Իջևանի հիվանդանոցի հոգեբույժ-նարկոլոգը մեղադրվում է իրացնելու նպատակով հոգեմետ նյութեր պահելու մեջ
Իջևանի բժշկական կենտրոնի հոգեբույժ-նարկոլոգը մեղադրվում է հոգեմետ նյութեր իրացնելու մեջ:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Բերդի դատարան և մակագրվել դատավոր Զոյա Զաքինյանին:
Իջևան բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես հոգեբուժ-նարկոլոգ աշխատող Համլետ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նույն բժշկական կենտրոնի իր աշխատասենյակի դարակում իրացման նպատակով պահել է զգալի չափերով հոգեմետ նյութեր: Հոգեմետ նյութերը 2017թ հուլիսի 3-ին հայտնաբերվել է ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակիցների կողմից:
Համլետ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի(թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին , 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: