103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

Ո՞վ ասաց, որ գիտությամբ զբաղվելու են միայն տարկետման իրավունք ունեցողները. բա աղջիկնե՞րը, բա զինծառայություն անցած մարդի՞կ. Ա. Սիմոնյան

0

Այսօր ռեկտորատի մեծամասնությունը երկու դեմ ու մեկ ձեռնպահ ձայնով  հավանություն տվեց «Զինապարտության» մասին օրենքի նախագծին, բայց, միևնույն ժամանակ, նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման համար առաջարկներ ունենք ներկայացնելու, թերևս ՊՆ կուղարկենք կամ մեր նախարարություն, որ ուղարկեն Պաշտպանության նախարարություն: Այս մասին ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում:

«Առաջարկը հետևյալն է՝ տաղանդավոր և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար ծառայության ընթացքում պետք է ստեղծվեն որոշակի պայմաններ, որ նրանք զբաղվեն գիտությամբ: Կամ, եթե նա տաղանդավոր ջութակահար է, զբաղվի երաժշտությամբ, ինչպես դա ընդունված է, օրինակ՝ Իսրայելում: Մենք հատկապես շեշտել ենք արտակարգ առաջադիմություն ունեցող և տաղանդավոր ուսանողների, միջազգային օլիմպիական մեդալակիրների հարցը»,-տեղեկացրեց ԵՊՀ ռեկտորը:

Իսկ ինչ վերաբերում է դասադուլին, Արամ Սիմոնյանն ասաց, որ դասադուլը դատապարտող որևէ հայտարարություն իրենք չեն կարող անել, իրենց ուսանողների մասին է խոսքը, երիտասարդների մասին:

«Մեր խնդիրն է՝ հորդորել ուսանողներին վերադառնալ լսարան, նրանք մեր ուսանողների մեծամասնությունը չեն, բայց միևնույն է՝ մեր ուսանողներն են, և մենք կարծում ենք, որ այս ճանապարհով խնդիրներ բարձրաձայնելն արդյունավետ չէ: Նրանք կարող են իրենց բողոքը բարձրացնել տարբեր քննարկումների միջոցով, որն իրենց առաջարկվել է, հիմա էլ երևի կառաջարկվի: Նաև կարծում ենք, որ դասերը խանգարելը կամ դասերի ընթացքը, կրթության ընթացքը խաթարելը չի բխում ոչ մեկի շահերից»,-ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ դասախոսների և ուսանողների վրա ճնշում է գործադրվել՝ ԵՊՀ ռեկտորն ասաց. «Ես՝ որպես համալսարանի ռեկտոր, ձեզ պաշտոնապես ասում եմ, որ որևէ մեկի նկատմամբ, լինի ուսանող, աշխատող, դասախոս, ո՛չ որևէ ճնշում է գործադրվել, ո՛չ սաստել ենք, ո՛չ սպառնացել, չի եղել և չի կարող լինել նման բան: Համալսարանն ազատ հարթակ է՝ կարծիք հայտնելու համար: Դասախոսներին հորդորել ենք միայն մի բան՝ ուսանողներին բացատրել մի բան, որ դասադուլը ճանապարհ չէ խնդիրներ լուծելու համար»:

Արամ Սիմոնյանը նշեց, որ իրեն տխրեցնում է այն, որ ԵՊՀ-ի նախկին կամ ներկա որոշ դասախոսներ իրենց թույլ են տալիս համալսարանի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալ:

«Ես համարում եմ, որ ԵՊՀ-ն մի օջախ է, որ մենք հպարտանալու իրավունք և հնարավորություն ունենք: Այստեղ կրթություն ստացող մարդու համար այդ արարքը նախ վիրավորում է իրեն, հետո համալսարանին»,-ասաց նա։

Խոսելով տարկետման սահմանափակումների հետևանքով գիտության կրած ազդեցությունների մասին՝ ռեկտորն ասաց, որ կան մտահոգություններ, հատկապես բնագիտական թևի մասով: Նրա գնահատմամբ՝ այնտեղ որոշակի դժվարություններ լինելու են այն իմաստով, որ բակալավրիատն ավարտելուց հետո բանակ գնալու դեպքում տղաները վերադառնալուց անմիջապես հետո գուցե չուզեն շարունակել կրթությունը:

«Ամեն դեպքում, ես համարում եմ, որ յուրաքանչյուր երիտասարդի համար ոչ միայն պարտք է, այլև խիստ ցանկալի է, որ նա բանակի բովով անցնի, որովհետև բանակում տղան դառնում է տղամարդ, իսկ մեզ տղամարդիկ շատ են պետք: Ասպիրանտներ էլ են պետք, գիտնականներ էլ: Ինքս երկու գիտական խորհրդի անդամ եմ եղել և շատ եմ տեսել, որ մարդիկ գալիս են դիսերտացիա պաշտպանելու, որ չծառայեն բանակում, շատ են նման դեպքերը, ես ձեզ հավատացնում եմ: Եվ հետո ո՞վ ասաց, որ գիտությամբ զբաղվելու են միայն նրանք, ովքեր ունեն տարկետման իրավունք, բա աղջիկները չե՞ն զբաղվում գիտությամբ, բա մարտական ուղի անցած մարդիկ, կամ զինվորական ծառայություն անցած մարդիկ չե՞ն զբաղվում գիտությամբ»,-ասաց Արամ Սիմոնյանը:





Губернаторы России
Москва

«В ближайшие регионы»: Собянин анонсировал продление МЦД до четырёх областей





Москва

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: МЦД продлят до Калужской, Смоленской, Тульской и Ярославской областей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Фрэнк Синатра

Мартин Скорсезе решил отложить съемки фильмов об Иисусе Христе и Фрэнке Синатре




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Представители Росгвардии поздравили воспитанников Центра спорта и образования «Самбо-70» с принятием торжественной клятвы

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


Янник Синнер

Сафиуллин проиграл Синнеру и не смог выйти в четвертьфинал теннисного турнира в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Под Симферополем продолжается строительство нового крупного микрорайона



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России