Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

Սոցիալական վիճակը շատ մեծ դերակատարում չունի երեխա ունենալու թվաքանակի մեջ. Հ. Սահակյանը՝ ծնելիության խթանման մասին

0

Tert.am-ը Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի հետ զրուցել է ժողովրդագրական խնդիրների մասին, այն համատեքստում,  թե ինչպես բարձրացնել ծնելիության մակարդակը: Սահակյանը համակարծիք է, որ ՀՀ-ն ժողովրդագրական խնդիրներ ունի: Նա ընդունում է նաև այն տեսակետը, որ երեխայի խնամքի համար տրամադրվող գումարի չափի բարձրացումը կարող է խթանել ծնելիության բարձրացմանը: Միևնույն  ժամանակ Հովհաննես Սահակյանը շեշտեց, որ սոցիալական վիճակը շատ մեծ դերակատարում չունի երեխա ունենալու թվաքանակի մեջ: Նրա գնահատմամբ՝ ծնելության խթանման համար պետք է փոփոխություն լինի նաև հանրային գիտակցության մեջ:

- Պարո՛ն Սահակյան, ի՞նչ պետք է անել, որ խթանվի ծնելիությունը, հնարավո՞ր է, որ երեխայի խնամքի միանվագ նպաստն է քիչ, որը Ձեր կառույցն  է տալիս:

-Կարծում եմ՝  մենք առնվազն մի քանի գործառույթ պետք է իրականացնենք, որ  նպաստենք կամ փորձենք նախադրյալներ ստեղծել, որպեսզի  ժողովրդագրության տեսանկյունից ծնելիությունը բարձրանա: Հատկապես, ելնելով այն տեսանկյունից, որ երկրի Նախագահն անվտանգության խորհրդի նիստում  հայտարարել էր, որ  2040 թվականին  բնակչությունը պետք է հասնի 4 մլնի շեմին: Նախագիծը, որը գտնվում է ԱԺ-ում ու վերաբերում է դայակների վարձատրությանը, կարծում եմ, որ ևս մեկ քայլ է, որպեսզի այն մայրերը, ովքեր աշխատում են, կամ աշխատողները, որոնք պետք է մայրանան, և խնդիր ունեն երեխային պահելու առումով, իրենց ապահով զգան: Եթե թվային առումով հաշվարկ կատարենք, ապա պետությունը բավականին լուրջ  ներդրում է անում ՝ 55 հազար  դրամ տալիս է դայակ ունենալու համար, սրան զուգահեռ աշխատողն էլ շարունակում է աշխատել և իր աշխատավարձը ստանալ: Նկատենք, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար մայրերին տրվում է 18 հազար դրամ: Մենք պետք է կարողանանք դրամական օգնությունները, որոնք միանվագ տալիս են երեխայի ծնվելու դեպքում, չափն ու մոտեցումներն ավելացնենք, այդ դրամագլուխները, որ մենք տալիս ենք 3-4-րդ երեխաների դեպքում, ավելացնենք, որ ընտանիքը պետության  հոգածությունն իր թիկունքում զգա: Սակայն մեր գիտակցության մեջ էլ պետք է փոփոխություն լինի, որ մեր ազգաբնակչությունը հասկանա, որ  տարածաշրջանը, որտեղ մենք ապրում ենք,  առկա խնդիրները, կարող են բացառապես լուծվել բարձ ծնելիությամբ:

- Բայց փաստն այն է, որ ծնելիության ոլորտում մեր անկումը շարունակվում է, հնարավո՞ր է, որ ՌԴ–ի օրինակը կիրառենք՝ մայրական կապիտալ լինի, այսինքն՝ մորը տրամադրվում է գումար հետագայում երեխայի  ուսման կամ տան համար:

- Լավ մոդել եք ասում, բայց երբ ուսումնասիրություն իրականացնենք, մենք կտեսնենք, որ սոցիալական վիճակը շատ մեծ դերակատարում չունի երեխա ունենալու թվաքանակի վրա: Նույն մարզերում, գյուղերում, որտեղ ավելի վատ սոցիալական պայմաններ են, ունենում են 3-5 երեխա: Քաղաքում 1-2 երեխա են ունենում, այսպես ասած, եվրոպական կամ ռուսական մոդելի հետևորդներ են: Դրա համար եմ ասում, որ մեր գիտակցության մեջ պետք է ինչ-որ բան փոխենք և հասկանաք, որ երեխա ունենալը պարտականություն չէ, չէ՞ որ ծնելության բարձրացումը լուրջ փոփոխություններ կբերի ժողովրդագրական ոլորտում:

- «Զբաղվածության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է պետության կողմից դայակ ունենալու համար 55 հազար դրամ  տրամադրել, ընդդիմախոսներ ունի, որոնք պնդում են, թե սա զուտ դայակներին հարկային դաշտ բերելու խնդիր է լուծելու: Դուք կարո՞ղ եք ասել, որ սա այդ նպատակը չի հետապնդում:

- Հակառակն ասելու խնդիր չկա, քանի որ օրենքը կամավոր ընտրությամբ է գործում: Օրենքով սահմանված է, որ մինչև 2 տարեկան երեխաների համար տրվում է 18 հազար դրամ, բայց եթե մայրը ցանկանում  է աշխատել, ժողովրդի լեզվով ասած՝ ֆորմից չընկնել, ապա պետությունն այդ հնարավորությունը տալիս է: Այստեղ ստիպողաբար ոչինչ չկա:

-Այս օրենքը կոռուպցիոն ռիսկ չունի՞, ասենք՝ զուտ իրենց ազգականների համար  գումարը վերցնեն և այլն:

- Օրենքի հետ կապված ինքս մի քանի խնդիրներ դիտարկել եմ, տեսել եմ, Ձեր ասած ազգական, բարեկամի հարցն էլ կարող է լինել: Այս տեսանկյունից օրենքը լրամշակելու և քննարկելու տեղ ունի, քանի որ պետք է փորձենք այն սողանցքները, որոնք արդարացիորեն մատնանշում եք, վերացվենք:

-Ինքներդ եք փաստում, որ երեխայի խնամքին տրվող գումարների ավելացումը կարող է նպաստել ծնելիության բարձրացմանը: Ե՞րբ կբարձրացվի, հաշվի առնելով, որ 2018 թվականի պետական բյուջեով նման ավելացում չկա, փոխարենը սոցիալական ոլորտի ֆինանսավորումը նվազել է:

- Հասկանում եմ հարցադրումը, բայց այս դեպքում կանխատեսումն անշնորհակալ գործ է: Իմ ցանկություն այն է, որ մենք, եթե իսկապես սա սոցիալական խնդիր է, կարողանանք լուծել:

 





Губернаторы России
Москва

Ветераны Москвы получили послание от Сергея Собянина





Москва

«Он карабкался за каждую ниточку»: подросток выпал из окна больницы в Москве и погиб


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Транспортная доступность Богородского и Метрогородка будет улучшена



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Виктор Цой

Поклонники Виктора Цоя рассказали, как отметят день рождения музыканта




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Ежегодную спартакиаду «Комус» провели в Лужниках

В последний день Игр БРИКС в Москве пройдут соревнования по брейкингу и рок-н-роллу

Рождаемость на Дальнем Востоке стала выше, чем в среднем по России


WTA

Калинская вышла в полуфинал турнира WTA в Берлине на отказе Соболенко



Новости Крыма на Sevpoisk.ru


БГАТОиБ

«Борис Годунов» Эдуард Жагбаев: «Для любого баса — это вершина»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России