Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

Եթե աղմուկ է, իհարկե խանգարում է. Երևանի բնակիչները՝ զվարճանքի վայրերի գործունեությունը կանոնակարգելու կառավարության որոշման մասին (տեսանյութ)

0

Բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու հանձնարարական է հնչեցվել կառավարության ղեկավարի կողմից : Tert.am-ը շրջայց է կատարել Երևանի Փարպեցի փողոցի տարածքում, որտեղ մեկը մյուսին հաջորդում են ժամանցի, զվարճանքի վայրեր, փաբեր, սրճարաններ, պարզելու բնակիչների ու ժամանցի վայրերի սեփականատերերի կարծիքը որոշման մասին:

Փարպեցի փողոցում բնակելի շենքի ներքևում գտնվող բար-արվեստանոցի տնօրեն, նկարչուհի Արուս Սիրադեղյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե զվարճանքի վայրն իր գործունեությամբ խանգարում է բնակիչների հանգստին, հատկապես գիշերային ժամերին, ապա կառավարության որոշումն այս մասով տեղին է:

«Եթե խոսքը նրանում է, որ աղմկոտ վայր է, մենք էլ գիտենք որ ժամը 11-ից,12-ից հետո մարդկանց դա խանգարում է։ Բնականաբար, եթե ես էլ շենքում ապրեի, ինձ խանգարեին, կարծում եմ՝ ճիշտ կհամարեի որոշումը: Ուղղակի դա էլ պետք է ունենա իր շարունակական որոշումը, այսինքն` այդ զվարճանքի վայրերը բացողներին պետք է հնարավորություն տան ինչ-որ ձևով, եթե արգելում են, մարդիկ կարողանան շարունակել իրենց բիզնեսը։ Ես ինքս չեմ կարծում իմ տարածքը, իմ ստեղծածը զվարճանքի վայր է, որը կխանգարի բնակիչներին»,-ասաց Սիրադեղյանը:

Tert.am-ի հարցին, թե շենքի բնակիչներից բողոքներ չե՞ն հնչել աղմուկի ու իրենց խանգարելու մասով, բար-սրճարանի տնօրենը պատասխանեց. «Այսքան ժամանակ բողոք չեմ ունեցել բնակիչներից: Եղել է, որ երկու-երեք անգամ կենդանի երաժշտություն է եղել մեզ մոտ, որը մինչև ժամը 12-ն է վերջացել: Այդ կառավարական որոշումներին ես այդքան ընկերավարի չեմ մոտենում, ամեն դեպքում կառավարությունը նրա համար է, որ որոշում կայացնի, բայց արդյո՞ք որոշումը ճիշտ արդյունքի կհասցնի, դա է հարցը»։

Մի շարք զվարճանքի վայրեր աշխատանքը սկսում են երեկոյան ժամերին և շարունակում մինչև ուշ գիշեր: Փարպեցի փողոցի և հարակից փողոցների շենքի բնակիչները Tert.am-ի հետ զրույցում տարբեր կարծիքներ հնչեցրին, մեծ մասամբ նրանք կողմ էին զվարճանքի, աղմկոտ վայրերը շենքերի ներքնահարկերից հանելուն, այլ վայրեր տեղափոխելուն:

«Ես համաձայն եմ, դե եթե աղմուկ է, իհարկե խանգարում է բոլորին, և՛ աղմուկը, և՛ բարձրախոս ջահելությունը, կռվարար, այդ բոլորը խանգարում են մարդկանց հանգստին»,-ասաց բնակիչներից մեկը:

Բնակիչներից շատերը տեղյակ չէին կառավարության որոշումից, բայց կարծում էին, որ ժամանցի վայրերը տեղափոխելու դեպքում պետք է այլընտրանք առաջարկել այդ վայրերի սեփականատերերին, քանի որ իրենք էլ իրենց գործն են անում:

«Ես չեմ ապրում այդ վայրերում, բայց 90 տոկոսով, կարծում եմ, խանգարում է, համենայնդեպս 12-ից հետո բոլորն էլ ուզում են հանգստանալ, քնում են, կան երեխաներ: Կարծում եմ՝ ճիշտ է որոշված, որ կարելի է հանել, չնայած մյուս կողմից էլ, որ նայում ես, մարդիկ դրանով գումար են վաստակում, գործ են անում, համենայնդեպս որոշումը իրենցն է, չեմ կարող ասել՝ ճիշտ է»,-ասաց բնակիչը:





Губернаторы России
Москва

Собянин: В Москве начали работу первые центры ментального здоровья





Москва

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: что делать, если вас ужалила медуза


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал об интеграции Мневниковской поймы в городскую транспортную сеть



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Анна Нетребко

Нетребко осталась без мужа — браку оперной дивы пришел конец




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Подведены Итоги Национальной Премии «Спорт и Россия - 2024»

Контрольный матч. "Спартак" обыграл "Торпедо".

Спортсмены из Мытищ победители на соревнованиях по акробатическому рок-н-роллу


Новак Джокович

Джокович прилетел из Лондона на игру сборной Сербии с датчанами



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Июнь станет супермокрым месяцем с рекордным количеством осадков в Москве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России