Մեքսիկացի բռնցքամարտիկը յուրահատուկ նվեր է հանձնել Հռոմի պապին
Մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը Հռոմի Ֆրանցիսկոս պապին բռնցքամարտի ձեռնոցներ է նվիրել Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:
«Ինձ համար մեծ պատիվ է հնարավորություն ստանալ Հռոմի պապին նվիրելու իմ մի մասնիկը և ստանալ նրա օրհնությունը: Ինձ համար անմոռանալի պահ է, ես գոհ ու շնորհակալ եմ դրա համար», -խոստովանել է մեքսիկացի մարզիկը:
Հիշեցնենք, որ Սաուլ «Կանելո» Ալվարեսի վերջին մրցամարտը տեղի է ունեցել ղազախստանցի բռնցքամարտիկ Գենադի Գոլովկինի դեմ: Հաղթողին որոշել չի հաջողվել, և մրցավարները ոչ ոքի են գրանցել: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում ռևանշ տեղի կունենա: