Դաղստանում փոխհրաձգության ժամանակ 2 մարդ է սպանվել, այդ թվում՝ պատգամավոր
Դաղստանի Մագարամենտսկի շրջանում տեղի ունեցած հրաձգության ժամանակ երկու մարդ է մահացել: РИА Новости-ի հաղորդմամբ՝ նրանցից մեկը մարզային ժողովի պատգամավոր է:
Շրջանի ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ևս երեք մարդ հոսպիտալացվել է: Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ վիրավորներից երկուսը գտնվում են միջին ծանրության վիճակում:
Կրակ բացած անձանցից մեկին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, երկուսը թաքնվել են դեպքի վայրից: Զինված հակամարտությանը 8 մարդ է ներգրավված եղել: