Բրյուսելը Պուչդեմոնին ձերբակալելու օրդեր է ստացել. վերջինս պատրաստ է համագործակցել բելգիական դատախազության հետ
Կատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտնել է Բելգիայի դատախազության հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ կապված իր ձերբակալության եվրոպական օրդերի հետ, որը Մադրիդն ուղարկել է Բելգիայի դատախազություն:
«Մենք պատրաստ ենք լիակատար համագործակցությանը բելգիական արդարադատության հետ՝ կապված Իսպանիայի հատկացրած ձերբակալության եվրոպական օրդերի հետ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ թվիթերյան էջում գրել է Պուչդեմոնը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իսպանիայի ազգային դատարանը որոշում է կայացրել Պուչդեմոնի, ինչպես նաև Բելգիայում գտնվող մյուս կատալոնացի պաշտոնյաների ձերբակալության համար միջազգային օրդեր հատկացնելու մասին:
Դատարանը նրանց կասկածում է ապստամբության կազմակերպման, պետական միջոցները վատնելու, ծառայողական դիրքի չարաշահման և իշխանություններին չենթարկվելու մեջ: