Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին
Բրյուսելում քիչ առաջ մեկնարկել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Գագաթնաժողովին ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների ու կառավարությունների ղեկավարների հետ միասին մասնակցում է նաև Նախագահ Սերժ Սարգսյանը: