Կայացել է խորհրդակցություն Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման, պահպանության և արդյունավետ օգտագործման վերաբերյալ
![Կայացել է խորհրդակցություն Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման, պահպանության և արդյունավետ օգտագործման վերաբերյալ](http://hetq.am/static/news/b/2017/11/83788.jpg)
Վարչապետը կարևորել է ծրագրի շարունակական իրականացումն ինչպես բնապահպանական խնդիրների լուծման, այնպես էլ շահավետ բիզնեսի կազմակերպման տեսանկյունից: Կարեն Կարապետյանը նաև առաջարկել է համապատասխան վերլուծություն իրականացնել և գնահատական ներկայացնել ներդրումների ծավալի, ժամանակացույցի, պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորությունների, կանխատեսվող ռիսկերի և հետագայում ակնկալվող շահութաբերության վերաբերյալ: