103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

Չէի ասի՝ ուսանողների ակցիան ուղղորդված է, բայց կազմակերպիչները կարծես ինչ-որ կուսակցության անդամներ են. ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ

0

Անձամբ չեմ ճանաչում ուսանողական բողոքի ակցիայի կազմակերպիչներին, բայց կարծես թե, նրանք բոլորը ինչ-որ կուսակցության անդամներ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսխորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը: «Եկեք սպասենք, իմ կարծիքով՝ եթե շարունակվի բողոքի ակցիան առաջիկայում կերևա այն քաղաքական է, թե ոչ»,- ընդգծեց նա: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հայտարարությանը ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահը նշեց, որ հանրապետական լինել-չլինելը ուսանողության համար նշանակություն չունի: Հիշեցնենք, որ արդեն երեք օր է ԵՊՀ շենքի դիմաց ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել՝ բողոքելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությամբ՝ տարկետման իրավունքի վերացման դեմ:

- Պարոն Հարությունյան, հիմնականում Երևանի պետական համալսարանի ուսանողներն են բողոքի ակցիայի կազմակերպիչները: ՀՊՏՀ-ի ուսանողները միացել են ցույցերին կամ ցանկանում են միանալ:

- Մեր բուհում այս օրերին ընթանում են միջանկյալ ստուգումները, քննաշրջան է, հիմնականում ուսանողները դրանով են զբաղված: Ես չեմ նկատել, որ մեր ուսանողները միանան կամ այդ թեմայի հետ կապ ունենան:  Մեկ-երկու հոգի կարող է միացել են, բայց ընդհանուր առմամբ բուհից հոսք չի եղել:

- ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը հայտարարել է, որ ՀՀԿ անդամ ուսանողները չեն մասնակցում այս գործընթացներին: Տնտեսագիտական համալսարանում շա՞տ են ՀՀԿ-ականները, որ բողոքի ակցիային չեն միանում:

- Ուսանողության մասով կապ չունի հանրապետական և ոչ հանրապետական: Ես Ձեզ հայտնել եմ՝ մեր ուսանողները միանում են, թե ոչ: Հանրապետական լինել–չլինելը ուսանողության մասով նշանակություն չունի: Իսկ Կարեն Ավագյանը հայտնել է կուսակցության երիտասարդական կազմակերպության դիրքորոշումը: Մեկը մյուսի հետ կապ չունեն:

- ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիայի ընթացքում տարբեր համալսարաններ են գնում, միանալու կոչեր են հնչեցնում և շատ դեպքերում բուհերի դռները փակ են լինում: Նաև համացանցում լուսանկար էր հրապարակվել, որ ՀՊՏՀ-ի դռները փակ են:

- Դռները երբեք չեն փակվել մեր բուհում: Լուսանկար հրապարակվել է բողոքի ակցիայի կազմակերպիչների կողմից, թե մեր բուհի դարպասները փակ են եղել: Գրված էր՝ ՀՊՏՀ-ում դարպասները փակ են, բայց մեզ մոտ կարգն այդպես է: Դարպասները միշտ փակ են լինում, իսկ դարպասները կողքին կա դուռ, որը միշտ բաց է և ուսանողները հանգիստ ելումուտ են անում: Դարպասները մեքենաների մուտքի ու ելքի համար են, դարպասները բացվում են այն ժամանակ, երբ մեքենա պետք է մտնի կամ դուրս գա:

- Արդեն երեք օր է ուսանողները դասադուլ են հայտարարել, պայքարի այս ձևը Ձեզ համար ընդունելի՞ է:

- Դասադուլներին դեմ եմ, հատկապես, եթե գիտության զարգացման հետ է կապված: Դասադուլ անելով իմ կարծիքով ընդամենը խափանվում է կրթական պրոցեսը: Թեկուզ հենց մեր բուհի կողքով հենց անցնում են, արդեն երեք անգամ է մեր բուհի մոտով անցնում են և ընդամենը աղմուկ ու ինչ-որ կոչեր են, որը միայն խանգարում է ուսումնական պրոցեսին: Եթե ինչ-որ խնդիր կա և ուսանողներն ուզում են պայքարեն դրա դեմ, ապա այդ պայքարը թող անցկացնեն դասերից հետո: Ես դեմ եմ ուսումնական պրոցեսին խանգարող այս պայքարին:

- Ձեր կարծիքով՝ ԵՊՀ մի խումբ ուսանողների պայքարն արդարացի է, թե ուղղորդված:

- Անձամբ չեմ ճանաչում կազմակերպիչներին, բայց կարծես թե, նրանք բոլորը ինչ-որ կուսակցության անդամներ են: Եկեք ես չասեմ, որ ուղղորդված է ինչ-որ քաղաքական ուժի կողմից, որովհետև այդ քաղաքական ուժերի կողմից դեռևս հայտարարություն չի եղել: Դեռևս ԵՊՀ ուսանողների կողմից դասադուլ է կազմակերպվում:

- Քաղաքական պայքարի նշաններ տեսնո՞ւմ եք, կվերածվի սա քաղաքական պայքարի:

- Եկեք սպասենք, իմ կարծիքով՝ առաջիկայում ամեն ինչ կերևա, եթե շարունակվի բողոքի ակցիան:

- Իսկ համալսարանում տրամադրություններն ինչպիսի՞ն են, ինչպես են վերաբերվում տարկետման վերացման դրույթին:

- Անձնապես բոլորի հետ չեմ խոսել, վստահ եմ, որ կլինեն ուսանողներ, ովքեր դեմ են տարկետման իրավունքի վերացմանը, բայց ընդհանուր առմամբ՝ մեծամասնությունը կողմ է օրենքի փոփոխությանը: Եթե դեմ լինեին մեր բուհի մոտով անցնող ակցիայի մասնակիցներին կմիանային: Դռներ չի փակվել և ոչ ոք իրենց չի արգելել: Օրենքի փոփոխության հետ կապված մեր համալսարանում բազմիցս քննարկումներ եղել են և ասեմ, որ այդպես դեմ մարդիկ չեն եղել: Եթե իրականում օրենքը մանրամասն ուսումնասիրեն, ակցիայի մասնակիցներն այնպես չեն խոսի, ինչպես այսօր:

- Օրենքի փոփոխության վերաբերյալ Ձեր անձնական կարծիքն ինչպիսի՞ն է:

- Ես ինքս ծառայել եմ զինված ուժերում, ծառայության մեկնելու տարիքս լրանալուն պես գնացել եմ ծառայության, վերադարձել եմ և շարունակելու եմ իմ ուսումը: Ծառայությունից հետո ուսումը շարունակելու հետ կապված ոչ մի խնդիր չեմ նկատել, իմ անձնական օրինակով եմ ասում, ավելին՝ նոր էնտուզիազմով եմ շարունակել ուսումս և ավելի հասուն մտքով եմ մոտեցել մասնագիտությանս:





Губернаторы России
Москва

Сергей Собянин: МСД улучшил транспортное обслуживание 5 млн человек





Москва

Набор в резерв сборных для участия в школьных олимпиадах объявили в Москве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: К учебному году в МЭШ обновили популярные сервисы и запустили новые



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Владимир Высоцкий

Завтра в Калининграде покажут спектакль «Высоцкий. Последняя гастроль»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Баскетболисты ЦСКА начнут защиту титула в Единой лиге ВТБ

Владимир Ефимов рассказал, каким будет комплекс «Олимпийский» после реконструкции

В Тверской области временно прекращено движение по трассе М-9 «Балтия» в Нелидовском районе


ATP

Россиянин Алибек Качмазов вышел в основную сетку турнира ATP-250 в Чэнду



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В Перми на форуме «Леса России» наградили работников ЛПК



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России