2018-ի Օլիմպիադայի մեկնարկից 100 օր առաջ Օլիմպիական կրակը Հունաստանից հասել է Հարավային Կորեա
2018-ի Ձմեռային օլիմպիական խաղերի բացումից 100 օր առաջ Հունաստանում վառված Օլիմպիական կրակը հասել է Հարավային Կորեա:
Ինչպես գրում է CNN-ը, Օլիմպիական կրակը հարավկորեական Փհենչհան քաղաք է ժամանել չարտերային ինքնաթիռով, որը վայրէջք է կատարել Սեուլի մոտակայքում գտնվող միջազգային օդանավակայանում նոյեմբերի 1-ին: Օդանավակայանում անցկացված հանդիսավոր արարողության ժամանակ Օլիմպիադայի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Լի Հի Բեոմն այս օրն անվանել է «կարևորագույն պահ երկրի պատմության մեջ»:
Պաշտոնյան ընդգծել է, որ Հարավային Կորեան կապահովի մրցումների անվտանգ անցկացումը:
Մրցավազքի երթուղին, որին 7500 ջահակիր կմասնակցի, կկազմի 2018 կմ և կանցնի երկրի 17 քաղաքով ու նահանգով: Օլիմպիադան մեկնարկելու է փետրվարի 9-ին: