Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

4 միլիոնի մասին խոսելու համար պետք է գոնե քիչ թե շատ հասկանալի թուղթ` ծրագիր լինի սեղանին. Հ. Խառատյանը` մինչև 2040–ը ՀՀ բնակչության թիվն ավելացնելու մասին (տեսանյութ)

0

Աշխարհում նույնիսկ փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրները ունենում են ժողովրդագրական թռիչքներ, բայց դրա համար կատարվում են շատ լուրջ աշխատանքներ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` անդրադառնալով ՀՀ նախագահի այն հայտարարությանը, թե մինչև 2040 թվականը ՀՀ բնակչության թիվը պետք է հասնի 4 միլիոնի։

-Տիկի՛ն Խառատյան, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել, որտեղ կրկին վերահաստատել է իր ավելի վաղ հնչեցրած մոտեցումը, թե մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի կհասնի: Ձեր կարծիքով այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում ՝մասնավորապես արտագաղթի տեմպերի ավելացման, առկա ու սպասվող գնաճի, 30 տոկոս աղքատության պարագայում  իրատեսակա՞ն է խոսել նման թվի մասին:

-Ծանոթ չեմ այդ խորհրդակցության քննարկմանը և բարձրացված հարցերին, և եթե քննարկման ժամանակ ինքը բացի թիվ ասելը ինչ-որ ծրագրերի շուրջ խոսել է: Ես չեմ կարող ինչ-որ ծրագրի մասին խոսել, եթե առհասարակ էդպիսին կա: Առայժմ գոնե հրապարակի վրա միայն հայտարարություն կա:  Մոտեցումը, կարծում եմ այն կլիներ, եթե ձևակերպվեին, թե ինչպես են պատկերացնում ժողովրդագրական այդպիսի թռիչքային ընթացքը: Աշխարհում նույնիսկ փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրները ունենում են ժողովրդագրական թռիչքներ, բայց դրա համար կատարվում են շատ լուրջ աշխատանքներ: Էդպիսի երկրներում, սովորաբար, կտրուկ փոփոխություն է լինում, մեր երկրում առայժմ այդպիսի կտրուկ փոփոխության բերող ծրագիր չկա, ընդհակառակը, մեզ հիմա կառավարության կողմից, նախագահի կողմից մատուցվում են ամփոփումներ, թե ինչ սքանչելի զարգացում է ապրում մեր երկիրը, այն դեպքում, երբ մենք նույնիսկ քիչ թե շատ նկատելի զարգացման ընթացք չենք տեսնում, այլև շարունակում ենք զգալ, և տեսնել տնտեսական անկում: Բավական է թեկուզև հիշատակել, որ այն քիչ աշխատատեղերը, որ կան երկրում, դրանց մեծ մասը պետական աշխատատեղերն են, որոնք կարող են գրչի մի հարվածով հանել. կրճատում են աշխատատեղերը, անունը ՝ օպտիմիզացիա է : Օրինակ` կրթության ոլորտը . նորմալ կրթությամբ մանկավարժներին եկել են, փոխարինել են թղթերով մանկավարժ-կրթություն ունեցողները: Առնվազն 15 տարի պետությունը հնարավորություն ուներ չբարդացնելու կրթության ոլորտը: Հիմա հանկարծ օպտիմիզացիա անվան տակ կրճատում են տեղերը: Սրա անվան տակ ես ուղղակի տեսնում եմ, որ բյուջեից աշխատավարձ ստացողների թիվ է  կրճատվում: Դինամիկ զարգացող երկրները, մեղմ ասած, այսպիսի հարվածային միջոցների չեն դիմելու, սրանք դանակով վիրահատական միջամտության քայլեր են: Հենց էս վերջին 1 տարվա կենսաթոշակառուների հետ կապված խնդիրը, հիմնական չափը նույնիսկ կենսապահովման զամբյուղի մինիմումին չի հասնում, հիմա այդ մարդկանց հրավիրում են ստուգելու արդյոք իրենց աշխատանքային ստաժի փաստաթղթերը ճիշտ են եղել, թղթեր են ստորագրել տալիս որով նրանք պատրաստ են հրաժարվել իրենց ստացածից, սա մեծագույն խայտառակություն որևէ երկրի համար: Առանց այդ էլ գիտենք ինչքան կոռուպցիոն է այդ համակարգը, այդ համակարգում միակ տուժողը քաղաքացին է դառնում: Չեմ խոսում պետության հեղինակության մասին: Ի՞նչ ժողովրդագրական փոփոխություն կարող է լինել երկրում , եթե դա, իհարկե, չի լինելու համաշխարհային բոմժերին մեր երկիր տեղափոխելու ծրագիր. նկատի ունեմ փողոցներում անհույս մարդկանց, որոնք պատրաստ են դաշտի ռեսուրսի վերջին մնացորդներով ապրել:

-Տիկի՛ն Խառատյան,արդեն խոսեցիք օպտիմիզացիայի գործընթացի մասին: Այս համատեքստում վերջինը Կառավարության որոշումն էր` միավորել մի քանի բուժհաստատություններ։ Այսպիսով` աշխատակիցներ են կրճատվելու: Չեք կարծում, որ օպտիմիզացիայի անվան տակ գործազուրկների շարքերն են ավելացվում:

-Չէի ուզենա հաշտվել այն մտքի հետ, որ օպտիմիզացիա կոչվող ծրագիրը միայն գործազուրկների թվի ավելացում է, բայց ստիպված եմ համաձայնել, որ այդպես կլինի: Չեմ ուզում հաշտվել, որովհետև իսկապես այդ ոլորտները օպտիմիզացիայի կարիք ունեն որակական կադրերով ապահովելու համար, բայց այդպես չի լինի: Այո՛, կլինի միայն գործազուրկների թվի ավելացում, ոչ թե որակյալները կփոխարինեն անորակներին: Դե անորակներ են , որովհետև անորակ իշխանության արդյունք են:  Մյուս կողմից մի քանի անգամ այս 4 միլիոնի մասին խոսակցությանն անդրադառնալով՝ խոսվել է այն մասին, որ գոնե քիչ թե շատ տեսականորեն և լսողական և իմացաբանական մակարդակում հասկանալի թուղթ լինի սեղանին, թե  ինչ ծրագիր է, ինչի հետ է դա կապված: Վերջիվերջո, մինչև 2040 թվականը իմ տարիքի մարդիկ չեն լինի, Սերժ Սարգսյանը գրեթե իմ տարիքի մարդ է և որպեսզի իրեն վրա չասեմ այս ծանրությունը , ես իմ վրա ասեմ: Սերժ Սարգսյանն այսօր հայտարարում է, ո՞վ է պատասխան տալու այդ հայտարարության համար: Սերժ Սարգսյանը այսօր ի՞նչ ծրագիր է դնում, ում հետ է այն քննարկված, որ աշխատանքի արդյունքում, դրանք ներգաղթողնե՞ր են լինելու, ծնելիության աճո՞վ են լինելու: Ես կասեի` օդից չեն ծնվելու մեր 1,5 փոքրաթիվ բնակչության մեջ:

-Ներկայումս ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել, «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով աշխատող մայրերին այլևս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ, այլ փոխարենը մինչև երկու տարեկանը աշխատանքի վերադարձած մայրերին պետությունը կօգնի ՝ կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակին աշխատավարձի 50 տոկոսը: Այս նախագիծն, ըստ ձեզ` որքանո՞վ է կենսունակ և որքանո՞վ կնպաստի ծնելիության գործակցի ավելացմանը:

-Ոչ մի չափով: Ընդհանրապես, ծնելիության աճի վրա ազդող օրենքները մեր երկրում զուտ օրենքներ են, զուտ թղթեր են: Դեռ ընդունվելու պահին խոսում էինք այդ մասին, որ անիմաստ է այդ ուղղությամբ աշխատելը: Ասենք երրորդ երեխայի համար տրվող ենթադրենք մեկ միլիոն դրամի դեպքում, ընդամենը կարող են շատ անհուսալի պայմաններում  գտնվող ընտանիքում երեխա ունենալ, որ թեթևացնեն իրենց պարտքերը: Այդ ծնված երեխան արդեն դատապարտված է սոցիալական, ֆիզիկական հաշմանդամության: Հասկանալի է, որ նրա նկատմամբ խնամքի գործոնները ոչ միայն նվազագույնի են հասնելու, այլև չեն լինելու: Այս ամենը մեր երկրում շատ հստակ ծամված իրողություն է: Հենց էն գլխից սրանք թղթեր են ուղղակի, որ ներքին սպառման համար վաղուց պիտանի չեն, չեմ կարծում, որ արտաքին աշխարհն էլ այդ թղթերի կարիքն ունի մեզ հետ հարաբերություներում: Ես իսկապես չեմ հասկանում` ինչի համար են դրանք գրվել :

-Դուք Tert.am-ի հետ ավելի վաղ ունեցած հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Հայաստանում պակասում է 25-55 տարիքային խումբը, իսկ առկա բնակչությունն ի վիճակի չէ կրել երկրում ավելացող սոցիալական բեռը: Հաշվի առնելով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը, այդ բեռի ծանրությունը կրել ում ենք թողնում:

-Լավ հարց է, ես համեմատություն եմ արել ոչ միայն 25 -55 տարիքային խմբերի համար: Բայց այո, այդ տարիքային խմբերը պակասում են մի քանի իմաստով, նաև պաշտոնապես հաշվառված բնակչության ցանկից: Դա այն տարիքային խումբն է, որը հիմնականում երկրի աշխատանքի, ընտանիքի հիմնական պրոբլեմները իր վրա է կրում և այդ խմբի բացակայությունը շատ խոցելի է դարձնում մեր հասարակությանը: Մյուս կողմից մենք գիտենք, որ Հայաստանում թոշակառուների կարգավիճակի բեռն այնքան մեծ է աշխատող բնակչության համեմատ, որ նույնիսկ բարեկեցիկ երկրների համար է  դա մեծ բեռ համարվում ՝ չեն կարողանում կրել, իսկ մենք շարունակում ենք այդ բեռը ավելացնել: Երևանից մեքենա նստեք Էջմիածնի ցանկացած գյուղ մտեք, տեսեք ինչքան ծառեր չորացել են, ինչքան այգիներ մնացել են անխնամ։

Ուզում եմ պարզ հարց տալ, արդյոք Արարատյան դաշտավայրում ձկնարդյունաբերությունից ստացած, բյուջե եկած գումարը բավարա՞ր է այդքան բան կորցրած մարդկանց կարիքները հոգալու համար, արդյոք բյուջեն ավելի շատ շահում է անապատացնելով Արարատյան տարածքը: Լավ, թող կորչեն պետության քաղաքացիները, բայց բյուջեն, որով պետք է ռազմական, առողջապահական ոլորտները  ֆինանսավորվեն, լավ չեմ խոսում պետական պաշտոնյաներին թանկարժեք մեքենաներով ապահովելու մասին, արժի՞ մեր երկրի սննդի համար կարևոր տարածքը անվերադարձ կորցնել սրա համար:

-Այս պայմաններում հնարավո՞ր է արդյոք ժողովրդագրական պատկերի որոշակի բարելավում և ի՞նչ գործիքներ են հարկավոր, գուցե ներգաղթի կազմակերպում լինի:

-Դուք լավ բառով սկսեցիք, այս պայմաններում: Այս պայմաններում հնարավոր չէ:  Գլխավոր պայմանը մեր երկրում անվստահությունն է օրենքի կիրառման նկատմամբ, որի անունը չգիտես ինչու արդարադատություն է: Քանի դեռ մենք ունենք այսպիսի դատարան, որևէ մեկը մեր երկրում ո՛չ տնտեսական, ո՛չ անձնական կյանքի հեռանկարի ծրագրեր չի ուզենա և չի կարողանա արձանագրել: Ուղղակի, իրավունքը կա, հնարավորություն թող տան այդ իրավունքը գործածել՝ չխեղդեն մարդուն առաջին իսկ քայլերից, այլապես մեր երկրում որևէ ժողովրդագրական պատկերի բարելավում չի լինելու։

 





Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве





Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Александр Розенбаум

"Звездач": певец Александр Розенбаум проиграл суды на 386 тыс. рублей




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады


WTA

Россиянка Людмила Самсонова выиграла турнир WTA в Хертогенбосе



Новости Крыма на Sevpoisk.ru


WTA

Россиянка Людмила Самсонова выиграла турнир WTA в Хертогенбосе



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России