103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի փոփոխությունները նպաստելու են դաշտի մոնոպոլացմանը. Մեսրոպ Մովսեսյան

0

«Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին նոր օրինագիծը չի զարմացնում: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Կառավարության՝ օրինագծում կատարված փոփոխությունները հիմք են դնելու դաշտի մոնոպոլացման համար:

«Այն ամեն ինչը, որ հիմա պատրաստվում է, այն ամենը, որ ցանկանում են փոփոխության ենթարկել, բերելու է միայն նրան, որ մոնոպոլիզացնեն հեռուստաընկերությունների վիճակը: Սա իսկապես  շատ վատ բան է ու հետևանքը վատ է լինելու»,- ասաց նա:

Մեսրոպ Մովսեսյանը չհերքեց՝ ՀՀ-ում հեռուստաընկերությունների քանակը շատ է: Սակայն  նա գտնում է, որ օրենքը մուրճ դարձնելու, օրենքով ճնշում գործադրելու փոխարեն պետք է  ընդլայնել մրցակցային դաշտը: «Ա1+» հեռուստաընկերության ղեկավարի կարծիքով՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները շատ տգեղ երևույթի ականատես կլինեն:

«Հայաստանի Հանրապետությունում հեռուստաընկերությունների քանակը շատ է, սակայն սա չի  նշանակում, որ հարկավոր է ուժային մեթոդներով, օրենքի  ճնշումներով կրճատել, այլ մրցակցության  դաշտը պետք է ընդլայնել, իսկ մեզ մոտ հակառակն է՝ իջեցնում են: Այս հակառակ գործընթացը բերելու է նրան, որ լինելու են սարսափելի խախտումներ, լինելու են ընդվզումներ, լինելու է ոչ թե մրցակցություն, այլ՝ թշնամություն»,- շարունակեց Մեսրոպ Մովսեսյանը:

Նա շեշտեց, որ վերջին տարիներին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխություններն արդեն իսկ որոշ մարզային հեռուստաընկերությունների կարգավիճակն անորոշության մեջ են դրել: Մեսրոպ Մովսեսյան օրինակ բերեց «Լոռի» հեռուստաընկերությունը՝ նկատելով, որ այն այս պահին «օդից կախված» է մնացել:

«Փաստորեն՝  մի շարք մարզային հեռուստաընկերություններն օդից կախված են մնացել, քանի որ հստակություն չկա նրանց կարգավիճակի մասին: «Լոռի» հեռուստաընկերությունը, որը մինչև այսօր պարզ չէ՝ շարունակելո՞ւ է գործունեությունը, ի՞նչ կարգավիճակով է շարունակելու, շարունակելու դեպքում ի՞նչ պայմաններ են ստեղծվելու: Պարզ է, որ նրանք առանց այն էլ կտրված են մայրաքաղաքի ինֆորմացիայից, ընդհանրապես հանրապետության անցուդարձից, իսկ պատճառն այն է, որ ամեն բան կենտրոնացված է մայրաքաղաքում: Այսօր ինֆորմացիայի փոխանակում չկա, հույս դնել ինտերնետային էջերի վրա խնդիրն էլ ավելի աբսուրդի է հասնում: Մի խոսքով՝ լավ բան չի սպասվում»,- ընդգծեց նա:

Միևնույն ժամանակ Մեսրոպ Մովսեսյանն այս ամենի հիմքում քաղաքական ենթատեքստ է տեսնում: Նրա դիրքորոշումն այն է, որ իշխանությունը հեռուստաընկերությունների ոլորտում խաղաղ ու կառավարելի վիճակ է ցանկանում ստանալ:

«Նպատակն իշխանության հանգստությունն է, որ լինեն ղեկավարվող հեռուստաընկերություններ, ղեկավարվող լրագրողներ: Ցանկանում են, որ լինի մի կենտրոն, որն ամեն ինչ իր ձեռքում կպահի և կղեկավարվի»,- եզրափակեց «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը:

Հիշեցնենք, որ  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին » օրինագիծը նոր սահմանադրությանն է համապատասխանեցվում՝ կապված հանձնաժողովի և խորհրդի անդամների ընտրության հետ: Այժմ դա վերապահվում է Ազգային ժողովին, իսկ մյուս դեպքում՝ վարչապետի որոշմամբ հաստատված մրցութային կարգին:

Նշենք նաև, որ ոլորտի մասնագետների դժգոհություն այն է, որ նոր օրինագծում էլ պահպանվել են թվային հեռարձակման մասնավոր ցանցի (մուլտիպլեքս) ստեղծման համար առաջադրված պայմանները, ինչը, ըստ մասնագետների, չափազանց բարդ է և հսկայական ներդրումներ է պահանջում: Որպես հետևանք մասնավոր մուլտիպլեքս որևէ մեկը չի ցանկանում ստեղծել, արդեն երկու տարի է հայտարարված մրցույթին մասնակցող չկա, իսկ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունները դուրս են մնացել թվայնացման գործընթացից, շարունակում են գործել անալոգային ռեժիմով՝ կորցնելով լսարանն ու հայտնվելով փակման վտանգի առջև: 





Губернаторы России
Москва

Собянин подвел итоги фестиваля «Лето в Москве. Все на улицу!»





Москва

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин поздравил Валентину Матвиенко с переизбранием



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

Рэпер Джиган пожаловался, что Самойлова снимает его с неудачных ракурсов




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Топившего ребенка-инвалида тренера по плаванию задержали в Москве

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


Зарина Дияс

Зарина Дияс может встретиться с Ариной Соболенко на топовом турнире



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Руководство немецкой партии «Зеленые» уходит в отставку в полном составе



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России