Մոսկվայում անհայտ անձինք 300 կգ կարմիր խավիար են գողացել
Մոսկվայում անհայտ անձինք կազմակերպություններից մեկից 300 կգ կարմիր խավիար են գողացել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ մոսկովյան վարչության մամուլի ծառայությանը:
«Մոտ 19:17-ին «02» ծառայություն հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ անհայտ անձինք, գտնվելով կազմակերպության տարածքում, ավտոմեքենան ավելի քան 300 կգ կարմիր խավիար են բեռնել և, չվճարելով գնման համար, հեռացել են», - հայտնել են ՆԳՆ վարչությունից:
Գերատեսչությունում հայտնել են, որ կասկածյալներին որոնում է ոստիկանությունը:
Իրավապահ մարմնի աղբյուրի տվյալներով՝ գողոնի նյութական արժեքը գնահատվում է 900 000 ռուբլի: