Aston Martin-ն արդեն վաճառել է դեռևս չթողարկված Vantage նոր սերնդի սուպերքարի 80 տոկոսը
Բրիտանական Aston Martin ընկերությունը վաճառել է նոր սերնդի Vantage կուպեների 80 տոկոսը, որոնց թողարկումը նախատեսվում է իրականացնել 2018 թվականին:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ վկայակոչելով ավտոարտադրողի ղեկավար Էնդի Փալմերին, առաջին գնորդներն իրենց ավտոմեքենաները կստանան հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում:
2017-ի երրորդ եռամսյակի տվյալներով՝ ընկերության եկամուտը կազմել է 22 մլն ֆունտ ստերլինգ: Ինը ամսում Aston Martin-ը վաճառքի 65 տոկոսանոց աճ է գրանցել՝ 3330 ավտոմեքենա վաճառելով:
Նոր սերնդի Aston Martin Vantage սուպերքարը, որը ներկայացվել է օրեր առաջ, համալրվել է 4 լիտր ծավալային, 8 մխոցային երկտուրբո շարժիչով: Ուժային համակարգն աշխատում է 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով: Շարժիչի հզորությունը կազմում է 510 ձիաուժ: 100 կմ/ժամը մեքենան զարգացնում է 3.6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 314 կմ/ժամ:
Aston Martin Vantage-ի արժեքը կազմում է 120900 ֆունտ ստերլինգ: