Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

Ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով հայերի հանդեպ ատելության հռետորաբանությանը. Էդ. Նալբանդյանը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ–ում

0

Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության 39-րդ գլխավոր համաժողովին։

Համաժողովին մասնակցում էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 195 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք պետք է հավանության արժանացնեին կազմակերպության առաջիկա տարիների գործունեության ծրագիրը, բյուջեն և հաստատեն կազմակերպության նոր գլխավոր տնօրենի թեկնածությունը։ Կոնֆերանսի ընթացքում նախատեսված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար մարմինների ընտրությունները։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել կոնֆերանսի լիագումար նիստին։ 

Իր խոսքում անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է. «Կազմակերպության հմուտ ղեկավարումն էական նշանակություն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակների իրականացման գործում: Այդ նպատակների թվում կարևոր տեղ է զբաղեցնում կրթությունը: Հայաստանը համահեղինակել և աջակցել է կրթությանն առնչվող մի շարք նախաձեռնությունների ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում: Մենք նաև սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ` Հայաստանի Բարձրագույն կրթության՝ 2017-2030թթ. ռազմավարության մշակման գործում:

Կրթությունը, գիտությունը և գիտելիքների հանդեպ ձգտումը հայ հասարակությունում խոր արմատներ ունեն: Երկու տարի անց մեր մայրաքաղաք Երևանի պետական համալսարանը նշելու է իր 100-ամյակը: Դեռևս 800 տարի առաջ Կիլիկյան հայկական թագավորության մայրաքաղաքն ունեցել է աշխարհիկ բարձրագույն ուսումնական հաստատություն` Սսի համալսարանը: Դարեր շարունակ հայերը պահպանել են կրթական այս ավանդույթները, այդ թվում՝ դպրոցներ հիմնելով աշխարհի տարբեր վայրերում: Այս տարի իր 300-ամյակն է նշում Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հայկական վանական համալիրը, որը Նապոլեոն կայսրի կողմից ճանաչվել էր որպես ակադեմիա: Ավելի քան 200 տարի առաջ մեկ այլ հայտնի դպրոց` Լազարյան ճեմարանը բացեց իր դռները՝ հետագայում դառնալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի երկու հիմնադիր հաստատություններից մեկը:

Կրթությունը զորեղ գործիք է այս կազմակերպության կողմից որդեգրած արժեքները խթանելու համար: Ցավալի է, որ որոշ պետություններ կրթությունն օգտագործում են հակադիր նպատակներով՝ դրա միջոցով ազգայնական ատելություն սերմանելով, հատկապես երիտասարդների շրջանում: Ադրբեջանի դասագրքերում բազմաթիվ նման օրինակներ կան. դրանցից մեկը երեխաներին սովորեցնում է, որ հայերն իրենց գենետիկ թշնամիներն են: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի 2016թ. զեկույցում նշված է, որ «Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակել են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կանոնադրության մեջ արդարացիորեն ամրագրված է, որ «պատերազմները սկսվում են մարդկանց ուղեղներում»: Հասարակությունները պատրաստ չեն լինի հաշտեցմանը, եթե նրանց գիտակցության մեջ չամրագրվի խաղաղության պաշտպանության անհրաժեշտությունը:

Գերմանացի հայտնի գրող Հայնրիխ Հայնեն ասում էր. «Այնտեղ, ուր գրքեր են այրում, վերջում մարդկանց են այրելու»։ Ադրբեջանցի հայտնի վիպասանի գրքերը կրակի մատնվեցին Բաքվի փողոցներում միայն այն պատճառով, որ նա ճշմարտություն էր ասել հայերի կոտորածների մասին և հաշտեցման կոչ էր արել: Նա ներկայացրել էր Նախիջևանում իր հայրենի գյուղի պատմությունը, որն իր մանկության տարիներին ուներ տասներկու հայկական եկեղեցիներ: Դրանք բոլորը՝ Նախիջևանում և Ադրբեջանի ողջ տարածքում առկա հայկական բազմաթիվ այլ սրբավայրերի ու գերեզմանատների հետ մեկտեղ, ոչնչացվել են 1990-ական և 2000-ական թվականներին: Նույն կերպ Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր նրբազարդ միջնադարյան խաչքարեր հողին են հավասարեցվել ադրբեջանական իշխանությունների թողտվության պայմաններում: Այդ տարածքն այժմ վերածվել է ռազմական հրաձգարանի:

Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումներից հետո, այժմ Բաքուն նպատակ է դրել ջնջել հայերի՝ մի քանի հազարամյա ներկայության մասին անգամ հիշողությունը, տարածաշրջանում տեղաբնիկ հայ մշակույթի և պատմության ցանկացած հետք: Բաքուն ջնջում է անցյալը այն պատճառով, որ այն չի համապատասխանում Ադրբեջանի կողմից ինքն իր համար հորինված երևակայական ներկային, հավանաբար, հետևելով Ջորջ Օրուելի հայտնի խոսքերին՝ «ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»: Նրանք, ովքեր այսօր վերահսկում են Ադրբեջանը, կարծում են, որ կարող են վերաշարադրել պատմությունը` օրինականացնելու համար իրենց ներկայիս անհանդուրժողական քաղաքականությունը»:

Խոսելով պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին նախարար Նալբանդյանը նշել է. «Պատմականորեն գտնվելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում, Հայաստանը ձևավորել է այլ մշակույթների և կրոնների նկատմամբ հարգանքի և համակեցության խորը արմատներ ունեցող ավանդույթներ: Ահա թե ինչու Հայաստանում պահպանվում է հարուստ մշակութային ժառանգություն, որն ի թիվս այլոց, ներառում է հելլենիստական դարաշրջանի տաճար, հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի մզկիթ, իսկ շուտով այստեղ կավարտվի աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը:

Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված հիմնասյուների շարքում է։ Այն հատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ մենք շատ հուշարձաններ ունենք ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, որոնք կառուցվել են աշխարհի շուրջ հարյուր երկրներում ապրող հայերի կողմից:


Մեր հարևանները տարբեր վերաբերմունք են ցուցաբերել հայկական պատմական ժառանգության պահպանման հարցում: Առկա է լավ համագործակցություն Իրանի հետ, որը պատշաճ կերպով հոգ է տանում իր տարածքում գտնվող հայկական հուշարձանների մասին՝ ի տարբերություն հարևան Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի, որտեղ համամարդկային արժեք ունեցող բազմաթիվ մշակութային հուշարձաններ կորսվել են հավիտյան: Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի շահագրգռվածությունը Թուրքիայի այնպիսի վայրերում, ինչպիսիք են, օրինակ, հայկական միջնադարյան մայրաքաղաք Անին, իրականացվող պեղումներում և վերականգնման աշխատանքներում մեր մասնագետների մասնակցության հարցում:

Մենք նաև մեծապես մտահոգված ենք պատերազմից տուժած Սիրիայում հայկական հուշարձանների և սրբավայրերի վրա իրականացված հարձակումների կապակցությամբ: Խորապես համոզված ենք, որ Սիրիայում հետ-հակամարտության վերականգնման գործընթացը պետք է վերահաստատի ազգային ու կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի իրավունքներն իրենց կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ:

Այս տարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց 2347 բանաձևը, որն ափսոսանք է հայտնում և դատապարտում է մշակութային ժառանգության, կրոնական վայրերի ապօրինի ոչնչացումը հատկապես ահաբեկչական խմբավորումների կողմից: Հուսով ենք, որ միջազգային հանրությունն ակտիվորեն կշարունակի այս ջանքերը»:

Իր ելությում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցի համար ներկայացված երկու տարեդարձերին. «2016 թվականի համար Ֆրանսիայի և Նիդերլանդների աջակցությամբ մենք առաջադրեցինք Հայաստանում առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը: Սա իրապես նշանավոր իրադարձություն էր ոչ միայն հայ գրքի տպագրության 500-ամյա պատմության համար, այլև խորհրդանշական մի ազգի համար, որը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել է ավելի քան 1700 տարի առաջ և որի կողմից իրականացված Սուրբ Աստվածաշնչի թարգմանությունն առաջիններից էր աշխարհում:

2017 թվականի համար Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ և Իտալիայի աջակցությամբ մենք առաջարկել ենք աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը»:

Եզրափակելով իր ելույթը՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է. «Ներկայումս առավել բարձր է այնպիսի ջանքերի պահանջարկը, որոնք մարդկանց գիտակցության մեջ ներդնում և ամրապնդում են խաղաղության գաղափարը, որոնք մեր տարբերությունները վերածում են առավելության, պահպանում և օգտագործում են մեր ընդհանուր ժառանգությունը` որպես կամուրջ սերունդների, մշակույթների և ժողովուրդների միջև: Հայաստանը խորապես հավատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս առաքելությանը և պատրաստ է շարունակել իր ներդրումն այդ նպատակների իրագործման համար»։

 

 





Губернаторы России
Москва

Мэр Москвы рассказал про сервисы в центре "Профессии будущего"





Москва

Собянин: Уникальные сервисы в центре "Профессии будущего" упрощают поиск работы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр Москвы рассказал про сервисы в центре "Профессии будущего"



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Лоза

Лоза резко высказался о Клаве Коке




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Более двух тысяч спортсменов поучаствовало в параде на ВДНХ в Москве

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве

«Милан» сыграл вничью с «Салернитаной» в Серии А


Камилла Рахимова

Рахимова вышла в полуфинал турнира в Рабате



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Снижение иммунитета и обострение болезней: как бороться с бессонницей



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России