Ռուսաստանը հաստատել է Ադրբեջանի տարածքով Իրանին գազ մատակարարելու ծրագրերը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հաստատել է Ռուսաստանի ծրագրերը Իրանի հյուսիս Ադրբեջանով անցնող խողովակաշարով գազ մատակարարելու մասին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Ես կցանկանայի ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ չնայած մեր երկրներում այդ ածխաջրածինների մեծ քանակությամբ արտադրությանը՝ մեկս մյուսին հումք մատակարարելու կարիք ունենք՝ հաշվի առնելով ներքին լոգիստիկան: Մենք հաստատում ենք պատրաստակամությունը հազ մատակարարել Ադրբեջանի գազամուղ համակարգով դեպի Իրանի հյուսիսային շրջաններ, ինչը կարող է տնտեսական նպատակահարմարություն ներկայացնել մեր գործընկերների համար», - հայտարարել է Պուտինը Թեհրանում ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ավարտին: