Քեյթ Միդլթոնը փայլել է Լոնդոնում կայացած բարեգործական համերգի ժամանակ (լուսանկարներ)
Նոյեմբերի 24-ին լոնդոնյան թատրոնում կայացել է Royal Variety Performance 2017 ամենամյա համերգը: Միջոցառման գլխավոր հյուրերն են դարձել Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը:
Ինչպես գրում է news.mail.ru-ն, 35-ամյա դքսուհին միջոցառմանը ներկայանալու համար շքեղ երեկոյան զգեստ է ընտրել՝ Jenny Packham-ից: Լրագրողներից շատերը նրա կերպարը համեմատել են «Սառցե սիրտը» (Frozen) դիսնեյյան հայտնի մուլտֆիլմի հերոսուհու՝ թագուհի Էլզայի հանդերձանքի հետ:
Համերգի ժամանակ ելույթ են ունեցել հայտնի բրիտանական խմբեր և կատարողներ, որոնց թվում են The Killers-ը, Լուի Թոմլինսոնը, Պալոմա Ֆեյթը, The Script-ը: Բարեգործական համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի Royal Variety Charity հիմնադրամին, որը գործում է թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հովանու ներքո: