաները, որոնք փոքրաթիվ ծնունդների տարիներին՝ 1990-ականներին են ծնվել: Այդ ժամանակ մենք ունեինք մինչև 35 հազար ծնունդ»,- նշեց Գարիկ Հայրապետյանը:

Բացի հասարակության մեջ երիտասարդ ծնողների թվաքանակը պակասից, ցածր է նաև ծնելիության գործակիցը: Մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնելիության գործակիցը 1.6 է, այսինքն, երկու ընտանիքը միասին ունենում են 3 երեխա: Ստացվում է, որ անգամ ներկայիս սերունդը իր չափով չի կարողանում վերարտադրել:

Ժողովրդագրական պատկերի բարելավման համար, ըստ Գարիկ Հայրապետյանի՝ երրորդ երեխայի համար կառավարության կողմից տրամադրվող 1 մլն դրամը խթան չի կարող հանդիսանալ:

«Ինչ-որ չափով դա խթան է, բայց միայն գումարային լուծում տալը, ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, կարելի ասել, դրական շարժ չի բերում: Ամբողջ Եվրոպան անցել է այդ թոհ ու բոհի միջով, այնտեղ ժողովրդագրական հարցերը շատ ավելի շուտ էին սկսվել: Ոչ թե ավելանում է ծնունդների թիվը, այլ նվազեցնում է ժամանակամիջոցը երեխաների միջև: Եթե ընտանիքը այսպես, թե այնպես, որոշել է 3 երեխա ունենալ, նրանք կունենան այդ երեքը, բայց ավելի կարճ ժամանակում: Իսկ այն ընտանիքը, որը որոշել է 1-2 երեխա ունենալ, նրան գումարայինը չի օգնում որոշումը փոխել»,- ասաց նա:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչը համոզված է, որ ընտանիքներում շատ երեխա ունենալու համար պետք է ավելի կոմպլեքս մոտեցում մշակել: Ըստ նրա՝ պետք է համապատասխան քաղաքականություններ մշակել և ստեղծել այնպիսի միջավայր, որ ոչ թե գումարի պատճառով ընտանիքները ստիպված լինեն երեխա ունենալ, այլ ցանկանան դա անել: 

Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ առաջին հերթին երիտասարդ ընտանիքները  աշխատանքով ապահովվեն, որը մեծ տեղ է զբաղեցնում հաջորդ երեխա ունենալու որոշում կայացնելու հարցում: Կարևոր է նաև ցերեկային խնամքի համապատասխան կենտրոնի հասանելիության և երիտասարդ մայրերին աշխատանքային շուկա վերադարձնելու համապատասխան պայմանների բարելավումը: Մեկ այլ խնդիր է աշխատանքային շուկայում վճարումների տարբերությունը. այսօր Հայաստանում կանանց աշխատավարձը միջինը 36 տոկոսով ավելի ցածր է, քան տղամարդկանցը:

«Պետությունը պետք է այնպես անի, որ ընտանիքն իր հաջորդ երեխան ունենալը չդիտարկի ռիսկ իր ընտանիքի և իր բարեկեցության համար: Պետք է նվազեցնել ռիսկի աստիճանը և երկրորդ՝ հնարավորություն տալ, որպեսզի աշխատանքային և ծնողական պատասխանատվությունները իրար հետ զուգահեռ գնան, ոչ թե բախվեն մեկը մյուսին, ինչը այսօր տեսնում ենք»,- հայտնեց նա:

Անդրադառնալով վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին, որտեղ Նախագահը հայտարարել էր, որ 2040 թվականին բնակչության քանակը պետք է հասցնել 4 միլիոնի, Գարիկ Հայրապետյանը նշեց՝ լավ է, որ կա նման ամբիցիոզ տեսլական, բայց առավել լավ կլինի, եթե առաջիկա տարիներին հնարավոր լինի ծնելիության թվի նվազման միտումը փոխելի դեպի դրական:

«Շատ լավ է, որ նման հայտարարություն է արվել: Կարևոր չէ, որ քննարկենք թիվը, կարևոր է, որ առաջինը՝ ամենաբարձր մակարդակով ընկալվում է, որ սա լուրջ խնդիր է: Մեր ընկալումից հետո մենք պետք է ձեռնարկենք ճիշտ և ժամանակին, և պատշաճ ֆինանսավորումը, որպեսզի կարողանանք շեղել ծնունդների թվի պակասման բացասական միտում և դա փոխենք դեպի դրականը: Կլինենք մենք 4 մլն 2040, թե 2050 թ.-ին, դա արդեն երկրորդական է»,- ասաց նա:





Губернаторы России
Москва

Собянин подвел итоги фестиваля «Лето в Москве. Все на улицу!»





Москва

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин подвел итоги фестиваля «Лето в Москве. Все на улицу!»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Филипп Киркоров

Суд взыскал 90 тыс. рублей с Киркорова по иску о защите чести Успенской




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Спартак» интересовался защитником сборной Аргентины U23 Лукасом Эскивелем

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


WTA

Теннисистка Касаткина прошла в полуфинал турнира WTA в Сеуле



Новости Крыма на Sevpoisk.ru


Игорь Бутман

Бутман провел открытый урок в музыкальной школе им. Дунаевского в рамках проекта «Звездный час»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России