Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

«Մեծ-մեծ» ծրագրերի մասին խոսելու և ավելորդ ծախսեր անելու փոխարեն պետք է կառուցել նորմալ ճանապարհներ. Արա Պապյանը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծից Հայաստանի դուրս մնալու մասին 

0

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ և դիվանագետ Արա Պապյանի խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումը քաղաքական ծրագիր էր ի սկզբանե: Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ դրա կառուցման գաղափարն առաջ քաշվեց Թուրքիայի կողմից 1990-ականներին, իսկ 2007թ. դրա շուրջ համաձայնագիր ստորագրվեց:  

«Եվ չնայած բոլոր հոռետես կանխատեսումներին, բոլոր մեծ ծախսերին, ժամկետների տեղափոխումներին, այնուամենայնիվ երկաթգիծը սկսեց գործել և առաջիկայում թափ կհավաքի: Սա ուղղված է Հայաստանը շրջափակելու քաղաքականությունը խորացնելուն: Նման երկաթգծի օգտագործումն արդեն ի չիք է դարձնում բոլոր հնարավորությունները Հայաստանի տարածքով՝ մասնավորապես Զանգեզուրի տարածքով երկաթգիծ կառուցելը, որը կա և ունի իր շարունակությունը, որովհետև Բաքուն փորձում է կառուցել Բաքու-Աստարա- Ռեշտ երկաթգիծը: Ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, իմ տպավորությամբ՝ հակամարտությունն այլևս Արցախի շուրջ չէ, արդեն մեկուկես տասնամյակ է՝ Ադրբեջանի հիմնական քաղաքականությունը Հայաստանը մաշեցնելու, թուլացնելու ճանապարհն է, և այս երկաթուղին այդ քայլերից մեկն է»,- նշեց նա:

Արա Պապյանը պատահական չհամարեց, որ վերոնշյալ իրադարձությանը հաջորդեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Իրան և Իրանի և Ադրբեջանի նախագահների հետ երկաթգիծ կառուցելու մասին բանակցությունները:

«Պուտինի այս այցը նվիրված է Ադրբեջան-Իրան-Ռուսաստան երկաթգծի ամբողջականացմանը: Իրանն արդեն ավարտել և ավարտին է հասցրել Թեհրան-Ղազվին-Ռեշտ երկաթգիծը: Մնացել է Ռեշտից դեպի Աստարա քաղաքները միացնելու գիծը: Իսկ այդ երկաթգիծն էլ կհանձնվի, անկախ նրա ծախսատար լինելուց և Իրանի պնդումներից, թե փող չկա»,- ասաց նա՝ նկատելով, որ Ադրբեջանը կփորձի եղած ֆինանսական խնդիրները լուծել, քանի որ ունի նպատակ Հայաստանը շրջափակման մեջ պահելու:

Ըստ դիվանագետի՝ Հայաստանը, որպեսզի կանխեր այսօր ստեղծվող իրավիճակը, պետք է պարբերաբար հանդես գար առաջարկներով, պետք է առաջարկեր ապաշրջափակել Նախիջևանի երկաթգիծը:

«Ցավոք սրտի, այսօր Հայաստանի իշխանություններն առավել շատ խոսում են, քան ցանկանում են գործ անել: Ինչ-որ ծրագրերի մասին էր խոսք գնում, որ Զանգեզուրի վրայով երկաթգիծ պետք է անցներ: Ես ասում էի, որ դա անհնարին ծրագիր է, բարդ խնդիր է: Այսօր արդեն՝ Բաքու-Աստարա-Ռեշտի շահագործումից հետո այն անիմաստ կդառնա»,- ասաց նա՝ հավելելով, որ պարզապես պետք է այն 1 միլիարդ դոլարը, որ Հայաստանը վարկ վերցրեց «Հյուսիս-հարավ» ճանապարհը կառուցելու համար, նպատակին ծառայեցնեինք,- չպետք է ուտեինք փողը, պետք է կառուցեինք ճանապարհը, այդպես գոնե կկարողանայինք այդ հատվածով մեծ բեռնատարների միջոցով իրականացնել բեռնափոխադրումը»:

Արա Պապյանը հիմա էլ շարունակում է անիրատեսական համարել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը: Նա նշեց, որ Զանգեզուրից դեպի Իրան երկաթգիծ կառուցելը տեխնիկապես բազմաթիվ դժվարությունների առջև է կանգնեցնելու:

«Երբ արդեն կա Իրանից դեպի Ադրբեջան կամ Վրաստան, կամ դեպի Ռուսաստան գնացող գործող ճանապարհ, ո՞վ արդեն փող կդնի և կկառուցի Իրան-Հայաստան երկաթգիծը: Դրա իմաստը ո՞րն է»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ «մեծ-մեծ» ծրագրերի մասին խոսելու և ավելորդ ծախսեր անելու փոխարեն՝ պետք է կառուցել նորմալ ճանապարհներ:

«Այդ դեպքում մենք կհայտնվենք այդ ճանապարհների ճյուղերից մեկի վրա»,- ասաց նա:

Ըստ նրա՝ պետք է դնել իրատեսական ծրագրեր և փորձել դրանք իրականացնել: Հայաստանը, տարածաշրջանում եղած գործընթացների մաս լինելու համար, ըստ նրա, պետք է մրցունակ լինի, զարգացնի իր տնտեսությունը, պայքարի կոռուպցիայի դեմ, ստեղծի գիտելիքահեն տնտեսություն:

«Պետք է ստեղծել նորմալ, օրինապաշտ երկիր՝ օրենքի առջև բոլորի հավասարությամբ: Այդ դեպքում երկիրը կզարգանա, կծաղկի: Չեք ստեղծի, չենք ունենա երկիր: Իրանը հանուն մեզ իր շահերը չի զոհաբերի, Վրաստանը ևս հանուն մեզ իր շահերը չի զոհաբերի, Թուրքիան և Ադրբեջանն էլ թշնամական քաղաքականություն են վարում, իսկ մեր դաշնակիցներն  անհասկանալի են»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:





Губернаторы России
Москва

Собянин: В ТиНАО в программу реновации включили 268 домов





Москва

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: в чем отличие химических фильтров от физических


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: в ТиНАО будет построено 10 детских садов и 11 поликлиник



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Анастасия Волочкова

«Просто не афиширую»: куда пропала Волочкова с театральной сцены




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Гонки на яхтах и практики лидеров рынка: предприниматели Татарстана станут участниками образовательной регаты в Москве

Чья компания сильнее всех?

Москва передала два спортобъекта в аренду частным операторам с начала 2024 года


WTA

Рахимова прошла во второй круг турнира WTA в Рабате на отказе Таунсенд



Новости Крыма на Sevpoisk.ru


VIP

Июньские дни духовности: Православные праздники месяца от ясновидящей Галины Янко



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России