103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին բանավեճն ուժեղացնում է ՀՀ դիրքերը ՌԴ-ի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների հետ բանակցություններում. Ռիչարդ Կիրակոսյան

0

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ թեև քիչ հավանական է, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, այնուամենայնիվ հարցի քննարկումը շատ կարևոր է։ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության կողմից նախաձեռնվող Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացին վերաբերող լսումներ անցկացնելուն՝ նա նկատեց, որ այդ բանավեճը կարևոր է, քանի որ հետագայում Մոսկվայի և ԵԱՏՄ անդամ երկրների հետ բանակցություններ վերսկսելու ժամանակ Հայաստանի դիրքերն ավելի կուժեղանան:

-Պարո՛ն Կիրակոսյան, նոյեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում նախատեսվում են խորհրդարանական լսումներ՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:

Խմբակցությունն իր առաջարկը հիմնավորելիս նշում է քաղաքական և տնտեսական խնդիրները: Մենք պետք է հիշենք նաև, որ այս խնդիրն արդեն քննարկվում է երկու տարի, սկսվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից: Ի՞նչ եք կարծում՝ նոր քննարկումն այս հարցի վերաբերյալ ինչ-որ բան կփոխի՞ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի անդամակցության հարցում: Հնարավո՞ր է, որ այս անգամ հայաստանյան ընդդիմությունը հաջողի:

- Թեև շատ քիչ է հավանականությունը, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, այնուամենայնիվ հարցը շատ կարևոր է երկու առանձնահատուկ պատճառով: Առաջինը՝ Հայաստանին հարկավոր է ձևակերպել նոր ռազմավարությունը իր անդամակցության պայմանները բարելավվելու կամ գոնե մեկ շատ կարևոր մարտահրավերի՝ Հայաստանի նկատմամբ բարձր սակագներ սահմանելու հարցում՝ արտոնյալ վերաբերմունք հայցելու համար: Մասնավորապես՝ ես նկատի ունեմ 800 հայկական այն արտադրատեսակներն ու ապրանքները, որոնցից հարկերից ազատման ժամկետը լրանալու դեպքում չի պահանջվի գանձել ԵԱՏՄ տարածքում կիրառելի բարձր սակագները:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ խորհրդարանում այսպիսի բանավեճերը միայն կուժեղացնեն Հայաստանի դիրքը Մոսկվայի և ԵԱՏՄ մյուս անդամների հետ նման բանակցություններ վերսկսելու ժամանակ: Հայաստանյան կառավարությունը կարող է ավելին պահանջել և ավելի արդյունավետ կերպով պնդել իր դիրքորոշումը՝ նշելով, որ Հայաստանում ակնկալվածից քիչ աջակցություն կա:

Եվ հիմա Հայաստանի ռազմավարական կարևորությունն ավելին է, քան 2013-ին էր, երբ Մոսկվան Հայաստանին դիտարկեց որպես զոհաբերական գրավ և օգտվեց Հայաստանին հաջող ձևով ճնշելուց՝ այն դարձնելով Արևելյան գործընկերությանը, զիջումների կանխարգելմանն ուղղված ուժային ուղերձ: Բայց հիմա ժամանակահատվածն ու համատեքստը տարբեր են, այլևս չկա կարիք ճնշելու Երևանին. Մոսկվան, չնայած զգալով Հայաստանը կորցնելու վտանգ, անհանգստացած չէ նոր համաձայնագրի ստորագրմամբ՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ նորն ավելի քիչ հնարավորություններ է տալիս, քան Ասոցացման կամ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը:

Այսպիսով, Ռուսաստանը Հայաստանին ավելի շատ մանևրելու հնարավորություն տվեց, ինչպես երևում է մինչ այս պահը եղած և ներկայումս էլ եղած քիչ միջամտությունից՝ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների վերաիմաստավորման շուրջ բանակցությունների երկրորդ փորձի ընթացքում: Իհարկե, չնայած Ռուսաստանի ցուցաբերած նման ակնհայտ թույլտվությանը, Հայաստանը նույնպես կարող էր դրա հետ կապված երրորդ թրենդ ձևավորել՝ Հայաստանի փաստարկ կարող էր լինել, որ Եվրամիության հետ հնարավոր համաձայնագիրը կարող էր ծառայել Ռուսաստանին՝ կամուրջ դառնալով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։

Միևնույն ժամանակ, Հայաստանի աշխարհագրական դիրքը, այն, որ չունի ընդհանուր սահման ԵԱՏՄ-ի հետ, կարող է նույնպես առավելություն համարվել. Հայաստանը կարող է առաջարկել ԵԱՏՄ-ին այլընտրանքային ճանապարհներ ավելացնել Հայաստանի համար՝ Իրանի հետ հարաբերությունները լավացնելու նպատակով, ապահովել մերձեցում Մերձավոր Արևելքի հետ և անգամ հետաքրքրություն առաջացնել Թուրքիայի հետ սահմանների հնարավոր բացումից հնարավոր օգուտներ քաղելու համար:

-ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին քննարկումը վերսկսում է ԱլԳ գագաթնաժողովից և ՀՀ-ԵՄ համաձայնագրի հնարավոր ստորագրումից հետո: Կարծում եք՝ այդ գործընթացները կապվա՞ծ են միմյանց հետ:

-Նոր Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերի 24-ին՝ Եվրամիության գագաթնաժողովին, ուղղակիորեն կապված չէ այդ գործընթացի հետ, բայց այնտեղ կան որոշ ոչ ուղղակի դիտարկումներ: Եվ մինչդեռ կան որոշ մտահոգություններ, որ հնարավոր է՝ համաձայնագրի ստորագրումը հետաձգվի, ուշադրությունը համաձայնագրից տեղափոխվել է գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի վրա:

Բայց առաջին հերթին, պետք է նկատել, որ կարևոր չէ, թե ինչ տեղի կունենա նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, այն որևէ ձևով չի կարող իր ազդեցությունն ունենալ բուն համաձայնագրի վրա:

Հայաստանը կարողացավ վերականգնել Եվրամիության վստահությունը և ստանալ ոչ հաճախ տրվող «երկրորդ հնարավորությունը»՝ մարտին նախաստորագրելով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Իսկ նոր ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ն կողմերի միջև հարաբերությունները խորացնելու նոր մեկնարկ է՝ Հայաստանի կողմից Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի և Ասոցացման համաձայնագրի ստորագրման վիժեցումից հետո: Չնայած դժվար և բարդ համատեքստին, երկուսն էլ՝ և՛ ԵՄ-ն, և՛ Հայաստանը դրսևորել են նոր համապարփակ համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ քաղաքական կամք, որտեղ հաշվի են առնվում Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ պայմանավորված Հայաստանի պարտավորվածությունները և սահմանափակումները։

-Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս մեր տարածաշրջանում էր: Նա հայտարարել էր Բաքվում, որ Ռուսաստանը երջանիկ կլինի Ադրբեջանին տեսնել որպես ԵԱՏՄ անդամ: Մենք միշտ էլ իմացել ենք Ռուսաստանի այս ցանկության մասին: Ձեր կարծիքով՝ իրատեսակա՞ն է, որ հիմա սկսվի Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու գործընթացը: Ի՞նչ եք կարծում՝ Լավրովը փորձում է այդպես ցուցադրել Ռուսաստանի դիրքորոշումը ՀՀ-ի՝ ԵՄ-ին մերձենալու վերաբերյա՞լ: Չե՞ք կարծում, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ, պետք է արձագանքի նման հայտարարություններին։

-Ինչ վերաբերում է ազգային անվտանգության հետ կապված ընդհանուր խնդիրներին՝ Հայաստանը ձգտում է ապահովել ավելի մեծ այլընտրանք: Սա նկատվում է նախ և առաջ 2013թ. Ռուսաստանի ճնշման հետևանքով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից հարկադրաբար հետ կանգնելու անհաջողությունը հաղթահարելու կարողության մեջ:

Դրա արդյունքում Հայաստանը ոչ միայն զիջեց Եվրամիության և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում առավել սերտ կապեր հաստատելու դիրքերը, այլև ստիպված եղավ ստանձնել Ռուսաստանի կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հանձնառությունը: Հայաստանի համար պաշտպանության, զարգացման և արտաքին քաղաքականության գերակա սկզբունքի հիմքում ընկած է ավելի մեծ տարածաշրջանային ուժերի, օրինակ՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մրցակցող շահերի միջև հավասարակշռություն որոնելուն միտված «փոքր պետության» ռազմավարությունը: Հայաստանի համար հավասարակշռություն փնտրելը ենթադրում է նաև ռազմավարական ընտրանքների մեծացում, ինչի մասին վկայում է Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու ֆոնին Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու հարցում երկրին հատուկ հակադրվածությունը:

Ակնհայտ է, որ Հայաստանի համար վտանգի աղբյուր է առերևույթ կախվածությունը Ռուսաստանից. տարիներ շարունակ Հայաստանի ազգային շահը գրավադրելուց, այդ թվում՝ տնտեսության ոլորտներն իր ձեռքն առնելուց հետո, Ռուսաստանը գազի ներկրման իմաստով կախվածության մեջ է դրել երկրին՝ այն դիտարկելով որպես իր հենակետը Հարավային Կովկասում:

Վերջին հանգամանքը բխում է Հայաստանի դիրքից որպես միակ երկիր, որն իր տարածքում ունի ռուսական ռազմաբազա և հանդես է գալիս որպես ՀԱՊԿ, իսկ վերջերս նաև՝ ԵԱՏՄ անդամ: Թեև Հայաստանը ձգտել է խուսափել Արևմուտքի և Ռուսաստանի ավելի լայն առճակատման թակարդում հայտնվելու հավանականությունից, զգալի նշանակություն է ունեցել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայում պատերազմ խրախուսող նրա գործողությունները:

Սակայն Հայաստանի համար ամենադինամիկ գործոնը եղել է ոչ թե Ուկրաինան, այլ Ադրբեջանին զինելու Ռուսաստանի քաղաքականությունը:

Ավելին՝ ռուս-հայկական հարաբերություններում առկա է խորացող ճգնաժամ, որի հիմքում ընկած են մի շարք գործոններ՝ առավելապես Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու շուրջ ծագած զայրույթը և 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի շուրջ բռնկված քառօրյա պատերազմից հետո Ռուսաստանի անվտանգության խոստումների ոչ բավարար լինելու հետ կապված հանրային ցասումը: Բացի այդ, Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամի խորացմանն է նպաստել այդ երկրի կողմից դրսևորվող ամբարտավանությունն ու անհամաչափությունը, որով նրանք Հայաստանը դիտարկում են որպես իրենց շահերը սպասարկող 100 տոկոսանոց երաշխիք, ինչպես նաև Ռուսաստանից ստացվող դրամային փոխանցումների կտրուկ նվազումը և դրա հետ կապված այդ երկրում աշխատանքից զրկվելու բազմաթիվ դեպքերը:

Հայաստանի համար իսկապես իրական փորձություն է այն, թե արդյոք չափազանց քիչ կամ ուշացած չի լինի Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա այս ճգնաժամը վերացնելը:





Губернаторы России
Москва

Сергей Собянин рассказал о передовых российских разработках ИИ в области медицины





Москва

Можно ли стирать шторы: возможные риски


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: К учебному году в МЭШ обновили популярные сервисы и запустили новые



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Comedy Club

Пригожин назвал несмешным цирком шутку о закрытии шоу Comedy Club




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Набор в резерв сборных для участия в школьных олимпиадах объявили в Москве

В Тверской области временно прекращено движение по трассе М-9 «Балтия» в Нелидовском районе

Баскетболисты ЦСКА начнут защиту титула в Единой лиге ВТБ


Каспер Рууд

«Немного не повезло». Рууд — о матче на Кубке Лэйвера с Серундоло



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России