«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Բրայթոնի» հետ խաղում
Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Բրայթոնին»:
Մանչեսթերյան թիմի կազմն արդեն հայտնի է: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի պահեստայինների նստարանից:
«Մանչեսթեր Յունայթեդ» - Դե Խեա, Վալենսիա, Լինդելյոֆ, Սմոլինգ, Յանգ, Մատիչ, Պոգբա, Մատա, Ռեշֆորդ, Մարսիալ, Լուկակու:
Պահեստայիններ՝ - Ռոմերո, Ռոխո, Ֆելայինի, Էրերա, Մքթոմինայ, Մխիթարյան, Իբրահիմովիչ
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19:00-ին: Այն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել կայքում: