Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

Ավտովթարից հետո եղբորս կինը թողեց գնաց և 5 ամսական երեխային հեռացրեց, դա էր պատճառը, որ եղբայրս գնաց այդ քայլին. մանկապարտեզի պատանդառուի քույր

0

Հոկտեմբերի 30-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի քույրը՝ Կատյա Հովիկյանն ասում է, որ տեղի ունեցած դեպքի բոլոր դրդապատճառները պետք է ի ցույց դրվի: Նրա խոսքով՝ իր եղբոր նախկին կնոջ ընտանիքի անդամները 7 ամիս անընդհատ սթրեսի մեջ են գցել Արգամ Հովիկյանին:

«Այս տարվա հունվարի 23-ին եղբայրս վթարի էր ենթարկվել, մեքենան չէր կարողացել կառավարել և հարվածել էր ծառերին: Վիրահատություն է տարել, հենակներով էր տեղաշարժվում: Եղբորս նախկին կնոջ՝ Լիլիթի ընտանիքի անդամները մտածեցին, որ Արգամը հաշմանդամ է մնալու և իրենց աղջկան  հեղափոխեցին, ամուսնուն թողեց գնաց: Հեռանալու ժամանակ Լիլիթը 5 ամսական հղի է եղել, բայց անհայտ պատճառներով երեխային հեռացրել է: 5 ամսականում երեխային հեռացրել են և հենց դա է պատճառը եղել, որ Արգամի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել և նա գնացել է այդ քայլին»,- պատմեց Կատյա Հովիկյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի բնակիչ Արգամ Հովիկյանը մուտք էր գործել քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 3-ամյա երեխային՝ պահանջելով վերջինիս ազատելու համար հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։

Կատյա Հովիկյանը պատմում է, որ իր եղբայրը մինչև ավտովթարի ենթարկվելը մեքենաների առք ու վաճառքով է զբաղվել, նրա եկամտի աղբյուրը դա է եղել: Իսկ 2017 թ. հունվարի 23-ի ավտովթարից հետո Արգամ Հովիկյանը մինչև դեպքից երկու ամիս առաջ հենակներով էր տեղաշարժվում, իսկ հոկտեմբերին դեռևս կաղալով էր քայլում:

«Լիլիթի հենակների վրա թողեց ամուսնուն, համբուրեց, ասաց՝ կյանք գնացի գործի և այլևս հետ չեկավ: Գնալու օրը՝ մարտի 29-ին Լիլիթը 5 ամսական հղի է եղել: Գնացել է իրեն հսկող բժշկուհու մոտ, եկել է և նայել է ամուսնու աչքերի մեջ ու խաբել, որ ինքը 3 կգ նիհարել է և երեխան էլ իր հետ միասին լավ չի զարգանում: Ես դրանից հետո գնում եմ բժշկուհու մոտ, արդեն հասկանում էի ում հետ գործ ունեմ, և ձայնագրում էի նրա հետ խոսակցությունը: Ես ասում եմ՝ Լիլիթին ասել եք, որ 3 կգ նիհարել է, ինքը պատասխանում է, որ նման բան չի ասել և անկետան ցույց է տալիս, որ ոչ մի նիհարելու մասին բան չկա գրված»,- ասաց Կատյա Հովիկյանը:

Ըստ նրա՝ Լիլիթը իր եղբորը խաբել է, որ հետո հղիությունն արհեստական ընդհատելուց հետո ապացույց ունենային: Նրա տեղեկացմամբ՝ մինչև այսօր ոչ մի թուղթ չի ներկայացվել, որ երեխան վատ վիճակում է եղել:

«Լիլիթը 23 տարեկան աղջիկ էր, բայց սեփական կարծիք չուներ: Գնաց ուղեղը կերան և սա նրա հետ գնալու ծրագիրն էր, դրա համար էր խաբում: Լիլիթի տատիկը՝ Ռոզա Վարդանյանը, հայտարարում է, թե 5 ամսական երեխան 300 գրամ է եղել»,– ասաց նա՝ ավելացնելով, որ նա: Նա կարող է կոծկել, բայց Աստծո առաջ ոչինչ կոծկելի չէ»,- նշեց նա:

Ռոզա Վարդանյանը Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի տնօրենն է, իսկ Լիլիթը նույն մանկապարտեզում մսուրի դաստիարակչուհի է: «Նա աշխատում է ու բոլորի սարսափը նրանում է, թե ինչպես կարելի է կրծքի տակի սիրտը կտրտես ու գնաս մսուր մանկապարտեզ մսուրի խմբում ուրիշի երեխային գրկես: Նրանք երկուսն էլ պետք է հեռացվեն աշխատանքից»,- պնդում է Կատյա Հովիկյանը:

«Լիլիթի տատիկը՝ Ռոզան ի սկզբանե դեմ էր ամուսնությանը, իբր թե Արգամը տարիքով մեծ էր: Բայց Լիլիթի քույրերի ամուսիններն էլ իրենցից բավականին մեծ են, պարզապես, որ իմ եղբայրը վարձով է բնակվում, դա տատիկի համար խնդիր էր, չգիտեմ ինչու»,- ասաց նա:

Մինչև մանկապարտեզի դեպքը, ըստ նրա՝ Արգամ Հովիկյանը հնարավորություն չի ունեցել կնոջ և նրա ընտանիքի անդամների հետ հանդիպելու ու խոսելու:

Այս ամենը, Կատյա Հովիկյանի խոսքով՝ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած դեպքի դրդապատճառներն են, բայց նա համոզված է, որ իր եղբայրը 3-ամյա երեխային պատանդ չի վերցրել. «Իրավապահների պետք է ճշտեն, թե ինչի է դեպքը այդ աստիճանի հասել: Ինքը երեխայի համար մթերք էլ է ուզել, իր գրկի վրա նստացրել կերակրել է, ես դրանք գիտեմ»,- նշեց քույրը:

Կատյա Հովիկյանը մինչև հոկտեմբերի 30-ի դեպքը մանկապարտեզում Լիլիթի հետ խոսակցություն է ունեցել և առաջարկել է վերադառնալ եղբոր մոտ:  

«Լիլիթն ասաց, որ ամբողջ քաղաքն իր հետևից ասում է, որ երեխայիս աբորտ եմ արել, ասում եմ, եթե դու իմ ընտանիք վերադառնաս մեկը քեզ նման ռեպլիկ ասի, դրա պատասխանը ես եմ տալու: Ինքը մի պահ մտածում է, տեսնում եմ, որ սիրում է: Ասում եմ արի գնանք հիմա տուն, լուռ նայում է, աչքերը կախում ասում է` ասում ես էլի Կատյա, բա որ ես գամ իմ պապան իրեն կվնասի: Այսինքն՝ եզրակացության ես գալիս, որ Լիլիթին հոգեբանորեն ճնշել է հայրը»,- հայտնեց նա:

Ըստ նրա՝ Լիլիթը ցանկացել է եղբոր հետ ապրել, բայց դրան դեմ են եղել նրա հայրն ու տատիկը:

Կատյա Հովիկյանը նաև պատասխանում է մանկապարտեզի դեպքից հետո Լիլիթի հոր կողմից իր եղբոր հասցեին հնչող մեղադրանքներին. «Լիլիթի հայրը՝ Էդգար Հովհաննիսյանը ասում է, որ Արգամը թմրամոլ է, խաղամոլ, քցող: Նա չի հասկանում, որ այդ ամենը ճշտվելու է: Այնտեղ նրանից անալիզներ են վերցրել: Դա արդեն լրատվամիջոցներով չպետք է հայտարարվի՝ նա խաղամոլ էր, թե թմրամոլ: Այդ ամեն ինչը թողնենք իրավապահներին, նա պետք է պատասխան տա մարդու հասցեին հնչեցրած սուտ մեղադրանքների, նրան վարկաբեկելու համար»,- ընդգծեց նա:

Նշենք, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել Հովիկյանին մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:

Նշենք, որ Լիլիթի տատիկը՝ Ռոզա Վարդանյան հրաժարվեց խոսել թեմայի շուրջ։

 





Губернаторы России
Москва

Собянин: Доля новейших вагонов в метро Москвы с 2010 года увеличилась в шесть раз





Москва

ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД ПРЕДЛАГАЕТ СЕНСАЦИОННО УЛУЧШИТЬ НАЛОГОВУЮ СФЕРУ!


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

«Он приехал за мной в клуб. И всё, с этого момента мы начали жить вместе». Оксана Самойлова рассказала о знакомстве с Джиганом в эфире «Шоу Воли» на ТНТ




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии открылся в «Лужниках»

Спортивные достижения Ставрополья представят на выставке «Россия» в Москве

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе


Кирилл Скачков

Кирилл Скачков из Новокузнецка стал победителем Игр стран БРИКС-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России