Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

Հայ-իսրայելական հարաբերությունների զարգացումը չի արվում և չպետք է արվի Իրանի հետ հարաբերությունների հաշվին․ Վարդան Ոսկանյան

0

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Հայաստանը մերձավորարևելյան տարածաշրջանում վարում է սեփական քաղաքականությունը, և ակնհայտ է, որ Իրանի հետ հարաբերությունները եղել և մնում են նրա համար առաջնային տիրույթում:

Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում ակտիվացող հայ-իսրայելական հարաբերությունների խորացման և դրա հետևանքով՝ հայ-իրանական հարաբերություններին սպառնացող վտանգի մասին քննարկումներին, նկատեց, որ Հայաստանի դեպքում որևէ երրորդ երկրի հետ հարաբերություններ զարգացնելը չի կարող խաթարել և միտված չէ խաթարելու Իրանի հետ հարաբերությունները:

«Կարծում  եմ, որ մեր և Իրանի դիրքորոշումներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցից հետո որևէ փոփոխություն չի լինի: Ակնհայտ է, որ Հայաստանը զանազան ուղղություններով զարգացնում և խորացնում է իր հարաբերություններն Իրանի հետ հնարավոր բոլոր դաշտերում, և հայկական կողմն ունի կամք և նաև ցանկություն այդ հարաբերությունները խորացնելու: Բայց այս տարածաշրջանում կան այլ երկրներ և այլ ուժեր, որոնց հետ եթե Հայաստանը չունի թշնամական հարաբերություններ, ապա պետք է պահպանի նորմալ մակարդակի հարաբերություններ՝ առանց դրանք հակադրելու Իրանի հետ հարաբերություններին»,- ասաց նա՝ հավելելով, որ իրականում Հայաստանը  չի էլ վարում հակադրությունների քաղաքականություն, ինչը շատ ճիշտ է:

Հայաստան, Վարդան Ոսկանյանի խոսքով, փորձում է իր քաղաքականությունը կառուցել ոչ թե այլ երկրների շահերի բախման, այլ այդ շահերի համադրման վրա:

Դիտարկմանը, գուցե Հայաստանը չցանկանա իր հարաբերությունները փչացնել Իրանի հետ, սակայն դա տեղի ունենա իր կամքից անկախ, քանի որ Իսրայելն այս տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու համար գործընկերներ է փնտրում, Վարդան Ոսկանյանը պատասխանեց․ «Դեռ շատ վաղ է Իսրայելի հետ մեր հարաբերությունները բարեկամական համարելը: Այդ հարաբերություններում կան բազմաթիվ խութեր և խոչընդոտներ, և այդ խութերի որոշակի հաղթահարմանն է միտված մեր արտգործնախարարի այցը Իսրայել»:

Իրանագետը համեմատեց՝ երբ Իսրայելի վարչապետն այցելում է Ադրբեջան, դրան հաջորդում է Ադրբեջանի նախագահի այցն Իրան և բավական ջերմ ընդունելության է նա արժանանում Թեհրանում: «Ես չեմ կարծում, թե Հայաստանի պարագայում պետք է ինչ-որ բացառություններ լինեն՝ առավել ևս, որ Իրանի կողմից կոնկրետ այս պահին նման ազդակներ չկան էլ: Կարծում եմ, որ վաղաժամ է՝ գործընթացներից խոսել, որոնք դեռ չկան»,- նշեց նա:

Ըստ Վարդան Ոսկանյանի՝ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է ձգտեն ռազմավարականի և վերածվեն ռազմավարական հարաբերությունների։

«Եվ եթե կողմերը՝ և՛ իսրայելական, և՛ իրանական, ցանկություն ունենան, Հայաստանը  կարող է միջնորդական առաքելություն իրականացնել,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանն ունի այդ հնարավորությունները, սակայն այլ բան է, թե կողմերը դա կցանկանան, թե՝ ոչ,- կարծում եմ՝ տեսանելի ապագայում դա լինելու է շատ բարդ խնդիր՝ հաշվի առնելով հարաբերությունների այն մակարդակը կամ հարաբերությունների «չգոյությունը» Իրանի և Իսրայելի միջև»:

Իսրայելական կողմի առավել ակտիվ նախաձեռնողականությունը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, ըստ Վարդան Ոսկանյանի, մի շարք գործոններով է պայմանավորված․Իսրայելը, հաշվի առնելով Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում, ձգտում է որոշակի եզրեր գտնել Իրանի հետ հակասությունները պակասեցնելու, և միգուցե նման մի հարթակ է համարում նաև Հայաստանին:

«Եվ կարևորագույն կողմը, որը մեզ համար պետք է խայծ դառնա, առաջարկներն են, դեռևս գոնե փորձագիտական մակարդակով, որ Հայաստանը կարող է նաև Իսրայելից զենք գնել: Բայց կարծում եմ, որ Հայաստանն  իր զենքն ապահովում է այլ վայրերից և կարիք չունի լրացուցիչ սպառազինություն ձեռք բերելու իսրայելական կողմից: Մենք չպետք է գնանք ադրբեջանական սցենարով, դա կոպիտ սխալ կլինի»,- ասաց նա՝ հավելելով, որ սակայն Հայաստանը խնդիր ունի իսրայելական զենքի՝ Ադրբեջան վաճառքի և նույն զենքի՝ իսրայելական կողմի կառավարման հետ կապված, որը դժգոհության է արժանանում մեզանում:

Այնուամենայնիվ, չնայած հայ-իսրայելական հարաբերությունների որոշակի ակտիվացմանը, շատ վաղաժամ է խոսել  հայ-իսրայելական «պայծառ ապագայի մասին»: «Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը նորմալ երևույթ է, և Հայաստանն էլ հնարավորությունների դեպքում, ձգտում է նորմալացնել իր հարաբերությունները տարածաշրջանի այլ խաղացողների հետ: Պետք է կրկնեմ՝ դա ոչ մի դեպքում չի արվում, և չպետք է արվի Իրանի հետ հարաբերությունների հաշվին: Իրանը մեզ համար բացառիկ նշանակության, բարեկամական երկիր է և շարունակում է մնալ այդպիսին»,- ասաց նա:

Հարցին, եթե տեսականորեն պատկերացնենք, որ հայ-իսրայելական հարաբերությունները զարգանում են, ապա ինչ-որ սահման կա, որից այն կողմ անցնելը կվտանգի հայ-իրանական հարաբերությունները, Վարդան Ոսկանյանը պատասխանեց․

«Ցանկացած սահման գծում են իրենք՝ պետությունները: Ես չեմ կարծում, որ դեռ ժամանակն է նման սահմանների մասին խոսելը: Գործընթացը նոր է սկսվել, և այն միտված չէ դաշնակցային հարաբերությունները կառուցելուն, այն միտված է բոլոր այն ռիսկերը, որոնք առկա են Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում և որոնք կարող են առկա լինել Հայաստան-Իսրայել հարաբերություններում, չեզոքացնելուն: Եթե մենք կարողանանք չեզոքացնել ադրբեջանաիսրայելական գործակցության գոնե որոշակի հատված, ապա գործընթացը կարող է արդյունավետ համարել»:

 





Губернаторы России
Москва

Собянин обратился к ветеранам Великой Отечественной войны в День памяти и скорби





Москва

"Известия": в Москве больной мальчик выпал из окна палаты больницы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин обратился к ветеранам Великой Отечественной войны в День памяти и скорби



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Виктор Цой

Поклонники Виктора Цоя рассказали, как отметят день рождения музыканта




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В последний день Игр БРИКС в Москве пройдут соревнования по брейкингу и рок-н-роллу

Ежегодную спартакиаду «Комус» провели в Лужниках

Рождаемость на Дальнем Востоке стала выше, чем в среднем по России


Анна Калинская

"Стараюсь играть не хуже него": Калинская о своих отношениях с Синнером



Новости Крыма на Sevpoisk.ru


Происшествия

Приезжие избили мужчину в подъезде. Слухи о его смерти оказались преувеличены



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России