Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

Էրդողանը փորձում պանթյուրքիզմի գաղափարը զարգացնել և անընդհատ ուղիներ է որոնելու միջամտելու ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը. ԼՂՀ ԱԺ փոխնախագահ

0

Էրդողանը նորից փորձում էր օսմանիզմի, պանթյուրքիզմի գաղափարը զարգացնել, և այդ ճանապարհին նրան խանգարում է Զանգեզուրն ու Արցախը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարություններին:

Նրա խոսքով՝ Թուրքիան անընդհատ ուղիներ է որոնելու միջամտելու արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, քանի որ հենց նա է Ղարաբաղը և Նախիջևանը Ադրբեջանին բռնակցելու նախաձեռնողը:

«Բնականաբար, Թուրքիան անտարբեր չէ, թե՛ Նախիջևանի, թե՛ Ղարաբաղի հարցերում, որովհետև Բաքվի հետ բազմաթիվ ծրագրեր ունի: Էրդողանը նորից փորձում էր օսմանիզմի, պանթյուրքիզմի գաղափարը զարգացնել, իսկ այդ գաղափարի հիմքում է թյուրք ժողովուրդների հետ կապ պաշտպանելը: Բնականաբար, Նախիջևանը, Զանգեզուրը, Արցախը այդ ճանապարհին են: Ակնհայտ է, որ Թուրքիան ամեն ինչ փորձում է անել, որպեսզի Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում»,- նշեց Վահրամ Բալայանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Սոչիում հանդիպել են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Էրդողանը: Հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահն ասել էր. «Եռակողմ հանդիպման ժամանակ առիթ լինելու դեպքում Արցախի հարցը կրկին օրակարգ կբերեմ»։ Արցախի հարցի քննարկման մասին Էրդողանը խոսել էր նաև նոյեմբերի 13-ին Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպումից առաջ և հետո:

ԼՂՀ ԱԺ փոխնախագահը կարծիքով՝ Թուրքիան այժմ ակտիվացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորմանը մասնակցելու հարցը՝ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման պայմաններում:

«Մեզ համար վտանգավոր է Ռուսաստանի և Թուրքիայի միջև սերտ համագործակցությունը: Այդ պարագայում Հայաստանը միշտ տուժել է, տարածքային կորուստներ է ունեցել: Ճիշտ է, այս պահին նրանց միջև նման հարաբերություններ չեն, բայց պետք է չմոռանանք, որ Թուրքիան և Ռուսաստանն ունեն տնտեսական մեծ շահեր: Բնականաբար, տնտեսական համագործակցությունն իր հետ բերում է քաղաքական որոշակի շահեր: Այս տեսանկյունից, Էրդողանը ձգտում է հնարավորինս շատ բան կորզել»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն այժմ այնպիսին չեն, որ Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերը զոհաբերվեն կայսերապաշտական ծրագրերի իրագործման համար:

Վահրամ Բալայանը համոզված է, որ Ռուսաստանը չի հանդուրժի Թուրքիայի մասնակցությունը արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: Ըստ նրա՝ ՌԴ-ն կձգտի ինքնուրույն արցախյան հիմնախնդրի ճանապարհները որոնել, ինչպես այժմ է անում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից դուրս ՌԴ-ն պարբերաբար առանձին նախաձեռնություններով է հանդես գալիս՝ նախագահների, արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ կազմակերպելով: Ըստ Բալայանի՝ Ռուսաստանն այդ նախաձեռնությունը  ձեռքից բաց չի թողնի:

«Էրդողանը նաև միտք էր արտահայտել, որ տարածաշրջանում Արցախի խնդիրը լուծող ուժը Ռուսաստանն է: Իհարկե, նա քաջ գիտակցում է, որ Ռուսաստանը նախկին խորհրդային տարածաշրջանում գերիշխող դիրքում է, բայց մյուս կողմից էլ փորձում է առավելագույնը ստանալ այդ հանդիպումներից»,- նկատեց նա:

Վահրամ Բալայանի կարծիքով՝ մյուս համանախագահ երկրները՝ Ֆրանսիան և ԱՄՆ ևս չեն ցանկանա Թուրքիային տեսնել ՄԽ ձևաչափում, հատկապես ԵՄ-Թուրքիա և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վատթարացման պայմաններում: Իհարկե, համանախագահ երկրներից բացի, փոխնախագահը նկատեց՝ այս հարցում իր տեսակետը պետք է արտահայտի նաև Հայաստանը:

 





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем





Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Evanescence

Сооснователь Evanescence гитарист Бен Муди выпустил ремикс их трека Haunted




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Людмила Самсонова

Теннисистка Самсонова вышла в финал турнира в Хертогенбосхе



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России