Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

Հնդկաստանը շատ ոլորտներում է պատրաստ Հայաստանի հետ աշխատել․ Գագիկ Մակարյան

0



ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝  Հնդկաստանի հետ հարաբերությունները զարգացնելը շատ կարևոր է: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Հնդկաստանն  այն երկրներից է, որ Չինաստանին կրնկակոխ հետևում է տնտեսության զարգացման տեսանկյունից:

Նա, անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցին Հնդկաստան՝ նշեց, որ այն կարևոր էր, որովհետև պետք է հասկանանք, որ Հնդկաստանի հետ ընդհանուր աշխարհաքաղաքական կալանավորման տեսանկյունից հարաբերությունները ճիշտ զարգացնելը կարևոր է:

Գագիկ Մակարյանը նկատեց, որ պետք է հաշվի առնենք, որ Հնդկաստանն Իրանի և Ադրբեջանի և այս տարածաշրջանի երկրների հետ տրանսեկաների մեջ է ներառված:

«Մենք գիտենք, որ ասենք թե երկաթուղային ճանապարհներից մեկը, որ Հնդկաստան-Իրան-Ադրբեջան տարբերակով է գալու և գնալու դեպի Եվրոպա: Հայաստանի համար այդ տրանսեկաների մեջ մտնելը կարևոր է, որովհետև մենք տեսնում ենք, որ մեզ հարևան երկրները փորձում են շրջափակման մեջ պահել»,- ասաց նա:  

Գագիկ Մակարյանը նաև նշեց, որ իզուր չէ, որ Հնդկաստանը Հայաստանում այսքան շատ տոնավաճառներ է կազմակերպում, դեսպանություն ունի: Ըստ նրա՝ նկատելի է, որ Հնդկաստանը շատ ոլորտներում պատրաստ է Հայաստանի հետ աշխատելու, իր ազդեցությունն այս տարածաշրջանում մեծացնելու՝ հատկապես դեղորայքի արտադրության և ձեռքի տարբեր արտադրությունների ոլորտում:

«Գիտենք, որ Հնդկաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրության ոլորտում շատ լուրջ դերակատարությունը ունի, իսկ Հայաստանը  պետություն է, որը մրցակցում է այդ բնագավառում: Այստեղ էլ կարող ենք լուրջ հարաբերություններ հաստատել»,- ասաց նա:

Նա հիշատակեց նաև,որ  1990-ականներին Հնդկաստանը բավականին աղքատ երկիր էր, նրանք սկսեցին զբաղվել ձեռքի աշխատանքները խթանելու ուղղությամբ: «Նրանք հասկացան, որ մեծ թվով գործարաններ չեն կարող կառուցել, գնացին նրան, որ միկրոձեռնարկությունների մոդելով նույն բնագավառում ձեռքի արտադրություններ ստեղծելով՝ ինքնաբավ դարձրին իրենց երկիրը և կարողացան նաև դառնալ արտահանող երկիր»,- ասաց նա՝ նշելով, որ Հնդկաստանի նշյալ մոդելը կարող է Հայաստանի համար շատ հետաքրքիր լինել:

Դիտարկմանը, թե կարող ենք նկատել, որ Հայաստան Հնդկաստանից ներմուծվող արտադրանքի ծավալներն ավելի մեծ են, քան Հայաստանից Հնդկաստան, Գագիկ Մակարյանը պատասխանեց, որ դա բնական է, և Հայաստանն առանձնապես կարիք էլ չունի, որ իր՝ Հնդկաստան արտահանվող ապրանքների ծավալը մեծանա: «Մեկ միլիարդանոց  շուկա մտնելը դժվար կլինի մեզ համար»,- նկատեց նա՝ նշելով, որ ավելի հետաքրքիր կլինի, եթե Հայաստանը Հնդկաստանի հետ Հայաստանում համատեղ արտադրություն ստեղծելու մասին մտածի:

«Եթե անգամ Հնդկաստանը ցանկանա այս տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնել, ոչ թե կմտածի այստեղ ապրանք ներմուծելու մասին, այլ Հայաստանն այստեղ բազային դարձնելու համար, որտեղ կստեղծվեն ինտելեկտուալ կամ ինժեներական արտադրություններ»,- ասաց նա՝ նշելով, որ մեծ երկրները, ի դեմս Հնդկաստանի, կարող են իրենց ազդեցությունը տարածաշրջանում ավելացնել «խնամակալային դերակատարում» ստանձնելով:

Հնդկաստանը, ըստ նրա, Հայաստանին կարող է հետաքրքրել նաև արևային էներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից, առաջինն այդ ոլորտում զարգացած է և կարող է օգնել Հայաստանին իր փորձով:

Հարցին՝ արդյոք համոզի՞չ են Հնդկաստանի համար մեր բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացրածը, թե Հայաստանը կարող է գրավիչ լինել, քանի որ ԵԱՏՄ անդամ է, Իրանի հետ ունենալու է ազատ տնտեսական գոտի և Եվրամիության հետ է համաձայնագիր է կնքելու, Գագիկ Մակարյանը պատասխանեց․ «Հնդկաստանը, ինչպես Չինաստանը նույնպես տրանսեկաների խնդիր ունի, իսկ Հայաստանն այդ ճանապարհների հանգույցների վրա է: Կփորձեն նաև Հայաստանի միջով անցնել»:

Դիտարկմանն ի պատասխան, թե արդյոք Հայաստանը կարող է ապահովել տարանցիկություն՝ հաշվի առնելով, որ երկաթուղային ճանապարհ չկա և ենթակառուցվածքային խնդիրներ կան, Գագիկ Մակարյանը նկատեց, որ Եվրամիության հետ համաձայնագիրը և Եվրամիության հետ Եվրոպական օդային ցանցին միանալու բանակցությունները Հայաստանին հնարավորություն են տալիս դառնալու բազային կարևոր գործընկեր նաև օդային փոխադրումների առումով:

«Պարտադիր չէ, որ լինի ավտոճանապարհ և երկաթուղի, իհարկե, վերջինը կարևոր է, որ ծանր բեռներ տեղափոխելու համար: Բացի այդ, Հնդկաստանը իր զարգացումները հասկանալով ուզում է մոտենալ եվրոպական տարածաշրջանին»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ տպավորություն ունի՝ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ժամանակ մեր հարաբերություններում առաջնահերթությունները հստակ նշվել են, Գագիկ Մակարյանը պատասխանեց․«Նախագահը վերջին երեք տարիներին լուրջ դիվանագիտություն է վարում՝ տարբեր պետությունների մոտ բարեհամբույր, ներդաշնակ հարաբերություններ զարգացնելով: Միաժամանակ համբերատար և զգուշավոր կեցվածքով նախագահը կարողանում է բալանսավորել Հայաստանի հարաբերությունները: Թվում է, թե շատ հեշտ է, բայց փոքր մի երկիր է, քիչ բնակչությամբ, գտնվում է կիզակետում ու ոնց որ թե պետք է հարմարվեր, բայց դեռ մի տեղ էլ փորձում է իր դիվանագիտությունը զարգացնել, հարաբերությունները բալանսավորել»,- նշեց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Задержан хулиган, угрожавший пистолетом охраннику ж/д станции в Москве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин назвал победителей профессионального конкурса среди водителей автобусов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Жанна Агузарова

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Певец Крид заявил, что бывшие сделали его сильнее

Многие краснодарцы к 25 годам имеют несколько высших образований, семью и бизнес

29 июня на играх «Дети Азии» состязания пройдут по десяти видам спорта


Анна Калинская

Теннисисты Котов и Калинская получили приглашение на Олимпиаду в Париже



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Песков: подаренные Ким Чен Ыном Путину собаки проходят адаптацию в Москве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России