Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

Ընդդիմությունը կենացների փոխարեն թող այլընտրանքային բյուջե ներկայացնի. Է. Շարմազանով

0

Tert.am-ն ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ զրուցել է 2018 թվականի պետական բյուջեի, պետական կառույցներում հաստիքների կրճատման մասին: Շարմազանովը նկատեց՝ մեկ անգամ չէ, որ հասարակությունը խոսել է պետական ապարատի ծախսերի ոչ արդյունավետության մասին և շեշտեց, որ համակարծիք է, որ այս ոլորտում ՀՀ-ում խնդիրներ կան: ԱԺ փոխնախագահը նկատեց, որ դա ՀՀԿ-ի երազած բյուջեն չէ, բայց հավելեց, որ այն կայունացնող բյուջե է:

- Պարո՛ն Շարմազանով, 2018 թվականին պետական ապարատի 5600 հաստիք է կրճատվելու, իսկ կբացվի ընդամենը 180 հաստիք: Սա ի՞նչ նոր սոցիալական խնդիրներ կառաջացնի՝ հաշվի առնելով նաև ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը:

- Մենք ի վերջո պետք է կենտրոնանանք ու հասկանանք՝ ցանկանում ենք պլանային, սոցիալիստական, կոմունիստական տնտեսությո՞ւն ունենալ, թե՞ ազատ շուկայական: Հայաստանը 1991 թվականից ապրում է ազատ շուկայական տնտեսության մեջ, որն ունի իր օրենքները: Կարծում եմ՝ մեկ անգամ չէ, որ լրագրողները և հասարակությունը խոսել են կառավարության ծախսերի անարդյունավետության մասին: Եթե այդ ծախսերն արդյունավետ չեն, օրինակ, եթե ես 5 խորհրդականի կարիք չունեմ, վարչությունը 10 աշխատակցի կարիք չունի, ապա ինչո՞ւ պահել: Օրինակ՝ Ձեր կայքը, եթե կարիք ունենա 20 լրագրողի, բայց վարձատրի 80 լրագրողի, պարզ է չէ՞, որ հավելյալ ծախս է ձեզ համար: Նույնը պետության դեպքում է, քանի որ, եթե մի գործը կարող է արդյունավետ անել 3 հոգի, ինչո՞ւ դա անի 13 հոգի: Այստեղ խոսքը չի գնում, որ վերցնեն, մարդկանց վիզը կտրեն ու գցեն փողոց, այլ խոսքը գնում է արդյունավետ կառավարման մասին: Այո՛, Հայաստանում արդյունավետ կառավարումը խնդիր է, մնացած հարցերը, վստահ եմ՝ կառավարության մեր աշխատակիցները մանրամասն կներկայացնեն: Այնպիսի տպավորություն չստեղծվի, որ աշխատատեղերի կրճատման ջատագովն են, նման բան չկա, բայց, եթե արհեստական է, արդյունավետ չէ, բեռ է պետության վրա, ինչո՞ւ մենք դա անենք:

- ՀՀԿ-ն իշխանության է 2008 թվականից, ինչո՞ւ այս հարցերի մասին չէիք խոսում:

- Հանրապետականը 2008թ.-ին չի եղել, այլև 1999-ից, երբ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը եկավ: Վազգեն Սարգսյանի կառավարությունից մինչև այս կառավարություն, ավելին՝ մինչև 2022 թվականի կառավարությունների պատասխանատուն մենք ենք լինելու:

- Ինքներդ նշեցիք, որ դեռևս 90-ականներից եք իշխանության, այդ ո՞ր կառավարությունն այսքան ուռճացրեց պետական կառավարման ապարատը, չէ՞ որ հիմա ինքներդ եք փաստում, որ հաստիքները և այլն ուռճացված են:

- Խորհուրդ եմ տալիս հետ չնայել, նայել առաջ: Ես ո՛չ դատավոր եմ, ո՛չ դատախազ, որ քաղաքական գնահատական տամ:

- Այժմ ո՞ր կառավարության սխալներն եք ուղղում:

- Այստեղ սխալների խնդիր չէ, պարզապես կան կառավարման մոտեցումներ՝ տարբեր ժամանակաշրջանում, տարբեր մարտահրավերներին դիմակայելու համատեքստում: Կառավարությունների գնահատականները տալիս է հանրությունն ընտրությունների ժամանակ: Հիմնականում ընտրություններից հետո հաջողության է հասել գործող կառավարությունն իր քաղաքականությամբ, հետևաբար, կարծում եմ, որ և՛ Վազգեն Սարգսյանի, և՛ Արամ Սարգսյանի, և՛ Անդրանիկ Մարգարյանի, և ՛ Սերժ Սարգսյանի, և՛ Տիգրան Սարգսյանի, և՛ Հովիկ Աբրահամյանի, և՛ Կարեն Կարապետյանի կառավարության ձեռքբերումներն ավելի շատ են, քան բացասականը:

- Դեռևս նախորդ կառավարությունից խոսվում էր օպտիմալացման մասին՝ մեքենաներ, հաստիքներ կրճատվեցին, բայց հիմա տեսնում ենք, որ մեքենաների սպասարկման ծախսի գումարներն են ավելացել: Կարեն Կարապետյանը խոսեց գոտիները ձգելու մասին, բայց գործուղումների ծախսերն են ավելացել և այլն: Սա խոսքի ու գործի անհամապատասխանություն չէ՞:

- Ասեմ, որ չեմ կարծում, թե խոսքի ու գործի անհամապատասխանություն կա, բայց Ձեր հարցին ամբողջական պատասխան տալու հասցեատերը ես չեմ: Այս հարցին մանրամասն կպատասխանի կա՛մ կառավարության ղեկավարը, կա՛մ կառավարության ոլորտային պատասխանատուները, որոնք մանրամասն են տիրապետում իրենց իրականացրած քաղաքականության նպատակին ու թվերին: Ես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ եմ, ԱԺ փոխնախագահ, եթե իմ կամ թիմի գործունեության ընդհանուր քաղաքականության մասին հարց կա, ապա կպատասխանեմ:

- Հանրապետական նախկին պատգամավորները կարծում են, որ այս բյուջեն կարող է սոցիալական բունտ առաջացնել: Դուք ՀՀԿ գործադիր մարմնի անդամ եք, ԱԺ փոխնախագահ, նման մտավախություն չունե՞ք և որպես իշխանություն՝ ի՞նչ եք անելու:

- Կարծում եմ՝ սոցիալական բունտ կառաջանար այն ժամանակ, երբ մենք դնեինք ոչ իրատեսական բյուջե, դնեինք թվեր ու 2 ամիս աշխատավարձ տալուց հետո 3-րդ ամսում ո՛չ աշխատավարձ կարողանայինք տալ, ո՛չ թոշակ, ո՛չ էլ կարողանայինք այլ պետական ծախսեր հոգալ: Սա մեր երազանքների բյուջեն չէ, բայց սա իրատեսական ու կայունացնող բյուջե է, սա այն բյուջեն է, որը հնարավորություն է տալիս մեզ 4.5-5 տոկոսանոց տնտեսական աճ ապահովել, այն բյուջեն է, որ ճիշտ կառավարման դեպքում 2019 թվականի համար մեծ ակնկալիքներ է տալիս: Եթե մեր ցանկությունների մասին խոսենք, ապա իմացեք, որ մեր ցանկություններից լավ ցանկություն չկա, իմ ցանկություն այն է, որ այս բյուջեից քսանապատիկ մեծ բյուջե ունենանք, հավաքագրումները շատ լինեն, մուտքերը շատ լինեն, բայց կենացներ չենք խմում, այլ կոնկրետ բյուջե ենք քննարկում: Մեր ընդդիմադիր գործիչներին էլ ասեմ, որ այդքան քննադատելու փոխարեն լավ կլինի, որ գոնե մի քաղաքական ուժ, գործիչ կենացներ ասելու փոխարեն այլընտրանքային բյուջեի նախագիծ ներկայացներ, և դա պրոֆեսիոնալ մակարդակով քննարկվեր, սակայն, ցավոք սրտի, չկա: Եթե ցանկություններին նայենք, ապա մերը շատ մեծ է, այդ ո՞ր իշխանությունը չի ուզում իր ժողովրդի թոշակն ու աշխատավարձը բարձրանա, սոցիալական բունտի խնդիր էլ չլինի, աշխատատեղեր չփակվեն: Մենք առնվազն պետք է հոգեկան հիվանդ լինենք, որ չուզենանք: Բյուջեն շատ լավ տեղ է, որ մեր ընդդիմադիր գործընկերները ցույց տան իրենց սուպեր հայրենասիրությունը: Էլ չեմ ասում, որ կան մարդիկ, ովքեր որ այստեղ խիստ քննադատում են, բայց երբ իրենք եղել են պաշտոնյաներ, պատասխանատուներ, կոալիցիաներում, բան չեն ասել։ Իսկ ես չեմ կարծում, որ այն ժամանակվա բյուջեն ավելի լավն էր, քան հիմիկվանը, բայց այն ժամանակ ծպտուն չեն հանել: Կարծում եմ՝ թեթև պետք է ընդունեք, քանի որ ընդդիմությունը պետք է քննադատի, դրա համար է, իսկ իշխանությունը պետք է լուռ աշխատի՝ փորձելով բյուջե լցնել, թոշակներ վճարել և լուծել կարևորագույն խնդիրները և պատասխանել գաղափարական քննադատություններին:

Մանրամասները՝ տեսանյութում:





Губернаторы России
Москва

Собянин: Работы в пяти корпусах нового кластера Бауманки практически завершены





Москва

«ИМЕНЕМ ЗАКОНА»: «СВЯТОЙ ЛЕНИН» ОТМЕНЯЕТ НАЛОГИ С ЗАРПЛАТ НАРОДА!


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Уникальные сервисы в центре "Профессии будущего" упрощают поиск работы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Александр Градский

«КП»: Могила Градского на кладбище находится в заброшенном состоянии




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Более двух тысяч спортсменов поучаствовало в параде на ВДНХ в Москве

"Спартак" и "Оренбург" сыграли вничью в заключительном матче РПЛ

Блогер Тарасов не смог выехать с тротуара и рассердился на водителя автобуса


WTA

Хромачёва и Сизикова пробились в финал турнира WTA в Рабате в парном разряде



Новости Крыма на Sevpoisk.ru


Происшествия

Брат главы Ингушетии арестован за махинации с деньгами для пенсионеров



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России