Ուկրաինայում կալանքի տակ են առել Ավակովի որդու բնակարաններից ևս մեկը
Կիևի դատարանը կալանք է սահմանել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդու՝ Ալեքսանդրի բնակարաններից ևս մեկի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, այս մասին տեղեկացրել է Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության փոխղեկավար Վլադիմիր Կլիվենկոն: Նախօրեին նա հայտնել էր մեկ այլ բնակարանի կալանքի մասին:
Նա մասնավորեցրել է, որ կալանքի տակ հայտնված բնակարանները գտնվում են Խարկովում և Կիևում:
Ինչպես նախօրեին հայտնի էր դարձել, կալանքի տակ է գտնվում նաև ՆԳ նախկին փոխնախարար Սերգեյ Չեբոտարի ունեցվածքը:
Հիշեցնենք, որ Ավակովի որդուն ձերբակալել են հոկտեմբերի 31-ին՝ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում: