iPhone X-ի գնորդներին նյարդայնացրել է սմարթֆոնի նոր թերությունը (տեսանյութ)
Այս տարվա ամենասպասված սմարթֆոնի՝ iPhone X-ի գնորդները նոր թերություն են հայտնաբերել: Անդուր հայտնագործությամբ կիսվել է օգտատերերից մեկը:
Life.ru-ի հաղորդմամբ՝ տղամարդը հայտնում է, որ սմարթֆոնի էկրանին սեղմելիս տարօրինակ կտկտոց է լսվում: Միևնույն ժամանակ հուսադրող է այն փաստը, որ ոչ բոլոր սմարթֆոններում է նկատվում այդ թերությունը:
Ենթադրվում է, որ խնդիրը կապված է չորացող սոսնձի հետ, որի միջոցով էկրանն ամրացված է սմարթֆոնի կորպուսին: Օգտատերերից շատերն այս խնդրի առկայության դեպքում խորհուրդ են տվել դիմել սպասարկման կենտրոն:
Ավելի վաղ սմարթֆոնի սեփականատերերը բողոքում էին, որ նորագույն գաջեթի կորպուսից ներկը թափվում: Փորձագետների կարծիքով՝ Apple-ը տնտեսել է բարձրորակ ներկանյութի վրա՝ կարևորություն տալով արագությանն ու արտադրության մատչելիությանը: