Նյու Յորքի ահաբեկչությունից հետո Թրամփը ցանկանում է չեղարկել «Գրին քարտի» խաղարկությունը
Նյու Յորքում Ուզբեկստանի քաղաքացու իրականացրած ահաբեկչությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել չեղարկել վիզաների վիճակախաղը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է թվիթերյան էջում:
«Ահաբեկիչը մեր երկիր է ժամանել այսպես կոչված՝ Դիվերսիֆիկացման վիճակախաղով (Green Card) Չակ Շումերի (սենատոր Դեմոկրատական կուսակցությունից) շնորհիվ: Ես իրական ձեռքբերումներ են ուզում տեսնել: Մենք պայքարում ենք իրական արժանիքների վրա հիմնված իմիգրացիայի համար, այլևս ոչ մի ժողովրդավարական վիճակախաղային համակարգեր»,-գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Թրամփը հրահանգել է խստացնել փախստականների ընդունման ծրագիրը, որոնց թույլատրում են մուտք գործել ԱՄՆ:
Նյու Յորքում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 8 մարդ է զոհվել, ավելի քան տասը՝ վիրավորվել: Բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել հեծանվորդներին և հետիոտնին: