Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2017

Ներքևի տերևը որ ընկնում է, վերևինը թող չծիծաղի, իր հերթն էլ կգա

0

Հեշտ է գրել չիմացած բանի մասին, դժվար է իմացածի մասին գրելը և գրեթե անհնար՝ զգացածի շարադրանքը: Զգացածն ամենանրբինն ու ծածուկն է. երբ ճգնում ես այն գրի բերել, շատ ծիծաղելի մի բան է ստացվում: Բայց երբ չես ծիծաղում, կնշանակի, կյանքից ոչինչ դեռ չես հասկանում: Ահա այն ամենը, ինչ ուզում էի ձեզ ասել մեր այսօրվա զրույցը սկսելուց առաջ:

-Այ փողատեր, այ փողատեր, շունչս կտրվեց, կանգնի, էսքան որ հետևիցդ գոռում եմ, չես լսո՞ւմ:

-Բա փողատեր եք կանչում, ինձնից ի՞նչ փողատեր, այ մայրիկ ջան:


-Իյա, բա որ փողատեր չես, էս 10-ը հազարանոցը խի՞ ես փողոցում ցանելով ման գալիս: Առ, ջեբիցդ ընկավ, մեռա հետևիցդ գոռալով:

-Վայ, չէ, սա իմը չի,  իմ գրպանում փող չկար, որ մի հատ էլ ընկներ:

-Հա՞:

-Հա, հաստատ:

-Բա ես հիմա էս փողն ի՞նչ անեմ: Ինձ էլ թվաց, թե քո ջեբից ընկավ…հիմա էս հարամ փողը մնա ձեռիս, էրեխեքիս մի քյալագի բերի՞, բա ես էսի ինչ անեմ:

-Այ ցավդ տանեմ, հո չես գողացել, գտել ես էլի: Ինչ ես դարդ անում: Թոռներ կունենաս, տար դրանով մի երկու համով բան առ, տուր թող ուտեն:

-Դու երևի Սոֆիին չես ճանաչում, իրա կյանքի լուսնումութը, քաղցրուլեղին քեզ անհայտ ա մնացել: Խի ես խո՞զ եմ, տավա՞ր եմ, որ հարամ հացն ուտեմ, խի Աստված մեռել ա՞, որ Սոֆին էդ նամարդությունն անի: Ես 20 տարի ա գալիս եմ Երևան, տալիս առնում եմ ժողովրդի հետ, մեկը ինձնից մի անշնորհքություն տեսել ա՞: Ես քեզ մի բան ասեմ, դու հաշիվդ վերցրա. մարդս ինձ ասում ա՝ փիս խռռացնում ես, ես էլ ասի՝ էդ նրանից ա, որ ես արդար եմ, , իմ կշեռքը կյանքում մի մարդու խաբած չկա, իմ մի կիլոն մի կիլո չի է՜, մի կիլո 200,300 գրամ ա, դրա համար էլ խիղճս հանգիստ, մուշ-մուշ քնում ու խռռացնում եմ: Բայց դու իսկականից ինձ չես ճանաչո՞ւմ:

-Ոնց  չեմ ճանաչում, մեր փողոցում  միրգ ու բանջարեղեն եք վաճառում, չէ՞:  

-Դե լավ ա՝ գիտես էլի գործիս բնույթը, հենա սաղ ապրանքս փողոցի մեջտեղը թափած թողել, եկել եմ: Արի գնանք էս փողը մանրեմ գլխից մի քիչ քեզ տամ, սիրտս կտոր-կտոր էլավ, որ ասիր՝ իմ ջեբը փող չկա, որ մի հատ էլ կորի: Յոլա կեթաս, մինչև Աստված մի բան էլ քեզ հասցնի:

-Վա՜յ, սխալ ես հասկացել, ասել եմ գրպանիս մեջ չեմ պահում փողս, պայուսակիս մեջ է, ո՜նց փող չունեմ:

-Հա՞: Դե ցույց տուր, որ պայուսակիդ մեջ ա, կոպեկը հաշիվ չի, իմացի:

-Լսի, բայց դու էս ինչ զարմանահրաշ Սոֆի ես...

-Բացի, բացի քսակդ: Չնայած մերս գիտե՞ս ինչ էր ասում: Ասում էր երկու բան կա, որ միշտ պինդ պիտի պահես՝ բերանդ ու քսակդ:Սկի բերան էլ չէր ասում է՜, ասում էր՝ ջվալ:

-Չէ, քո մոր խրատ՝ քո ծոց: Ես, որ իմ ջվալի բերանը փակեմ, սովից կմեռնեմ: Իմ հացն իմ ջվալն ա աշխատում:

-Վայ, դու հո դեպուտատ, բան չե՞ս: Ամա՛ն, խայտառակ եղա ես:

-Չէ, իմ գործն ուրիշ գործ է, ես գիտե՞ս ինչ եմ անում՝ մարդկանց սրտերն եմ քրքրում:

-Ամա՜ն, կարո՞ղ ա դու նրանցից ես, աչքով աչք չունեմ դրանց տեսնելու: Էն աղանդավոր են, ինչ զիբիլ են, հը՞, էն որ դուռլուսամուտ փակում ես, բողազովդ են ներս մտնում քեզ քրքրում:Գնա, գնա, ափսոս իմ էս ժամանակ, որ էսքան հետևիցդ վազ տվի, առևտուրս էլ մնաց: Տարե՜ք, տարեք հոգիներդ սատանեքին փայ արեք, բայց Սոֆիկի հոգուն մոտ չգաք, ես լեզու չունեմ քո հետ թրջելու, գնացի:

-Սպասի, այ սիրելիս, անգամ մարդասպանին են տալիս վերջին խոսքի իրավունք: Դատավճիռս կարդացիր ու հեռանո՞ւմ ես: Ախր ինձնից ինչ աղանդավոր:

-Բա ոնց ես սիրտ քրքրում, ո՞նց:

-Դե ոնց որ ճոռոմ բառ ասի, լրագրող եմ էլի:

-Պահ, էրված երեսն էլ պիտի արևից վախենա, հա՞: Լրագրողն ինձ ինչ պիտի անի: Ես օրը 24 ժամ ֆռռացող հոլ եմ:Էդ լսե՞լ ես, որ ասում ա՝ գլորվող քարին մի մամուռ էլ չի կպնի: էս 20 տարի ա էս փողոցին կանգնած իմ քրտինքն եմ ծախում, մեկի ուլը, էն մեկելի մաքի՞ն եմ կերել, որ վախենամ: Իմը հողն ա, ցանում եմ,հավաքում,  շալակիս բերում քաղաք, որը ձրի եմ տալիս, որը փողով, ես ի՞նչ եմ արել, որ լրագրողից վախենամ: Հենա հասանք, արի կողքիս նստի, ինձ ստուգի: Խի հեշտ ա՞ էս ջղայնացած ժողովրդի հետ մեջլիս դուրս գալը:

-Փաստորեն, մի 20 տարի նույն մարդկանց հետ մեջլիս ես մտել, առևտուր ես անում, քո կարծիքով, մարդիկ փոխվե՞լ են:

-Հա, հա, էն էլ ոնց: Տարեցտարի խեղճանում են, ձեռների փողը հատում ա: էս մարդը, որ նոր եկավ տանձի գինը հարցրեց ու  չառավ, դասախոս մարդ ա: Էն մեր իսկական համալսարանում ա, էն կոոպերատիվներում էլ չի, որ ասես: Սա առաջ ինձնից գին հարցրած չկար էլ, գալիս էր, աղա-աղա տոպրակները լցնում գնում: Էս, խոսքը մեր մեջ, արի ականջիդ ասեմ՝ մարդ չլսի, արդեն երրորդ անգամ ա նիսյայով տանում: Մեղա-մեղա, կամա թե ակամա…

-Հիմա որ նայում ես մասնագիտություններով, խավերով ամենաաղքատը ո՞վքեր են:  

-Վա՜յ, պարզ չի՞. առաջինը մեր էն տանջված թոշակառուները: Ես ասեմ՝ դու հաշիվդ վերցրու. սեզոնին ամեն ինչի վրա աչքները մնում ա:Սիրտս մղկտում ա, որ տեսնում եմ: Առավոտը գալիս են ճաշացուի հետևից, կարտոշկա ա, սոխ ա, բիբար ա: Նենց են տանում, որ կլոր հազար դրամ անի, բայց տեսնում եմ, որ աչքները մնում ա էն լավ մրգի, լավ թուզի, տանձի վրա: Թուքները կուլ տալով գնում են: Հետո աչքերիս առաջը մթնում ա, հետևներից հասնում եմ մի երկու միրգ գցում տոպրակների մեջ, ինչ անե՞մ:

-Երկրորդ տեղում ովքե՞ր են:

-Այ էստեղ կանգնող էս տաքսիստ տղերքը: Օրը հազար պաչկա սեմուշկա են չրթում ու ոչ մի բան չեն ուտում: Կարող ա ամբողջ օրը մի հատ խաչապուրի կամ պերաշկի ուտեն: Պատվերը քիչ ա, սաղ օրը կանգնում են, թե մի երկու պասաժիր բռնեն: Նայում եմ, այ մարդ, հաղթանդամ տղերք են, էդ մի խաչապուրին դրանց ինչ անի: Մի օր արդեն հերսս ելավ, ասի մարդու ջանը առանց մրգի կփչանա ախր, ինչի՞ չեք գալիս էս տանձից, խնձորից մի հատ ուտում: Ինչ ասեն, որ լավ լինի, ասում են՝ բա ատամ կա՞ բերաններս, որ ուտենք: Դե էս ա, ժուռնալիստ ջան, թե չես հավատում՝ գնա դրանց բերանները ստուգի:

-էհ, տխրեցի, Սոֆա ջան…բա էլ ո՞ր խավերն են, ըստ քեզ, ամենավատ վիճակում:

-Դե դասատուներն էլ մի հալի չեն, էն խանութի գործակատար, բան. ստեղ ուսանողներ կան վարձով ապրող, գիտե՞ս ինչքան են ինձ պարտք: Դրանց համար բանկաներով ձմեռային պահուստիցս բաներ եմ բերում ու կոպեկներով տալիս: Չեմ հասկանում, որ ոչ մի վիտամին չի գնում դրանց ջանը դրանց  գլխում ուշք կմնա՞, որ մի բան էլ սովորեն:  Ռիսկ էլ չեմ անում մի բան ասեմ՝ ես ով եմ. գեղի շունը, որ  քաղաք մտնի, պիտի պոչը սղմած քելի:

-Իսկ հնարավո՞ր է, որ թամբալությունն է շատացել:

-Հա՝ բա, էդ էլ կա:Առաջ աղքատության համար աչքը աչքից ամաչում էր:Հիմա աղքատության համար մարդիկ չեն ամաչում: Ուղիղ նայում ա աչքիդ մեջ՝ թե փող չունեմ: Իմ սիրտն էլ սևանում ա, ախր ծառի որդն իրենից կլնի.  հնարավոր չի դու բանես ու Աստված անոթի թողնի քեզ: Ես վեր եմ կենում թե չէ, իմ առաջին խոսքուզրույցն իմ ծառերի հետ ա:Մեկ-մեկ ձեռս դնում եմ նրանց ջանին, ասում՝ ես ձեր ջանին մատաղ, էս տունուտեղը ձեր հույսին ա, ինձ սևերես չանեք, ծլեք, ծաղկեք, էս ճիժուպիժը պահեք: Բա ծառն էլ մարդու պես սիրտ ունի, հոգի կա իրա ջանի մեջ: Բայց դե կյանք ա էլի, ինչ իմանաս ում մի շալի շապիկով կթողնի: էն ներքևի տերևը որ ընկնում ա,  վերևինը թող չծիծաղի, իր հերթն էլ կգա։

-Բայց մեր վերևների հերթը կգա՞ որ:

-էդ իսկապես, որ ուռկանդ եմ ընկել հա՞, արդեն Սոֆիկին տանում ես, որ կոխես քաղաքական հարցերի մեջ: Ասա ջվալս ուր էսքան փռեցի, որ հիմա էլ ընկնեմ մեծամեծերի բոստանը: Մտածում ես, որ ասեղն անցել է, թելն էլ կանցնի, չէ՞: Բա որ գան ինձ ստեղից հանեն, ինձ տեր կկանգնե՞ս: Դե առ էս թուղթը հեռախոսդ ստեղ գրի, որ հետևիցս գան, ուղիղ զանգեմ քեզ: Կտա՞ս համարդ:

-Հա, Սոֆիկ ջան տալը՝ կտամ, բայց դե փողոցային  առևտուրը մեկ է, օրենքով արգելվում է, ես լրագրող հալովս կարո՞ղ եմ օրենքին հաղթել:

-Ասա՝ չես ուզում էլի համարդ ինձ տաս:

-Ոնց չեմ տա, սիրեցի ես քեզ, Սոֆիս, օրս մի լավ սոֆիացրիր: Հրանտ Մաթևոսյանի խոսքը եկավ:

-Հա, կարդացել եմ «Աշնան արևը», կարդացել եմ ու լացել, էդ ինչ սիրուն ա գրել:

Հողի մարդն ուրիշ ա էլի: Ես, որ մտնում եմ հողը, սաղ չոռուցավը, սաղ հիվանդություններս անցնում ա: Էն որ այգու հոտը տալիս ա քթիդ, էն որ տեսնում ես ծառերը, կախ ընկած միրգը, ոնց որ տոնածառի խաղալիքներ.  բա դրանից սիրուն բան կա՞,  աշխարհում հողից քաղցր ոչ մի բան չկա: Էս քաղաքի ժողովուրդը շատ ա մեղքս գալիս, սրանք ախր, մի կարգին ծառուծաղիկ չեն տեսնում, էս ցամաք քաղաքը մարդուն էլ ա ցամաքացնում, խեղճացնում: Ճիշտ չեմ ասո՞ւմ:

Օրեր անց…

-Ալո, ալո՜, հա, դու ես, չէ՞, թու, անունդ էլ մտքիցս թռավ, կհասնե՞ս ինձ, իմացի՝ ես բան չեմ խոսացել, ոչ մի բառ: Մորս ասածի պես, ասում էր, որ բան պատահի, սպասի, մտքումդ հարյուրը հաշվի, ոչ մի բառ չխոսաս: Համ հաշվել եմ համ էլ Աստված կանչել, ասի՝ ՝ է՜յ, Աստված, թե ես էս ժողովրդին մի կոպեկ, մի կիլո խաբել եմ, թող ինձ ստեղից ուղիղ բանտ տանեն, թե չէ՝ տեր եղիր ինձ ու էս օրենքի մարդու ըռխից ինձ հանի:

-Սպասի, Սոֆիկ ջան, մի լացի: Ես հիմա մի քիչ հեռու եմ, բայց մի կես ժամից կհասնեմ:

-Չէ, չես հասցնի, հեսա, սաղ էլածս շպրտոտում են, սաղ թափում են փողոց, խալխից էլ ոտեր առ շուտ ինձ հասի, վերևն Աստված, ներքևը՝ դու: Ամա՜ն, էս ինչ օյին են դնում…

-Սոֆիկ ջան, արդեն ճամփա ընկա, սպասի:

Քաջազնունի փողոց

-ժողովուրդ, բա Սոֆիկն ո՛ւր ա:

-Էհ, այ ցավդ տանեմ, դու ստեղ չէիր, չիմացար ինչ եղավ:

-Չէ, նոր հասա:Ես լրագրող եմ, պատմեք էլի, ի՞նչ է պատահել:

-Սպասեք, ես կպատասխանեմ լրագրողի հարցին: Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր եմ ես: Իրեն մոտ 20 տարի ճանաչում ենք: Հրաշալի, ազնվաբարո կին, ամբողջ Քաջազնունու փողոցն է նրան ճանաչում: Չեք գտնի մեկին, որին օժանդակած չլինի այդ տիկինը, անգամ առանց հատուցման՝ գումարով, բնամթերքով է շատերին օգնել: Կարծես իր վտիտ ուսերին էր առել հասարակությանը սահմանադրությամբ երաշխավորված սոցիալական պաշտպանության…

-Կներեք, որ ընդհատում եմ, իսկ ի՞նչ պատահեց, թաղապետարանի՞ց էին եկել:

-Օ՜, հարգելի՛ լրագրող, արդյո՞ք կարևոր է՝ թե որ գերատեսչությունից: Կարևորն այն է, թե ինչ հրաշք պատահեց այս թաղամասում: Ամբողջ փողոցը կանգնեց տիկնոջ թիկունքին, բոլորը՝ մեկ մարդու նման: Դա այն սիրո էներգիան էր, որ տիկինը երկու տասնամյակ շարունակ սփռում էր այս փողոցում: Պատկերացրեք, բոլոր շենքերից եկան, եկան նաև այս դեղատան, դիմացի խանութի, թերթի կրպակի աշխատակիցները, ձկնավաճառն ու մսավաճառը:Բոլորն անխտիր: Եվ այնպիսի մի ճնշում գործադրեցին, այնպիսի մի զորեղ ճնշում…

-Ու ինչով ավարտվեց այդ ամենը, փաստն այն է, որ Սոֆիկը չկա, սպասեք, զանգեմ իրեն:

–Ալո, Սոֆի՞կ, Սոֆիկ ջան, ինձ ների, ես չհասցրի, հիմա որտե՞ղ ես դու:

-Հա, էդ քաղաքի պրոպկեքը կթողնե՞ն, որ մարդ իր մարդկությունը անի: Բայց մի անհանգստացի, ոչինչ, սաղ ժողովուրդս իմ հետ էր: Էդ մարդուն ինչ ասես ասեցին: Ասին՝ գնա առաջինը էն Նար-Դոսի դագաղները հավաքի փողոցի մեջտեղից, հետո կգաս էս կնկա հետևից: Ասին՝ արդարությո՞ւն ես ուզում պահես, գնա վերևներից սկսի, ասին՝ բա ընտրություններին էդ ո՞ւր էիր, որ ստեղի շտաբում  ծեծուջարդ էր գնում ու դաստեքով կաշառք էին բաժանում թաղի նարկամանները:

-Բա էդ տղա՞ն…

-Այ, էն Աստվածը վկա, էդ տղան իմ մեղքը եկավ, որ սաղ ժողովուրդը միանգամից թափեց գլխին:Ես տեսա, որ աչքերը թացացան:  Ինքը վերջում, ճիշտ ա, ինձ ասեց՝ստեղից գնա, բայց մի տեսակ խեղճ-խեղճ ասեց, ոնց որ ասեր՝  գնա, բայց վաղն էլի արի…

ՎԱՐԴուհի Սիմոնյան

                                                 





Губернаторы России
Москва

Собянин поздравил медицинских работников с профессиональным праздником





Москва

Иерей Александр Туховский: Очень нужна помощь!


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Брановицкий

Создание сайта. Создание сайта с нуля. Создание веб сайта.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Российские флаги снова вывесили на матче Евро-2024 между Англией и Сербией

Спортивные достижения Ставрополья представят на выставке «Россия» в Москве

Спортсмен Росгвардии занял второе место в личном многоборье на Играх БРИКС


Уимблдон

Рафаэль Надаль пропустит Уимблдон ради подготовки к Олимпиаде



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России