Լևանդովսկի. պետք է հաղթենք ՊՍԺ-ին 4:0 հաշվով
Գերմանական «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ առաջիկա դիմակայության մասին.
«Միշտ պետք է ձգտես խմբում լինել առաջինը, եթե կա դրա հնարավորությունը: Իհարկե, պետք է հաղթենք ՊՍԺ-ին 4:0 հաշվով: Դա հեշտ չի լինի, սակայն «Ալյանց-Արենայում» ամեն ինչ հնարավոր է:Քանի դեռ հնարավորություն կա, մենք պատրաստ ենք»,-ասել է լեհ հարձակվողը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ մյունխենյան ակումբը զիջում է ՊՍԺ-ին երեք միավոր: Փարիզյան ակումբը B խմբում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: